Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարությունը ծախսել է 144,5 միլիարդ դրամ․ որքանո՞վ է ծախսված գումարն օգտակար եղել տնտեսվարողների համար

INTERVIEW

«Առաջին լրատվական»-ը գրում է

«Կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին այն մարդկանց, ովքեր որ խիստ սահմանափակումների ընթացքում, երբ փակվել էին բոլոր խանութները, սրճարաններն ու այլ հանրային վայրերը և այդ մարդիկ զրկվել էին իրենց աշխատանքից ու ապրուստի միջոցից,  տրամադրված այդ աջակցության շնորհիվ կարողացան գոնե ինչ-որ չափով իրենց կենսական անհրաժեշտության հոգսը հոգալ, ժամանակավորապես օրվա հացի խնդիր լուծել, սակայն դա որևէ կերպ չփոխարինեց և չէր էլ կարող փոխարինել իրենց բիզնեսի  բերած եկամուտներին։  Հիմա այդ ծրագրերի մեծ մասը դադարեցված է և բիզնեսը կանգնած է հարկերը, վարձավճարներն ու մնացած ծախսերն ինքնուրույն հոգալու խնդրի առաջ։ Եթե հարկերդ կարողանաս վճարել ժամանակին ու պատշաճ ձևով, ապա հարկայինի հետ խնդիր չես ունենա, պարզապես  այստեղ հարցը հենց այն է, թե որտեղից այս պայմաններում բիզնեսը պետք է կարողանա գումար հայթհայթել  ու  պարտավորությունները կատարել»,- «Առաջին լրատվական»  հետ զրույցում նշեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը՝ այս համատեքտում հավելելով նաև, որ  զգալի անկում են ապրել առևտրաշրջանառության ծավալները։

 

Նշենք, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ծախսել է շուրջ 144,5 միլիարդ դրամ։

Գրիգորյանի խոսքերով՝ անգամ ստեղծված ճգնաժամային իրավիճակում փոքր ու միջին ձեռնարկությունների համար հարկային շեմի նվազեցում կամ այլ ընդառաջում չի եղել, միայն խոշոր բիզնեսի պարագայում է, որ շահութահարկի կանխավճարների վճարումն է ժամանակավորապես հետաձգվել։

 

Բացի այս, մեր զրուցակիցը նաև նկատում է, որ դժվարություններ են առաջացել հատկապես այն տնտեսվարողների համար, որոնց բիզնեսը  կապված է հիմնականում ներմուծման հետ․ այսինքն՝ նրանք, ովքեր արտերկրից էին ապրանք ներմուծում, հիմա հասկանալի պատճառներով չեն կարողանում գնալ և տեղում ծանոթանալ ապրանքների խմբաքանակին, գործարքի պայմաններին, բեռնափոխադրման գործընթացին և այլն, ինչն էլ իր հերթին  գործարարներին այլ խնդիրների առաջ է կանգնեցնում։

«Օնլայն ռեժիմով հնարավոր չէ ամեն ինչ անել այնպես, ինչպես անում ենք, օրինակ, անմիջական շփման ժամանակ, ինչի արդյունքում բազմաթիվ  պրոբլեմներ են ի հայտ գալիս։ Ինչ վերաբերում է մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններին, ապա լավ կլիներ, որ մաքսային մարմինները գոնե այս ընթացքում մի փոքր մեղմ վերաբերեին գործարարներին, փաստաթղթաշրջանառությանը, որովհետև այս ամիսների ընթացքում գործարարների համար ներմուծում իրականցնելը սովորականից ավելի շատ բարդությունների հետ է կապված, իսկ արտահանման դեպքում վիճակն առավել սարսափելի է․ մանր արտահանողներից շատ-շատերը ընդհանրապես դադարեցրել են արտահանումը՝ ոսկերիչները, նկարիչները և այլք, որովհետև այլևս պատվիրատուներ չունեն, իսկ խոշորները թեպետ կարողանում են ինչ-որ չափով  արտահանում իրականացնել, բայց նրանք էլ իրենց հերթին այլ պրոբլեմների առաջ են կանգնած»,- շեշտեց գործարարն ու միևնույն ժամանակ անդրադառնալով նաև այս ընթացքում օնլայն առևտրի զարգացմանը, նշեց․

«Այս մասով կարող եմ անձամբ իմ օրինակը բերել․ պանդեմիայի շրջանում, երբ երկիրն ամբողջությամբ փակված էր, ես օնլայն առևտրի միջոցով նորմալ գործ արեցի, սակայն երբ ավարտվեց կարանտինային վիճակը և եկանք այս կիսաբաց վիճակին՝ օնլայն առևտուրը կրկին անկում ապրեց, որովհետև մեր երկրում օնլայն առևտուրը չունի զարգացվածության այն աստիճանը, ինչպիսին ԱՄՆ-ում և Եվրոպայում է․սա, հավանաբար, կապված է մեր մենթալիտետի հետ»։

Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ կառավարության  փոքր ու միջին բիզնեսին առնչվող ծրագրերը թեև արմատապես չեն փոխել տիրող իրավիճակը, սակայն շատերին թույլ չեն տվել սոված նստել տանը՝ ի տարբերություն ժամանցային բիզնեսի ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչների։ Այսուհանդերձ, Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր բազմաթիվ ձեռնարկություններ կանգնած են փակման շեմին կամ աշխատակիցների մեծամասնության կրճատման խնդրի առաջ։

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak