Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին և դրա փոխարեն փորձում է «երկաթե ձեռքերում» պահել»

ANALYSIS

Քաղաքական դաշտի ակտիվացման մի շարք նախադրյալներ կան, որոնցից առաջինն իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը երկիրը հասցրել է բավականին ծայրահեղ վիճակի: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մանրամասնելով՝ քաղաքագետն այլ հիմքեր էլ է առանձնացնում. «Համաճարակային իրավիճակի ոչ հմուտ կառավարում, որը հանգեցրեց տնտեսական շատ լուրջ խնդիրների, ընդհանուր դեպրեսիա՝ կախված համաճարակային իրավիճակի հետ: Բացի նշվածներից, մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում բացթողումներ ենք տեսնում՝ սկսած առողջապահականից, կրթականից, մշակութային ոլորտից և այդպես շարունակ:

Ընդհանուր առմամբ, շատ լուրջ դժգոհություն կա իշխանություններից»: Քաղաքագետը նկատեց՝ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իշխանության գործողությունների վերահսկման հարց չի դնում. «Քաղաքական ուժերը հանդես են գալիս այն տեսանկյունից, ըստ որի՝ իշխանություններն ամբողջովին ձախողել են կառավարման ամբողջ գործընթացը, և իշխանություններին փոխելու խնդիր է դրվում»: Ինչ վերաբերում է «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ընդդիմադիրների կողմից ձևակերպելու անհրաժեշտությանը, Ա. Ենոքյանը նկատում է. «Այստեղ երկակի է խնդիրը: Այսինքն, մի կողմից շատ պարզ է՝ ինչ պետք է չարվի. պետք է չարվի այն, ինչ ներկա իշխանություններն են անում բոլոր բնագավառներում:

Մյուս կողմից, երբ խնդիր է դրվում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, այս դեպքում ընդդիմության միասնականությունն է փլուզվում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ մի պատկերացում ունի հետագա վարվող քաղաքականության մասին: Այնպես որ, սա բավականին նուրբ խնդիր է: Եթե նրանք փորձեն ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անեն, այս դեպքում ավելի կբարդանա ընդդիմության գործը: Մինչդեռ, եթե հիմա էլ ներկայիս ընդդիմությունը փորձի գնալ «մերժի՛ր Նիկոլին» կարգախոսով, այս դեպքում միասնականություն ապահովելը ավելի հեշտ կլինի: Իսկ այն հարցը, թե ինչ պետք է անեն հետո, արդեն երկրորդ փուլի խնդիր կլինի:

Այսինքն, երբ իշխանությունը վերցնեն ու յուրաքանչյուրը հանդես գա իր ծրագրով»: Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ իշխանությանը փոխելու խնդրի համատեքստում, Աղասի Ենոքյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերն առանձինառանձին բավականին ուժեղ են. «Եվ եթե անգամ միավորված ընդդիմության խնդիր չառաջանա, և առանձին ուժեր փորձեն վերոնշյալ հարցն առաջ տանել, կարծում եմ՝ հնարավոր է հաջողության հասնել: Բայց մի պայմանով, եթե միմյանց չխանգարեն: Սա է հարցը, որը կարող է խնդիր առաջացնել»: Խոսելով կառավարման մի շարք հիմնախնդիրների մասին՝ Ա. Ենոքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արտակարգ դրությունը կարանտինի ռեժիմով փոխարինելու հանգամանքին:

«Նախ՝ իշխանությունը համավարակն առաջին իսկ օրվանից հիմնականում օգտագործել է որպես քաղաքական գործոն: Համավարակի ժամանակ առանց հանրային քննարկումների այնպիսի նախագծեր գլորեցին ու անցկացրեցին, որոնք այլ վիճակներում, ավելի նորմալ պայմաններում հաստատ շատ լուրջ հանրային հակազդեցության կարժանանային: Մեծ հաշվով, այն բոլոր միջոցառումները, որոնք կիրառվեցին արտակարգ դրության ժամանակ և հիմա էլ կարանտինի ժամանակ են կիրառվելու, առողջապահական շատ փոքր նշանակություն ունեն: Եվ դրա հետևանքով է, որ այսքան շատ վարակվածներ, զոհեր ունենք»: Հաշվի առնելով կարանտինի նոր ռեժիմի խնդիրը՝ նա հավելեց. «Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին, և դրա փոխարեն, այսպես ասած, փորձում է «երկաթե ձեռքերում» պահել: Բոլոր գործողություններն այդ մասին են վկայում:

Բնականաբար, կարանտինային ռեժիմի սահմանումը կրկին հանգեցնելու է սահմանափակումների, դպրոցներում վիճակը վատթարանալու է, բիզնեսների համար կրկին ավելի վատ իրավիճակ է ստեղծվելու: Ընդհանուր առմամբ, ժողովրդին դեպի իր կողմը գրավելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է իշխանափոխությունից հետո, և հիմա փորձում է իշխանությունն իր ձեռքում «երկաթե ձեռնոցներով» պահել: Եվ սա արդեն ինքնանպատակ է դառնում, այլևս չկան բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին իշխանությունների կողմից: Երկու տարվա մեջ ակնհայտ դարձավ, որ իրենք ի վիճակի չեն իրագործելու այդ ամենը և հիմա ընդամենը իշխանությունը պահելու խնդիր ունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Թվարկելով այն գործոնները, որոնց պատճառով իշխանությունը հայտնվեց վերոնշյալ դրության մեջ, Աղասի Ենոքյանն ընդգծեց. «Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանության գալուց այս խումբը չգիտեր, թե ինչ է անելու, չուներ գործողությունների ծրագիր:Շատ են ասում, փողոցից են եկել, և համեմատում են Ղարաբաղ կոմիտեի հետ, բայց Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչներն իրար հետ շփվելու, քաղաքական ինչ-որ տեսլականներ ստեղծելու մոտ երկու տարի ժամանակ ունեին, որոնք այս կամ այն չափով իրագործեցին իշխանության գալուց հետո: Իսկ այսօրվա խմբի անդամները երկու շաբաթ միասին քայլել են և դրանից հետո վերցրել իշխանությունը:

Իրար հետ միասնական խնդիրներ մշակելու հնարավորություն ու ժամանակ չեն ունեցել, եթե անգամ կար այդ ցանկությունը: Երկրորդ կարևոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի լրջագույն պակասն է: Պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով կա նաև հսկայական իրավական նիհիլիզմ՝ բացարձակ օրենքներին նշանակություն չտալ, անել այն, ինչ ձեռնտու է: Այս իրողությունները հանգեցրեցին այն վիճակին, որում այսօր իշխանություններն են: Այս խումբն իրեն տրված 70 տոկոսը ոչ թե հնարավորություն, այլ որպես իրավունք ընկալեց, ավելի կոնկրետ՝ ինչ կուզենք՝ կանենք»: Քաղաքագետը մատնանշեց նաև պատասխանատվության խնդրի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի ներսում իշխանությունների պատասխանատվության զգացումը չափազանց ցածր է: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինչ-որ ոչ էական փաստարկ գտնի, այն դարձնի էական՝ դրանով կհամոզի մարդկանց. ներողություն, բայց սա կոչվում է «կրուտիտ անել»:

Իրենք, մեծ հաշվով, ներքին պատասխանատվություն չեն զգում: Հայաստանի իշխանություններն առհասարակ միշտ էլ շատ քիչ են զգացել այդ ներքին պատասխանատվությունը: Բայց հիմա ավելի սարսափելի վիճակ է, որովհետև այսօր բարոյական, սահմանադրական, իրավական գործոնները չափազանց ցածր մակարդակում են: Լինում է նաև պատասխանատվություն, օրինակ՝ միջազգային հանրութան առաջ, որից նախկին իշխանությունները լուրջ վախեցել են, զգուշացել, որ միջազգային հանրության տրամադրությունն իրենց հանդեպ չփոխվի, իրենց մասին կոշտ հայտարարություններ չլինեն»,ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իշխանությունների դեպքում այդ պատասխանատվությունն էլ չկա:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, մի քանի նախարարների հրաժարականների պահանջներին՝ քաղաքագետը նշեց. «Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ, օրինակ՝ նախարարների՝ տվյալ ոլորտների մասնագետ լինելը այդքան էլ կարևոր չէ: Նախարարը քաղաքական որոշում կայացնողն է: Այստեղ խնդիրն այն է, որ նախարարները պետք է ունենան լավ թիմեր, որոնք իրենց լավ մշակված ալտերնատիվներ կտան ու ընտրելով՝ որոշումներ կկայացնեն:

Բայց հարցն այն է, որ նախևառաջ այդպիսի թիմ չկա, երկրորդ՝ ընդհանրապես որոշում կայացնելու լուրջ խնդիր կա: Կամ էլ պարզապես կա սնապարծության, հեղափոխականության պահը՝ «եթե կարողացանք իշխանությունը վերցնել, խորհուրդների կարիք չունենք, ինչպես կուզենք՝ այդպես էլ կանենք»: Հայաստանում բազմաթիվ լավ մասնագետներ կան բոլոր բնագավառներում, խնդիրն ավելի շատ մենեջմենթի, կառավարչական շղթայի մեջ է: Բացի այդ, եթե մերժում եք նաև նախկին պետական ապարատը, չեք կարող կադրեր գտնել:

Ամենապարզ օրինակը բերենք: Ինչո՞ւ վեթթինգը կանգ առավ, որովհետև հասկացան, որ եթե բոլոր դատավորներին փոխեն, այդքան դատավորի թեկնածու չունեն: Կարելի է մեկ-երկու հոգու դրսից բերել, բայց այս ամենը զանգվածային չի կարելի փոխել: Նախկինների քաղաքականությունը կարող ես մերժել, բայց լավ մասնագետներին մերժելը կարող է այնպիսի կատաստրոֆայի բերել, ինչին հիմա ենք ականատես լինում: Ընդհանուր առմամբ, այսօր կառավարման շատ ցածր որակ ունենք:

Երկու խոշոր խնդիր կա. առաջինը կառավարման նպատակների բացակայությունն է: Մարդիկ եկել են իշխանության, բայց չգիտեն՝ ինչ անեն: Եվ որպես նշվածի հետևանք, առաջ է գալիս երկրորդ խնդիրը. եթե ունես իշխանական լծակներ ու չգիտես այդ լծակներով ինչ անել, ստիպված փող ես աշխատում, այսինքն՝ առաջանում է կոռուպցիայի խնդիրը»:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023