Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ

ANALYSIS

Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի դեռ սոցիալական իրավիճակը երկրում շարունակում է լարվել, իսկ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։

Զարմանալի չէ, որ ամենամեծ անկումը տեղի է ունենում շինարարության մեջ։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, ունենք շինարարության գրեթե 24 տոկոս նվազում։ Սա այն ոլորտն է, որտեղ ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր բումի մասին։ Այդ բումը տեղի չունեցավ, իսկ այսօր ոլորտը կրկին հայտնվել է այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու համար ժամանակին տարիներ պետք եղան։

Ինչքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, թե այս տարի աննախադեպ շինարարական աշխատանքներ է իրականացնում պետական բյուջեի միջոցների հաշվին, միևնույն է, դա չի կարող փրկություն լինել ոլորտի համար։ Շինարարության մեջ մեծ է բնակչության մասնակցությունը։ Քանի դեռ բնակչությունը հնարավորություն ու միջոցներ չունի ներդնելու իր կենցաղային պայմանները բարելավելու համար՝ անիմաստ է ակնկալիքներ ունենալ տնտեսության այդ ճյուղի վերականգնման հետ կապված։ Մարդիկ այսօր մտածում են ոչ թե՝ շինարարություն իրականացնելու, այլ՝ իրենց հացի խնդիրը լուծելու մասին։

Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը, դժվար է ասել։ Առայժմ չեն երևում մարդկանց եկամուտների ավելացման հեռանկարները։ Ներքին տնտեսության մեջ տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում։ Նվազում են նաև արտաքին աղբյուրների հաշվին ձևավորվող եկամուտները։

Եկամուտների կրճատման հետևանքներն ակնհայտ են նաև առևտրի ոլորտում։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի շեշտակի անկում։ Առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել, ու դա հասարակության սոցիալական վիճակի լավագույն բնութագիրն է։

Վճարունակության կորուստներն արտահայտվում են ոչ միայն՝ առևտրի, այլև՝ ծառայությունների ոլորտում։ Համավարակի պայմաններում սա տնտեսության ամենացավոտ հատվածն է, որը կրել է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական լուրջ վնասներ։ Բայց ամենավատն այն է, որ իրավիճակն առայժմ վերականգնվելու հեռանկար չունի, որովհետև մեծապես կապված է արտաքին աշխարհի հետ։

Այլևս պարզ է, որ տարին «մեռած է» լինելու զբոսաշրջության համար։ Իսկ դա միայն հյուրանոցային բիզնեսում առնչվում է գրեթե 20 հազար մարդու։ Այդ մարդկանց մի մասն այսօր անգործ է, իսկ մյուս մասի եկամուտներում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Չնայած փոփոխությունները միայն այստեղ չեն։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում էլ տեղի է ունեցել եկամուտների անկում։ Ու դա նկատվում է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներում։

Վերջին ամիսներին տնտեսական հատվածը կորցրել է աշխատավարձի աճի տեմպը։ Հունիսին միջին աշխատավարձը տնտեսության մեջ, որտեղ զբաղված է աշխատողների 60-65 տոկոսը, ավելի ցածր է եղել, քան անցած տարի։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե այս տարվա հունիսին աշխատավարձերի ֆոնդն ավելի մեծ է եղել, քան անցած տարի, մի տեսակ տարօրինակ է թվում։ Բայց պարզվում է՝ ոչ մի տարօրինակություն էլ չկա։ Իրականում այդպես է։ Բայց մի ճշտումով՝ աշխատավարձի ֆոնդն ավելացել է բացառապես պետական պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին։ Ի տարբերություն տնտեսության իրական հատվածում զբաղվածների, պետական հատվածում միջին աշխատավարձը նույն տեմպով շարունակել է աճել։

Հունիսին այն 7,5 տոկոսով ավելին է եղել, քան անցած տարի։ Ահա, թե վարչապետի ասած աշխատավարձի ֆոնդն ինչի հաշվին է ավելի մեծ եղել։

Այնպես չէ, որ միայն հունիսին է պետական հատվածում աշխատավարձի այդպիսի աճ տեղի ունեցել։ Տարվա առաջին կեսի արդյունքներով՝ այստեղ ունենք 8,3 տոկոս միջին աշխատավարձի ցուցանիշի բարձրացում։

Սա նշանակում է, որ անգամ ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսությունը հետ է գնում, իսկ հասարակության հիմնական մասի սոցիալական վիճակը վատանում է, պետական պաշտոնյաները հարկ չեն համարել իրենց զրկել բարձր պարգևավճարներ ստանալու գայթակղությունից։

Նույնիսկ բյուջեի եկամուտների կտրուկ անկումը խոչընդոտ չի եղել դրա համար։

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով ունենք հարկային եկամուտների 90 մլրդ դրամի հասնող թերակատարում, ինչը լուրջ կորուստ է բյուջեի համար։ Եվ այդ կորուստը կառավարությունը պատրաստվում է փակել նոր վարկային միջոցների ներգրավման հաշվին։ Պետական պարտքն ավելացնում ենք, որպեսզի պաշտոնյաներին պարգևավճարներ տանք։

Երբ տնտեսությունն աճում է, իսկ բյուջեի եկամուտներն ավելանում են՝ դեռ ինչ-որ տեղ կարելի է համակերպվել պարգևավճարների տեսքով պետական հատվածում զբաղվածների, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության աճի հետ։ Բայց ոչ մի արդարացում չունի այն, երբ դա տեղի է ունենում տնտեսական ճգնաժամի ու բյուջեի եկամուտների նման ակտիվ նվազման պայմաններում։ Հատկապես որ, այդ ընթացքում տնտեսության մեջ զբաղվածները, որոնց աշխատանքի արդյունքում ձևավորվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը, կորցնում են իրենց եկամուտները։

Այսօր հասարակության մեջ քիչ չեն նաև այն սոցիալական խմբերը, ովքեր աջակցության լուրջ կարիք ունեն։ Մինչև համավարակն ու դրա սոցիալական հետևանքները՝ Հայաստանում հաշվվում էր առնվազն 700 հազար աղքատ։ Նրանցից 30 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Փոխարենը մտածելու այս մարդկանց հոգսն ինչ-որ կերպ թեթևացնելու մասին, իշխանությունները վայլելում են պետական միջոցները։

Արդյունքում՝ աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ։ Մինչդեռ, մարդիկ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, տնտեսությունը զարգացնելու է, երկիրը ծաղկեցնելու է, իսկ ժողովրդի վիճակը լավացնելու է։

Բայց ի՞նչ եղավ. եղավ այն, որ այսօր ամեն ինչ հակառակն է՝ տնտեսությունն անկում է ապրում, երկիրը հայտնվել է բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը մի բան էլ վատացել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia