Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիան ինքնին սպառնալիք է նաև տարածաշրջանում ներկայացված ուժերի համար

ANALYSIS

Past.am

Սեպտեմբերի 27-ից սկսված Ադրբեջանի ռազմական ագրեսիան խոստանում է լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ։ Երկար ժամանակ թվում էր, թե Արցախյան հակամարտությունը տարածաշրջանային մակարդակով ներկայացված ուժերի առկա իրավիճակի փոփոխության չի հանգեցնի, բայց ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները մի քիչ խորը վերլուծելու դեպքում կտեսնենք, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններով վերաձևավորվում է տարածաշրջանում առկա պատկերը։

Այս հակամարտությունը միայն հայերի ու ադրբեջանցիների խնդիրը չէ, այստեղ շոշափվում են բազմաթիվ երկրների շահեր։ Եվ ուշագրավ է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձնացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որ իրականացնում է միջնորդական առաքելության հիմնական դերակատարությունը։ Եվ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը անհնար է պատկերացնել առանց միջնորդների գործուն մասնակցությամբ։

Ադրբեջանը պարբերաբար բողոքել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ արդյունավետ է, և փորձել է հարցի լուծումը տեղափոխել միջազգային այլ հարթակներ, որտեղ կարող են իրեն ձեռնտու որոշումներ ընդունվել։ Իսկ մյուս կողմից բավական մտահոգիչ է Թուրքիայի ակտիվությունը հակամարտության մեջ ներգրավվելու հարցում։

Թուրքական կողմը ցանկանում է խցկվել միջնորդ երկրների ցանկ և իր պրոադրբեջանական նպաստը բերել հակամարտության լուծման հարցում։ Դրա համար էլ վերջին շրջանում թուրքական կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, թե Թուրքիան Արցախյան հակամարտության կողմ է։

Բավական ուշագրավ է, որ Թուրքիան նաև ռազմական ներկայություն է ձեռք բերել հակամարտության գոտում և անմիջականորեն հրահրում է ադրբեջանական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, ինչը տարիներ առաջ դժվար էր պատկերացնել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների, կիբեռհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, սպաների և անգամ F-16 կործանիչների միջոցով:

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին բազմաթիվ լրատվամիջոցների կողմից հաստատվեցին այն տեղեկությունները, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, որոնք կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։ Թուրքիայի ռազմական և քաղաքական ներկայության մեծացումն Ադրբեջանում ու հակամարտության գոտում ոչ միայն լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար, այլև տարածաշրջանում ներկայացված ուժերի։

Մասնավորապես ռազմական գործողությունների ընթանալու փաստը Թուրքիան փորձում է օգտագործել Ադրբեջանում մշտական ռազմական ներկայություն կամ ռազմաբազա ունենալու համար, իսկ այս հանգամանքը մեծ հաշվով նշանակում է, որ ոչ միայն թուլանալու են Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, այլև լուրջ սպառնալիք է ստեղծվում այդ երկրի համար։

Մասնավորապես թուրքական ուժերի և գրոհայինների՝ Ադրբեջանում մշտական ներկայության հաստատումը մեծացնում է վտանգը, որ Արցախից հետո լարվածության ալիքը կարող է տեղափոխվել նաև Ռուսաստանի տարածք՝ հիմնականում մահմեդականներով բնակեցված Հյուսիսային Կովկաս, որտեղ դեռևս 90-ականներից անջատողական նկրտումներ են եղել։ Եվ նույն հաջողությամբ Ռուսաստան կարող են ներթափանցել նաև Սիրիայից բերված գրոհայինները և բախումներ հրահրել։

Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը սպառնալիք է նաև Իրանի ազգային շահերի դեմ։ Թուրքական կողմը հույսեր ունի, որ Ադրբեջանում հաստատվելուց հետո կարող է մեծացնել իր ազդեցությունը իրանական Ադրբեջանի վրա։

Տարբեր գնահատականններով Իրանի հյուսիսում մինչև 20 միլիոն թուրքախոս բնակչություն է բնակվում, և պատահական չէ, որ թուրքական մամուլում արդեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքորոշումը Արցախում ընթացքող ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ստացվում է, որ Թուրքիան Ադրբեջանում ամուր հաստատվելուց հետո կարող է հաջողությամբ նաև գրոհայիններ տեղափոխել իրանական Ադրբեջան, ապակայունացնել Իրանը և փորձել այդ երկրից անջատել իրանական Ադրբեջանը։

Այսպիսով, թուրքական նեոօսմական նկրտումները բացահայտ հակաիրանական և հակառուսական բնույթ ունեն, ուստի հայկական բանակի հաջող գործողությունները լինելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի հաղթանակը, այլև Ռուսաստանի և Իրանի։

ԱրթուրԿարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal