Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լուկաշենկոյին շնորհավորելով՝ Փաշինյանը դարձավ ավտորիտար ղեկավարների ակումբի լիիրավ անդամ և սիրով կստանձնի Հայաստանի «բատկայի» դերը

ANALYSIS

Անցած կիրակի տեղի ունեցած Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ինչպես չեն հանդարտվում կրքերն այդ երկրի փողոցներում, այնպես էլ մեր երկրի հանրային տիրույթում՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի պատճառով՝ Լուկաշենկոյի ընտրվելու կապակցությամբ։ Մի մասը գտնում է, որ պետք է շնորհավորեր, քանի որ Բելառուսը ԵԱՏՄ և ՀԱՊԿ մեր գործընկեր պետություն է, ու Հայաստանը չպետք է խառնվի այդ երկրի ներքին գործերին, այլ ընդունի հայտարարված արդյունքներն ի գիտություն ու շնորհավորի գործընկերոջը։ Մյուս մասն ասում է՝ լա՛վ, էլի շնորհավորեիր, բայց ոչ ընտրությունների հենց հաջորդ օրը՞, երբ ընդամենը նախնական արդյունքներն էին հրապարակվել, փողոցում տեղի էին ունենում բախումներ արդյունքներից դժգոհ ցուցարարների ու ոստիկանների միջև, ու անգամ կար արդեն զոհ։ Իսկ մի մասն էլ կատեգորիկ դեմ է այդ շնորհավորանքին, պատճառաբանելով դա նրանով, թե համանման իրավիճակ եղել է մեզ մոտ 2008-ի մարտի 1-ին, ինչի համար Փաշինյանը դատում է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս հասկանալ սա այդ դեպքում։

Ո՞րն է այդ  «ոսկե միջինը», ու կա արդյոք այս պարագայում նման միջին, թե՞ ինչ էլ աներ Փաշինյանը «ցուգցվանգի» այս իրավիճակում, բնականաբար, լինելու էր սխալ։ Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ վարչապետը հայտնվեց «ցուգցվանգում»։

Անկախ նրանից, թե երբ շնորհավորեր Փաշինյանը, քննադատողներն անելու էին դա ու միանգամայն տեղին։ Ի՞նչ էր փոխվելու, եթե սպասեր ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարմանը, մի՞թե պարզ չէ, որ Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսում ինչ հայտարարվել է որպես նախնական արդյունք, դա էլ լինելու է վերջնական՝ մի աննշան շտկումներով, որոնք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ խոսել այն մասին, թե պետք է շնորհավորեր որպես գործընկեր, այո՛, եթե իր պաշտոնավարման հենց սկզբում, կամ էլ դեռ ընդդիմադիր եղած ժամանակ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը Փաշինյանը չհամարեր ավտորիտար ղեկավարների ակումբներ։ Շնորհավորելով, վարչապետն իրեն ոչ թե համարում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթների լիիրավ անդամ, այլ ավտորիտար ղեկավարների ակումբի լիիրավ անդամ։ Փաշինյանի այդ քայլն անգամ զայրույթ առաջացրեց մեր երկրի քաղաքացիական լայն հասարակության ակտիվիստների շրջանում, որոնք հեղափոխական իշխանության օրոք դարձել են իշխանական նեղ խմբակի «պասիվիստ»։ Նրանք իրենց բաժնետեր են համարում այս իշխանության ու արդարացնում են Փաշինյանի գործողությունները բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով։ Բայց հիմա խայտառակ են լինում իրենց ֆինանսավորողների, ավելի ճիշտ՝ իրենց Արևմտյան տանիքների առաջ, ու ստիպված քննադատում են Փաշինյանին, քանի որ համարում են նրա իշխանությունը ժամանակավոր, իսկ իրենց տերերի աջակցությունն ավելի հեռանկարային։

Իրականում Փաշինյանը վաղուց է իրեն զգում ավտորիտար կառավարիչների ակումբի անդամ։ Նա անգամ մի տեսակ նախանձով է նայում Լուկաշենկոյին ու սիրով կստանձնի Հայաստանի «բատկայի» դերը, եթե դա իրեն հաջողվի։ Չենք մոռացել, որ դեռ հեղափոխությանն անմիջապես հաջորդած օրերի նրա այն հայտարարությունները, թե ինքը թույլ չէ, ինչպես իր նախորդը և ունի բավարար վճռականություն ճնշելու իշխանության դեմ ցանկացած ընդվզում, այդ թվում ուժ կիրառելով։ Դա զուտ լիրիկական զեղում  է ու էժանագին արդարացում, թե դա կանի ժողովրդի անունից ու ժողովրդի համար՝ պահպանելու հեղափոխական ձեռքբերումները։ Ժամանակին այնպիսի սրտաճմլիկ հայտարարություններ է արել ընդդիմադիր Լուկաշենկոն, որ Փաշինյանը դեռ շատ պիտի աճի, որ հասնի նրան։ Լուկաշենկոն մինչև հիմա է իր պարզունակ խոսելաոճով ու գործելաոճով իրեն համարում ժողովրդի ծոցից ելած ղեկավար, որ այդպես էլ մնաց ժողովրդի ծոցում, ինչը Փաշինյանի գլխավոր հաղթաթուղթն է մեր պարագայում։

Այնպես որ Փաշինյանը չի դատում Քոչարյանին, որ ուժ է կիրառել 2008-ին, այլ նրա համար, որ հեղափոխական առաջնորդի հաղթարշավը կանգնեցրեց։ Պատկերացրեք Լևոն Տեր-Պետրոսյանը տանից դուրս չեկավ ու կատաղած ամբոխի լիդերությունը ստանձնեց Փաշինյանը, եթե հաղթեր դա ի՛նչ հաղթանակ կլիներ։ Իսկ հիմա տասը տարի անց, երբ իշխանության ներսում բավարար ճաքեր էին առաջացել, Փաշինյանը մի քանի կիլոմետր քայլեց ու իշխանությունը վերցրեց, իսկ հիմա մարդիկ նրա երեսին են նետում, թե ձեր միակ արժանիքն այդ անկապ քայլելն էր, որ այնքան անլուրջ էր ընկալվում, որ իսկի դեմը չառան օրվա իշխանությունները։ Քոչարյանի պատճառով Փաշինյանր կորցրեց տասը տարի շուտ Հայաստանի ղեկավար դառնալու հնարավորությունը, բացի այդ հեղափոխական կրակների միջից դուրս եկած առաջնորդի իմիջը։

Ու անիմաստ է անընդհատ հիշեցնել Փաշինյանին նրա ընդդիմադիր անցյալը, թե այն ժամանակ սա էր ասում, հիմա տրամագծորեն տարբերվող այլ բան, ինքը եթե Բելառուսում վաղը դառնա իշխանավոր Լուկաշենկոյին կդատի այսօրվա դեպքերի համար։

Բոլոր ժամանակներում էլ հեղափոխականներին նման բաները հատուկ են եղել։ Առաջին սոցիալիստական հեղափոխության աննկուն առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը, որ դաժան պայքար էր մղում իր երկրի կեղեքիչների դեմ, նրանց մահապատժի ենթարկում, ունեզրկում, աքսորում, բայց դա չէր խանգարում նրան, որ գործնական կապեր հաստատեր կապիտալիզմի այն ժամանակվա ցիտադել հանդիսացող ԱՄՆ-ի կեղեքիչ Արմանդ Համմերի հետ, ու նրան հասցեագրված նամակի վերջում էլ գրեր․ «անկեղծորեն Ձեր՝ Լենին»։ Բայց այն ժամանակները հարյուր տարի առաջ էին, 21-րդ դարում այսպիսի պարզունակ աճպարարություն անել ու հուսալ, թե դա աննկատ կմնա, մի քիչ ծիծաղելի է։ Այնպես որ, Փաշինյանը պետք է լավ գիտակցի, որ սխալ քայլ անի, թե ցուցաբերի հանցավոր անգործություն, մեկ է դա հետագայում օգտագործվելու է իր դեմ։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia