Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուր­քի­ա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյան թողտ­վու­թյու­նը

ANALYSIS

Past.am

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից ներ­կա­յումս խո­շոր գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում, որոնք նկա­տե­լի են ոչ մի­այն հա­մաշ­խար­հա­յին, այ­լև տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով։ Այս­պես կոչ­ված հետ­կո­րա­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հում որոշ երկր­ներ բա­ցա­հայտ հա­վակ­նու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում իրենց ազ­դե­ցու­թյան գո­տի­ներն ընդ­լայ­նե­լու ուղ­ղու­թյամբ։

Իսկ այդ երկր­նե­րից ամե­նա­ակ­տի­վը Թուր­քի­ան է, որը բազ­մա­վեկ­տոր հա­վակ­նու­թյուն­նե­րով է աչ­քի ընկ­նում։ Ժա­մա­նակ կար, երբ Թուր­քի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար, ապա վար­չա­պետ Դա­վու­թօղ­լուի կող­մից շրջա­նա­ռու­թյան մեջ դրվեց «զրո խնդիր­ներ հա­րև­ան­նե­րի հետ» ար­տա­քին քա­ղա­քա­կան մո­տե­ցու­մը, որի գլխա­վոր նպա­տակն էր լի­նե­լու հա­րև­ան երկր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը և գոր­ծըն­կե­րա­յին մի­ջա­վայ­րի ձև­ա­վո­րու­մը, բայց ներ­կա­յումս իրա­վի­ճա­կը բո­լո­րո­վին այլ է։

Թուր­քա­կան պե­տու­թյունն այ­սօր խնդիր­ներ ունի գրե­թե բո­լոր հա­րև­ան­նե­րի, այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա­յաց­ված երկր­նե­րի հետ, ին­չի ար­դյուն­քում առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րը խո­րա­նում են Աֆ­րի­կա­յից՝ Լի­բի­ա­յից մին­չև Կով­կաս և Պար­սից ծո­ցի արա­բա­կան երկր­ներ ըն­կած տա­րած­քում։

Լի­նե­լով ՆԱ­ՏՕ-ի հա­րա­վա­յին թևը և ունե­նա­լով հզոր ռազ­մա­կան ուժ՝ Թուր­քի­ան շա­հագրգռ­ված է հա­կա­մար­տու­թյուն­նե­րի և ռազ­մա­կան բա­խում­նե­րի առ­կա­յու­թյամբ, քա­նի որ դրանք իրեն հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս մի­ջամ­տել դրանց լուծ­մա­նը ու ազ­դե­ցու­թյունն ընդ­լայ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նալ։

Նախ­կի­նում դժվար էր պատ­կե­րաց­նել, որ Ան­կա­րան այդ­պի­սի մեծ աշ­խար­հագ­րու­թյամբ հա­վակ­նու­թյուն­ներ կա­րող է դրսև­ո­րել։ Դա կախ­ված է ոչ մի­այն այն հան­գա­ման­քից, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում ավե­լա­ցել է Թուր­քի­ա­յի տնտե­սա­կան, ռազ­մա­կան և դե­մոգ­րա­ֆի­ա­կան նե­րու­ժը, այ­լև նրա­նից, որ Ան­կա­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բա­վա­րար կոշտ մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քի չեն հան­դի­պում։

Այս­պես, Թուր­քի­ան, օգ­տա­գոր­ծե­լով սի­րի­ա­կան հա­կա­մար­տու­թյան գոր­ծո­նը, քուրդ զի­նյալ­նե­րի դեմ պայ­քա­րի ան­վան տակ ներ­խու­ժում­ներ է կազ­մա­կեր­պում Սի­րի­ա­յի հյու­սիս՝ խախ­տե­լով այդ երկ­րի ինք­նիշ­խա­նու­թյու­նը և սպառ­նա­լիք ստեղ­ծե­լով այն­տեղ բնակ­վող քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան հա­մար։ Թուր­քի­ան քուրդ զի­նյալ­նե­րի դեմ պայ­քա­րե­լու քո­ղի ներ­քո ներ­խու­ժում է նաև Իրա­քի հյու­սի­սա­յին շրջան­ներ, որոնք հա­րուստ նավ­թա­յին ռե­սուրս­ներ ունեն։

Մի քա­նի ան­գամ ռազ­մա­կան ներ­խու­ժում­ներ կազ­մա­կեր­պե­լով հա­րև­ան այս երկր­նե­րում՝ Թուր­քի­ան տե­սավ, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից իր նկատ­մամբ կոշտ մի­ջոց­ներ կամ պատ­ժա­մի­ջոց­ներ չեն կի­րառ­վի, ըն­դա­մե­նը մի քա­նի դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն կա­րող են անել, իսկ հե­տո դրանք էլ կմո­ռաց­վեն։

Դրա­նից հե­տո Թուր­քի­ան փոր­ձեց ընդ­լայ­նել իր մի­ջամ­տու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը և մաս­նակ­ցու­թյուն ունե­նալ նաև Լի­բի­ա­կան հա­կա­մար­տու­թյան ծա­վալ­մա­նը՝ այն­տեղ զորք ուղար­կե­լու մի­ջո­ցով։ Եվ տես­նե­լով, որ իրենց գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դյունք ունե­նում են, ու Թուր­քի­ան գոր­ծոն է դառ­նում Լի­բի­ա­յում, Ան­կա­րա­յի ախոր­ժակն ավե­լի բաց­վեց։

Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը որո­շե­ցին մի­ան­գա­մից իրենց ազ­դե­ցու­թունն ընդ­լայ­նել եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով։ Մի կող­մից Մի­ջերկ­րա­կան ծո­վի՝ տրան­զի­տա­յին առու­մով կա­րև­որ և էներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րով հա­րուստ արև­ե­լյան հատ­վա­ծը վերց­նել իրենց վե­րահս­կո­ղու­թյան տակ, ին­չը Հու­նաս­տա­նի հետ հա­կա­սու­թյուն­նե­րի պատ­ճառ դար­ձավ, իսկ մյուս կող­մից ընդ­լայ­նել իր ազ­դե­ցու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ Ադր­բե­ջա­նին հրահ­րե­լով Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։

Սա­կայն Արև­ե­լյան Մի­ջերկ­րա­կա­նի հար­ցում Թուր­քի­ան հան­դի­պեց կոշտ մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քի, ան­գամ այդ երկ­րի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լու հար­ցը նե­րառ­վեց ԵՄ երկր­նե­րի օրա­կարգ։ Ար­դյուն­քում թուր­քա­կան կող­մը ստիպ­ված եղավ ժա­մա­նա­կա­վո­րա­պես նա­հան­ջել և Արև­ե­լյան Մի­ջերկ­րա­կա­նի ջրե­րից դուրս հա­նել իր հե­տա­խու­զա­կան նա­վը։

Արև­ե­յան Մի­ջերկ­րա­կա­նի հար­ցում ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րը Թուր­քի­ան փոր­ձում է օգ­տա­գոր­ծել Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը թե­ժաց­նե­լու և Ադր­բե­ջա­նին իրե­նից կախ­վա­ծու­թյան մեջ գցե­լու նպա­տա­կով։ Այս հա­կա­մար­տու­թյան մեջ ներգ­րավ­վե­լու հար­ցում Թուր­քի­ա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շուրջ մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք­նե­րը բա­վա­րար չեն։

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռու­սաս­տա­նի կող­մից ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում խոս­վում է ըն­դա­մե­նը հա­կա­մար­տու­թյան գո­տում ար­տա­քին մի­ջամ­տու­թյու­նը բա­ցա­ռե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Սա­կայն նման իրա­վի­ճա­կում անհ­րա­ժեշտ է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը շատ կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով դա­տա­պար­տի Թուր­քի­ա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և պատ­ժա­մի­ջոց­նե­րի փա­թեթ­ներ դնի կի­րա­ռու­թյան մեջ, մի­այն այդ դեպ­քում Թուր­քի­ան կդա­դա­րի քի­թը խո­թել իրեն չվե­րա­բե­րող հար­ցե­րի մեջ։

Ար­տակ Գալս­տյան

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal