Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՕԳՈՍՏՈՍԻ).Լուվ­րից գո­ղա­ցել են «Մո­նա Լի­զա» նկա­րը, ստեղծ­վել է առա­ջին միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հրթի­ռը

LIFE

Past.am

ՏՈՆԵՐ

Ֆիլիպիններ՝ Նինոյ Ակինի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828 -Պասկևիչի ղեկավարծ ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ։ Եղանակային պայմանների պատճառով օգտագործվել է հիմնականում սառը զենք, ռուսական բանակը անսպասելի հարձակվել է և անակնկալի բերել թուրքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։

1923 – ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։ 1930– ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի Քրիստիան Լեգրանը՝ Միշել Լեգրանի քույրը։

1951– ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

1962– տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։

1967– ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։

1991 – վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։

2002- Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ:

2007- դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով:

2009-Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

2010-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

2011- դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի՝ Կիլիկիա թաղամասում գտնվող տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի:

2014-կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել պաշտպանության նախարարությանը:

2015-Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2017 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

ԱՇԽԱՐՀ

1142 – վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբել յարը։

1192 -Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։

1698 -ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Գվարներին։

1754 -ծնվել է անգլիացի գյուտարար Ուիլ յամ Մերդոկը, որն առաջինն է փողոցների լուսավորության նպատակով օգտագործել գազային լապտերներ։

 

1770 – Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։

1803 -ավստրալիական «Sydney Gazette» թերթն առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։

1841 -ամերիկացի Ջոն Հեմպտոնը արտոնագրել է բարձրացվող ժալ յուզները։

1888- ամերիկացի Ուիլ յամ Բերոուզուն արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։

1902 -հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որն առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լ յուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունն ընկերությունը ստացել է ի պատիվ Դեթրոյթ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։

1911 - Լուվրից գողացել են «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։

1957 թ. – ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլ յովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»-ը։

1965 -անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։

1959 - Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։

1968 -Չեխոսլովակիա է մտցվել վարշավյան պայմանագրի երկրների զորքը։

1981 -գիտնականները առաջին անգամ բարձրաձայնել են Երկրի գլոբալ տաքացման մասին։

1986 -ծնվել է աշխարհի և օլիմպիադանների բազմակի հաղթող յամայկացի թեթև ատլետ Հուսեին Բոլտը։

2004 - Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia