Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միասնականության մթնոլորտում ձեռք բերված յուրաքանչյուր հաղթանակը հող է նախապատրաստելու նոր հաղթանակների համար

ANALYSIS

Past.am

Հայ ժողովուրդը անցել է բազմաթիվ փորձություններով և պատմության քառուղիներում պայքարել է իր պետականության պահպանման կամ էլ պետականության վերականգնման համար։ Եվ անցած ճանապարհը իր մեջ հսկայական փորձ է պարունակում, որի դասերն արդիական են նաև այսօր։

Իսկ պատմական իրադարձությունները ցույց են տալիս, որ երբ հատկապես արտաքին մարտահրավերների ժամանակ հայ ժողովուրդը անմիասնական է եղել, իսկ հայկական վերնախավն՝ անմիաբան, ու նրանցից յուրաքանչյուրը գործել է մեկուսի՝ տուրք տալով նեղ անձնական շահերին, ապա այդ իրողությունից կարողացել են օգտվել մեր թշնամիները։

Հենց անմիաբանությունն էր պատճառը, որ 428 թվականին Հայոց թագավորությունը լուծարվեց պարսից արքունիքի կողմից և վերածվեց մարզպանության։ Անմիաբանութան ակնառու օրինակ է նաև Կիլիկիայում ունիթորական և հակաունիթորական շարժումների արդյունքում տարաձայնությունների խորացումը և հայկական այս թագավորության ուժերի ջլատումը, որն արագացրեց Կիլիկիայի անկումը։

Այսպիսի իրադարձությունները բազմաթիվ են պատմության ընթացքում, երբ  երկպառակություններն ու ներքին գզվռտոցը թուլացրել են մեր երկիրը և նախադրյալներ ստեղծել պետականության անկման համար։ Բայց և հայ ժողովորդի գոյության ընթացքում եղել են նաև այնպիսի պահեր, երբ չտեսնված միասնականություն ենք դրսևորել։

Եվ, որպես կանոն, միասնականության և համախմբվածության պահերին հայ ժողովուրդը կարողացել է տանել հաղթանակ հաղթանակի հետևից։ Բայց ցավալին այն է, որ հայության շրջանում միասնականության ոգին տիրել է հիմնականում այն ժամանակ, երբ իրավիճակը եղել է օրհասական կամ կշեռքի նժարի վրա է դրված եղել հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Այդպիսի իրավիճակ էր 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, երբ հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մարտերում կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։

Ավելին, Ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։

Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Եվ պատմության այս դրվագն արժևորելով՝ պետք է նշել, որ այս օրերին էլ կշեռքի նժարին է դրված Արցախի անվտանգության և անկախության հարցը։

Իսկ մեզ համար այլ տարբերակ չի մնում, քան միավորել բոլոր ուժերը թշնամուն արժանի հակահարված տալու համար, որպեսզի Ադրբեջանը մեկընդմիշտ համակերպվի այն մտքի հետ, որ Արցախի անկախության ճանաչմանն այլընտրանք չկա։

Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ երկրում գործող բոլոր քաղաքական ուժերը կարողացան քաղաքական հասունություն դրսևորել և մի կողմ դնել առկա տարակարծություները։ Իսկ այսօրվա համերաշխության մթնոլորտը նախադրյալներ է ստեղծում, որպեսզի Հայաստանը, Sփյուռքը և Արցախը կենտրոնացնեն ուժերն ու ռեսուրսները և գործեն սինխրոն և միասնաբար։

Համախմբվածությունը մեծ նշանակություն ունի նաև հակառակորդի կողմից տեղեկատվական սադրանքներին դիմակայելիս։ Քաղաքացիները այսպիսով կարողանում են չտրվել  ադրբեջանական ապատեղեկատվությանը և տեղեկատվական սադրանքներին, որոնք նպատակ ունեն թշնամություն սերմանել հայության տարբեր հատվածների միջև։

Իսկ միասնակության մթնոլորտում ձեռք բերված յուրաքանչյուր հաղթանակը հող է նախապատրաստելու նոր հաղթանակների համար։

ԱրթուրԿարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal