Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մտավոր ներուժը խթանելու փոխարեն իշխանություններն աղճատում են հանրակրթական համակարգը

ANALYSIS

Յուրաքանչյուր հասարակության բարեկեցության և զարգացման ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկը նրա մարդկային կապիտալի և մտավոր ներուժի զարգացածության աստիճանն է։ Հատկապես ներկայիս փուլում տարբեր ուղղություններով մեծ առաջընթաց են գրանցում այն երկրները, որոնք հիմնվում են իրենց մարդկային ռեսուրսների որակական հատկանիշների և մասնագիտական ունակությունների վրա։ Պետության հզորության ապահովման տեսանկյունից բնական ռեսուրսների առկայությունը աստիճանաբար կորցնում է իր գերկարևոր նշանակությունը, քանի որ բնական պաշարների առկայությունը մրցունակության ապահովման տեսանկյունից այլևս առաջնային պլանում չէ։

Դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ արաբական երկրներ, որոնց տնտեսությունն ուղղակի նստած է նավթի պաշարների արտահանման վրա, քաջ գիտակցում են, որ շուտով մոտենալու է նավթային դարաշրջանի ավարտը, և միայն էներգակիրներ արտահանելով՝ հնարավոր չէ ներկա իրողությունների պայմաններում ունենալ մրցունակ տնտեսություն և հասարակություն։ Դրա համար էլ այդ երկրները նավթից ստացված եկամուտների ահռելի մասը ներդնում են կրթության, գիտության, գիտատեխնիկական առաջընթացի, նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ Արաբական Միացյալ էմիրություններում անգամ արհեստական բանականության նախարարություն է հիմնվել։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը չունի մեծ բնական պաշարներ, և հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է ու երկրի բնակչության մտավոր ներուժը։ Որպեսզի աշխարհաքաղաքական բարդ դիրքում գտնվող Հայաստանը կարողանա մրցունակ լինել և ունենալ դինամիկ զարգացող տնտեսություն, ապա պետք է մեծ աշխատանք կատարվի բնակչության մտավոր և մասնագիտական ունակությունների բարձրացման ուղղությամբ։

Իսկ քաղաքացիների մտավոր և մասնագիտական ունակությունների զարգացումը առաջին հերթին սկսվում է դպրոցական մակարդակից։ Ուստի արդյունավետ հանրակրթական համակարգի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է։ Եվ ներկայիս իշխանություններն էլ իրենց պաշտոնավարման ընթացքում առիթը բաց չեն թողել խոսելու այն մասին, թե իրենք բարեփոխելու են երկրի կրթական համակարգը և այն դարձնելու են առավել ժամանակակից։

Սակայն ժամանակակից կրթական համակարգ ունենալը չի ենթադրում, որ իշխանությունները պետք է ազգային արժեհամակարգի թուլացմանը միտված քաղաքականություն վարեն, ինչի վառ ապացույցը հայագիտական առարկաների դեմ ուղղված արշավն է, որի մասին շատ է խոսվել։ Սակայն սա չի խանգարում, որպեսզի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարի, թե իրենք հակազգային կրթական քաղաքականություն չեն վարում և կրթության չափորոշիչների հիմքում ազգային ավանդույթների վրա հիմնված դպրոցի ստեղծումն է։ Բայց միայն հերքելով խնդիրը չի փակվում, քանի որ իշխանությունների գործողություններն այլ բանի մասին են վկայում։

Եվ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է դրսից ստացված դրամաշնորհների հաշվին աղճատվում կրթական համակարգը։ Եվ հարցն անգամ հայագիտական առարկաների դաշտից դուրս է եկել։ Եթե տարիներ շարունակ դպրոցում աշակերտներն անցնում են ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով որպես առանձին առարկա, ապա առարկայական նոր չափորոշիչներով բնական գիտությունները միավորվում են։ Իսկ այս նախաձեռնությունը նշանակում է, որ բնագիտական առարկաների մակարդակի էլ ավելի անկում է գրանցվելու հատկապես այն պարագայում, որ մասնագիտական շրջանակները տարիներ շարունակ ահազանգում են, թե Հայաստանում նվազել է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ։

Կրթության ոլորտի պատասխանատուները շեշտում են, թե նման նախաձեռնությամբ իրենք ելնում են հանրակրթական ծրագրի բեռնաթափման անհրաժեշտությունից, բայց հարցն այն է, թե որքանո՞վ է ծրագրի բեռնաթափումը բխում կրթության բարձր որակ ապահովելու խնդրից։

Ու ընդհանրապես, անհասկանալի է, թե նոր չափորոշիչներով, օրինակ՝ կենսաբանության ուսուցիչն ինչպե՞ս է բնագիտության առարկայի համատեքստում դասավանդելու նաև ֆիզիկա, քիմիա և աշխարհագրություն։ Նոր չափորոշչով անհամեմատ բարդանում է ուսուցչի աշխատանքը և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծվում։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer