Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիան պատուհաս ու սպառնալիք է բոլոր երկրների համար

ANALYSIS

Past.am

Խորհրդային Միության փլուզման արդյունքում առաջ եկած հակամարտություններից Արցախյան հիմնախնդիրը տարբերվում է նրանով, որ դրա կարգավորմանը նպաստելու համար յուրահատուկ միջազգային ձևաչափ է գործում։ Բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի ներքո։

 1994 թվականի զինադադարից հետո հակամարտող կողմերի միջև բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունեցել, քննարկվել են տարբեր առաջարկներ և հակամարտության լուծման ուղիներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ հակամարտության կարգավորման գործում արտաքին գործոնների ազդեցությունը միշտ մեծ է եղել։

 Ճիշտ է՝ Արցախյան հիմնախնդիրն այն հարցերից մեկն է, որի շուրջ, անկախ իրենց միմյանց հարաբերություններում ունեցած խութերից, համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն և Ֆրանսիան, համագործակցում են, սակայն պետք է նկատել, որ նույնիսկ բանակցային գործընթացում երեք միջնորդ պետությունների միջև միշտ էլ մրցակցություն է նկատվել։

 Եղել են ժամանակներ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հիմնական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Ռուսաստանը, մեկ այլ շրջանում ԱՄՆ-ն է ակտիվ ջանքեր ներդրել, իսկ որոշակի փուլում էլ իր նախաձեռնողականությամբ աչքի է ընկել Ֆրանսիան։

 Մյուս կողմից՝ տարածաշրջանային ուժերը ևս իրենց ազդեցությունն ունեն հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Օրինակ՝ հակամարտության գոտում տեղի ունեցող յուրաքանչյուր տեղաշարժի նկատմամբ շատ զգայուն է Իրանը, քանի որ այն գտնվում է անմիջական իր հարևանությամբ։

 Իսկ Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր է, միշտ աչքի է ընկել իր միակողմանի և ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Սակայն վերջին տարիներին այս երկիրը, օգտագործելով իր ռազմական, տնտեսական և մարդկային ներուժը, մեծացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում և, ըստ այդմ, նաև հակամարտության գոտում։

Թերևս պատահական չէ, որ տարբեր վերլուծաբաններ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի կասեցումը և ռազմական գործողությունների ծավալումը պայմանավորում են հենց թուրքական գործոնով։

 Եվ հատկանշական է, որ 1994 թվականի զինադադարից հետո հակամարտության գոտում ընդգրկուն ծավալով ռազմական գործողություններ տեղի ունեցան հենց 2016 թվականի ընթացքում, երբ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների արդյունքում ռուս-թուրքական հարաբերություններում մեծ լարվածություն էր նկատվում, իսկ Թուրքիան ցանկություն էր դրսևորում հակամարտության գոտում հրահրել նոր ռազմական բախում՝ նպատակ ունենալով թուլացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը։

 Այս դեպքում ի՞նչ գործոններ է հաշվի առել Թուրքիան, որ հենց սեպտեմբերի վերջին է որոշել լայնածավալ պատերազմ հրահրել Արցախում։ Ըստ երևույթին, թուրքական կողմը փորձել է հարմար պահ ընտրել ռազմական գործողությունների համար։

 Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի համավարակի և դրա արդյունքում առաջ եկած տնտեսական դժվարությունների վրա, ուստի կարելի է բնակչությունը ուշադրությունը թուրքական իշխանությունների նկատմամբ դժգոհություններից շեղել այլ ուղղությամբ։

 Բացի այդ, Թուրքիան փորձեց որսալ նպաստավոր միջազգային իրավիճակը։ Ռուսաստանը ներկայումս լուրջ խնդիրներ ունի Բելառուսում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լարման և ընդդիմադիր գործիչ Նավալնու թունավորման շուրջ ստեղծված իրավիճակում։

 Այս ամենի արդյունքում սրվել են ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները։ ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը, իսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի կյանքի կոչումը հարցականի տակ է դրվել։

 Երբ այս հյուսիսային էներգետիկ նախագծի իրականացումը դառնում է անհեռանկար, ապա մեծանում է Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից, որի տարածքով անցնում է «Թուրքական հոսք» կոչվող գազատարը, որը Եվրոպային ռուսական գազի մատակարարման հիմնական ուղղություններից է։

 Սրան զուգահեռ Ռուսաստանը ավելի զգայուն է դառնում Թուրքիայի նկատմամբ, քանի որ թուրքական կողմը հայտարարում է, թե Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել, որոնք կարող է առանձին գազատարով մատակարերել դեպի Եվրոպա։

 Այս շրջանում ԱՄՆ-ը հիմնականում ներքին խնդիրներով է զբաղված։ Այդ երկրում նոյեմբերին խորհրդարանական ընտրություններ են սպասվում, և Թրամփի վարչակազմը ավելի շատ կենտրոնացած է ընտրություններում հաղթանակ տանելու հարցի վրա, իսկ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերից շատերը երկրորդ պլան են մղվել։

Թուրքիան նաև օգտվեց այն հանգամանքից, որ ԵՄ-ում միասնական դիրքորոշում չկա Արևելյան Միջերկրականի հակամարտության մասով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Դրա համար էլ Կիպրոսը դեմ է քվեարկում Բելառուսի դեմ սահմանվելիք պատժամիջոցների փաթեթին՝ պահանջելով, որ նախ և առաջ պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի նկատմամբ, որից հետո միայն անցնել Բելառուսի հարցի քննարկմանը։

 Ուստի Անկարայի նման պահվածքի պատճառը, շատ քաղաքագետների կարծիքով, այն է, որ եթե ԵՄ-ին չի հաջողվում Արևելյան Միջերկրականի շուրջ հակամարտության հարցում իր դեմ պատժամիջոցներ սահմանել, ապա Արցախյան հիմնախնդրի դեպքում իր դեմ սանկցիաների մասին անգամ խոսք լինել չի կարող։ Սակայն այստեղ Թուրքիայի հաշվարկները կարող են մեծապես սխալ լինել: Բանն այն է, որ աշխարհի գերտերություններն արդեն իսկ կոշտ հռետորաբանությամբ արձանագրում են Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավումը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան պատուհաս ու սպառնալիք է դարձել աշխարհի համար...

 ԱրթուրԿարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer