Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խառ­նաշ­փո­թի տա­րի­նե­րը Հա­յաս­տա­նում. տնտեսության խարխլման դրդապատճառներն ու վտանգները

ECONOMICS

eurasia.expert-ն «Ինչպես են «թավշյա հեղափոխությունը» և կորոնավիրուսը փոխել Հայաստանի տնտեսությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի տնտեսության համար 2018 թվականի իրադարձություններին հաջորդած 2 տարիները կարելի է անվանել «խառնաշփոթի տարիներ»: Սկզբնական շրջանում տեղի է ունեցել իշխանության «ընդունման- հանձնման» գործընթացը, որը չէր կարող չանդրադառնալ տնտեսական ցուցանիշների վրա, քանի որ «հեղափոխություն» և «տնտեսական աճ» բառերը հականիշներ են:

Իսկ արդեն 2020 թվականի սկզբին Հայաստանն ու աշխարհը բախվել են կորոնավիրուսային համաճարակի հետ, որն իր հետքն է թողել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանի տնտեսության զարգացման օբյեկտիվ գնահատման համար պետք է օգտագործել ոչ միայն տեղական փորձագետների և վերլուծաբանների գնահատականները, այլ նաև վերլուծել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից Հայաստանի տնտեսությանը տրված գնահատականները:

Առաջին հերթին պետք է նշել, որ ներմուծման և արտահանման ցուցանիշներով Հայաստանը անընդհատ ավելացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ, չնայած պահպանվում է արտահանում-ներմուծում բացասական բալանսը՝ ի վնաս արտահանման: Վերլուծելով որոշ երկրների տնտեսություններ՝ կարելի է ասել, որ նրանք նստած են «հումքային ասեղի վրա»: Հայաստանի դեպքում դա «տրանսֆերային ասեղն» է, երկրի ՀՆԱ-ի 14,3 %-ը փոխանցումներն են արտերկրից, որոնք ներկայումս խիստ կրճատվել են: Հայաստանի վերջին երկու տարիներին տնտեսության համար կարևոր բացասական ցուցանիշ է ուղղակի ներդրումների կրճատումը:

Այդ տարիների ընթացքում աճել է նաև արտաքին պարտքը, 2019 թվականի վերջին այն կազմել է 5,7 միլիարդ դոլար: Համաձայն փորձագիտական գնահատականների, կորոնավիրուսային համաճարակը արդեն իսկ պատճառ է դարձել Հայաստանի տնտեսության ընդհանուր 5,7 %-ոց անկման: Ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020 թվականին տնտեսության հիմնական քարշակը եղել և մնում է հանքարդյունաբերությունը: Ընդ որում, պարադոքս է այն, որ մյուս հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության ֆոնին չի գործում Ամուլսարի ոսկու հանքը:

Չպետք է մոռանալ, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհում աճել է ոսկու գինը, և այդ պայմաններում այդ հանքի շահագործումը կարող էր Հայաստանի բյուջե լրացուցիչ մտցնել մոտ 150 միլիոն դոլար: Այստեղ երևում է Փաշինյանի կառավարության վճռականության պակասը: Փորձագիտական գնահատականներով, լոքդաունի պայմաններում Հայաստանի տնտեսությունն ամեն օր կրում է մոտ 40 միլիոն դոլար վնաս, ինչը, ի վերջո, կհանգեցնի 2020 թվականի ՀՆԱ-ի 20 % -անոց անկման : Այս կանխատեսումը և Հայաստանում ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը ցույց են տալիս, որ իշխանությունները պետք է տնտեսությունը փրկելուն ուղղված ոչ ստանդարտ որոշումներ կայացնեն:

Անհրաժեշտ է հասկանալ, որ մոտ ապագայում երկրի հիմնական խնդիրը կլինի ոչ թե սննդի կամ բժշկական դիմակների, կամ էլ արհեստական շնչառական սարքերի պակասը, այլ փողի սղությունը: Այս խնդիրը պայմանավորված է հետևյալ գործոններով. -Սեզոնային աշխատանքային միգրանտներից (հիմնականում Ռուսաստանից) փոխանցումների կրճատում: Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով, 2019 թվականին Ռուսաստանում գրանցվել է Հայաստանի 303 հազար քաղաքացի: Միևնույն ժամանակ, այդ քաղաքացիների մի մասը մնացել է Հայաստանում՝ չկարողանալով վերադառնալ Ռուսաստան ՝ աշխատելու, իսկ Ռուսաստանում մնացածների մեծ մասը բախվելու է զբաղվածության խնդրին, ինչը կազդի հայրենիք ուղարկվող տրանսֆերտների վրա: - Զբոսաշրջությունից եկամտի նվազում:

Վերջին տարիներին Հայաստանը ռուսների և այլ երկրների բնակիչների համար դարձել է սիրված զբոսաշրջային ուղղություն: Դրա շնորհիվ, ըստ որոշ գնահատականների, 2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջությունից հանրապետության ստացած եկամուտները գերազանցել են 1 միլիարդ դոլարը: Ակնհայտ է, որ այս ցուցանիշին վերադառնալը գործնականում անհնար կլինի ինչպես 2020 թվականին, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում: -Մետաղների արտահանման գների անկում:

Հայաստանի համար բյուջետային մուտքերի ամենակարևոր կետը պղնձի և մոլիբդենի արտահանումն է, իսկ դրանց համար վաղուց արձանագրվում է գների կայուն անկում, որն էլ հարվածում է Հայաստանի բյուջեին: - Գյուղատնտեսության ոլորտում անկում: Արդեն այսօր փորձագետները նշում են, որ գյուղատնտեսության ոլորտում ևս անկում է սպասվում, քանի որ փակ ճանապարհները և իրացման շուկաների կրճատումը հանգեցնում են նրան, որ հայ արտադրողը չի կարողանում ամբողջությամբ արտահանել իր արտադրանքը և վաճառել դրանք նույնիսկ ԵԱՏՄ շուկաներում: Նման պայմաններում Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու անհրաժեշտ միջոցներ գտնել բնակչության սոցիալապես անապահով խավին, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար:

Եվ այս ամենը պետք է իրականացվի վառելիքի գների բարձրացման պայմաններում: Այս համատեքստում կառավարությունը պետք է ձեռնարկի մի շարք միջոցառումներ: Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել բանկային գաղտնիքի վերացման և գույքի մինչդատական բռնագրավման օրենսդրական փաթեթներից: Այս երկու օրինագծերը ավելի շատ կխարխլեն Հայաստանի տնտեսությունը և նրա բանկային համակարգի կայունությունը, քան կորոնավիրուսը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է նախապատրաստել բյուջեի սեկվեստր և միջոցները ուղղել սոցիալական ոլորտին աջակցելուն: Եթե նայենք անկախ Հայաստանի նորագույն պատմությանը և վերլուծենք երկնիշ տնտեսական աճի շրջանը (1999-2007 թվականներ), ապա ակնհայտ է դառնում, որ կառուցվածքային առումով ներդրումային փաթեթում ներքին ներդրումները հավասարազոր են օտարերկրյա ներդրումներին (և երբեմն նույնիսկ ավելի շատ են):

Սա նշանակում է, որ երկրում փող կա, պարզապես պետք է կարողանալ ճիշտ քաղաքականություն կիրառել այն տնտեսության մեջ ուղղելու համար: Այնուամենայնիվ, դա հնարավոր չի լինի անել քաղաքական լարվածության և բևեռացված հասարակության պայմաններում: Դա հնարավոր չի լինի անել հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», «հների» ու «նորերի», ինչպես նաև «մերոնց» ու «թշնամիների» բաժանման պայմաններում: Իսկ թե կառավարությունը կլսի այս խորհուրդը, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal