Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարի ճանապարհ ու բարի վերադարձ, հուսամ՝ կհանդիպենք

INTERVIEW

Past.am

«Լուս, վերադարձել ենք Հայաստան, ինչքան աշխատեցինք օտար երկրում, հերիք է, հիմա մեր տունը կարգի կբերենք ու այստեղ կապրենք: Աղջկաս դպրոցի գործերն էլ դասավորեցի, սեպտեմբերից դասի կգնա: Տղաս բանակում ծառայությունն ավարտեց, նորից գնում է հետ, չնայած Հայաստանը շատ է սիրում, դժվարությամբ է հեռանում, բայց ասում է՝ կգնամ, կաշխատեմ, արձակուրդներս էլ այստեղ կանցկացնեմ: Ես էլ հետ գնացողը չեմ, մենակ որպես զբոսաշրջիկ: Հայաստանից լավ տեղ չկա»: «Լուս, օգոստոսի 29-ին գնում ենք»:

«Ո՞ւր»,-զարմանքս չթաքցնելով՝ հարցնում եմ ես: «Իսպանիա: Կգնանք, փաստաթղթերի հետ կապված հարցեր կան, կկարգավորենք, մի երկու ամիս էլ կմնանք»,-պատասխանում է նա: «Իսկ ե՞րբ եք վերադառնալու»: «Չգիտեմ, չգիտեմ ոնց կստացվի: Ամուսնուս աշխատանքից ազատեցին: Գնացել էր արձակուրդ ձևակերպելու, ասել էին՝ կորոնավիրուսի պատճառով չենք աշխատել, դա համարեք արձակուրդ: Ասել էր՝ իմ հաշվին եմ արձակուրդ ուզում, պետք է մեկնեմ, գործեր ունեմ: Պատասխանը եղել էր՝ եթե գնաս, ուրեմն ազատված ես աշխատանքից: Կյանքը դժվարացել է: Պետք է հասկականք՝ ինչը ոնց անենք: Մաման շատ է նեղվում, ասում է՝ մենակ մնացի, մի բան լինի, ո՞ւմ եմ օգնության կանչելու»:

Սրանք իմ և բարեկամուհիներիցս մեկի հետ մեր զրույցներն են մի քանի տարվա տարբերությամբ: Մի դեպքում երկար տարիներ օտար երկրում ապրելով և այնտեղ ծանրագույն աշխատանք կատարելով՝ հինգ հոգանոց ընտանիքով վերջապես վերադարձել էին հայրենիք և այնքան ուրախ էին այդ փաստից, այնքան ոգևորված: Տղան հասցրեց ծառայել հայկական զինված ուժերում, ի դեպ, կարող էր նաև չծառայել, օրենքով կարող էր օգտվել իր այդ իրավունքից, բայց ծառայեց, որ հետագայում մեկ էլ մի բան չփոխվի ու հանկարծ նա զրկվի հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Ծառայեց, հետո որոշ ժամանակ ապրեց ու աշխատեց Երևանում: Վստահ ասել չեմ կարող՝ գուցե աշխատանքային պայմանները կամ էլ մեր ապրելակերպին սովոր չլինելը «ստիպեցին» իրեն նորից մեկնել երկրից:

Բայց ամուր թելերով կապված է Հայաստանին, գուցե նաև այն պատճառով, որ այստեղ իր ընտանիքն է: Տարիներ անց այս ընտանիքը երկրից նորից հեռանալու որոշում է կայացնում: Մեծ հաշվով՝ նորից դեպի անհայտություն են գնում: Այնպես չէ, որ երկիրը, ուր նրանք մեկնում են, զերծ է համավարակից, այնտեղ չկան խնդիրներ և ամեն ինչ հարթ է, բայց նրանք փորձում են իրենց ծանոթ միջավայր տեղափոխվելով հասկանալ՝ կարո՞ղ են գոնե ժամանակավորապես իրենց հոգսերը թեթևացնել:

Ճիշտ են ասում՝ տեղի ունեցող ցանկացած գործընթացի՝ քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական և այլն, ազդեցությունների ու հետևանքների մասին կարող ես խոսել միայն այն ժամանակ, երբ այն անմիջականորեն կառնչվի քեզ, քո ընտանիքին ու բարեկամներին: Մինչև այդ հարցերից շատերին դու ուղղակի հպանցիկ ես նայում, որովհետև դրանք քեզ չեն առնչվում, դրանք քեզ չեն դիպչում: Կորոնավիրուսի հետևանքն անուղղակիորեն նաև մենք զգացինք՝ մեր հարազատները հեռանում են Հայաստանից, բայց ամենասարսափելին այն է, որ վերադառնալու մասին հարցին անորոշ, վերացական պատասխան է հնչում:

Իհարկե, հեռանալիս վերադարձի կամուրջները վերջնական չեն այրում, բայց ամեն դեպքում հավաքում են ճամպրուկները ու որոշում գնալ, իսկ դա արդեն լուրջ որոշում է: Ես, օրինակ՝ այդպես չեմ կարող: Երևի չեմ կարող: Իսկ գուցե օտար երկրում պահող ուժն ավելի զորեղ լինի, քան հայրենիքինը: Ասել չենք կարող: Իսկ ովքե՞ր են մեղավորները: Ախր, նրանք այնքան շատ են, խնդիրներն այնքան բազմազան, որ եթե անգամ թերթի մեկ ամբողջական համարը նվիրես դրանց վերհանմանը, գուցե չբավականացնի, գուցե ինչ-որ հարցերի այդպես էլ չանդրադառնաս:

Զրույցի ավարտին մաղթում եմ՝ բարի ճանապարհ ու բարի վերադարձ: Առանց դրա չի ստացվի, համակերպվել այն մտքի հետ, որ հարազատներիդ կարող ես երկար ժամանակ չտեսնել, սարսափելի է: Փրկության է գալիս հույսն ու խոսքը՝ կհանդիպենք մեր տանը: Երևի կհանդիպենք: Հուսամ՝ կհանդիպենք:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia