Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Center for Global Policy. Թուրքիան մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում Ռուսաստանի մենաշնորհին

POLITICS

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով մարտական գործողությունների էսկալացիան համընկել է հակամարտությանը Թուրքիայի էլ ավելի անմիջական մասնակցության հետ՝ այդ թվում սիրիացի վարձկանների ուղարկման միջոցով: Անկարայի էլ ավելի ուղիղ մասնակցությունը հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի է դարձրել, գրում է Center for Global Policy-ն.

«Մարտական գործողությունները վերսկսվել են իրավիճակում, որն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքներով: Մարտական գործողությունների վերջին փուլը հատկապես լուրջ է՝ հաշվի առնելով մասշտաբը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից աճող քաղաքական միջամտությունը:

Հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական բնույթը որպես անդրմայրցամաքային էներգետիկ եւ ենթակառուցվածքային կենտրոն, որը ենթարկվում է արտասահմանյան ազդեցության, Միացյալ Նահանգները պետք է աշխատեն ինչպես տեղական խաղացողների, այնպես էլ արտաքին խաղացողների հետ, ներառյալ՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Եվրոպայում Վաշինգտոնի դաշնակիցների, որպեսզի հասնեն դիվանագիտական միջնորդության, դադարեցնեն կրակն ու կանխեն էսկալացիան եւ կոնֆլիկտի տարածումը:

ԼՂ շուրջ հակամարտությունը վերածվել է կատաղի բախումների վերջին 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ: Վերջին մարտական գործողությունների մասշտաբներն ավելի մահացու են, քան հուլիսին տեղի ունեցած բախումները: Մասշտաբները եւս մեծ են. բախումներ են տեղի ունենում ոչ միայն շփման գծում, այլ դրա սահմաններից դուրս, ներառյալ՝ Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի խոշոր քաղաքում, եւ Գյանջայում՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում:

Ինչպես հուլիսին, այնպես էլ հիմա, պարզ չէ, թե կոնկրետ որ գործողություններն են հանգեցրել էսկալացիայի: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը եւս հաջողությամբ չեն պսակվել՝ չնայած նրան, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Ադրբեջանը, իր կողմից, հայտարարել է, որ հրադադարի համար անհրաժեշտ է ԼՂ-ից Հայաստանի հեռացումը, իսկ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ հարցով հետագա ցանկացած բանակցության:

Այն նույն պայմանները, որոնք ազդում էին հուլիսյան մարտերի մթնոլորտի վրա, դեռեւս պահպանվում են. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները բախվում են կորոնավիրուսի ազդեցության պատճառով քաղաքական եւ տնտեսական ճնշումների հետ: Դա հատկապես բնորոշ է Ադրբեջանին. Բաքվում խոշոր ակցիաներ են անցկացվել, որոնք վերջին հաշվով հակակառավարական երանգ են ստացել: Առավել ռազմավարական մակարդակով եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը դեռ բախվում են ազգային իմպերատիվների հետ, երբ հարցը հասնում է Լեռնային Ղարաբաղին. Հայաստանը ցանկանում է պահպանել իր ստատուս քվոն, այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել իր տարածքները: Քանի որ վերջին տարիներին դիվանագիտական ջանքերը որեւէ արդյունքի չեն հանգեցրել, իսկ կորոնավիրուսի հետ կապված ճնշումն այս տարի աճել է, Բաքուն էլ ավելի համառորեն փորձում է մարտահրավեր նետել ստատուս քվոյին:       

Սակայն վերջին բախման ժամանակ եզակի գործոն գրանցվեց, որը կարող է փոխել հակամարտության ընթացքը՝ Թուրքիայի դերը:

Վերջին էսկալացիայի պայմաններում Թուրքիան զգալիորեն բարձրացրել է իր հեղինակությունը ղարաբաղյան հակամարտությունում: Այն առավել ագրեսիվ է դարձել ի աջակցություն Ադրբեջանի իր հայտարարություններում: Թուրքիան նաեւ զգալիորեն մեծացրել է Ադրբեջանին զենքի մատակարարումները, հաղորդվել է, որ թուրք զինվորականները եւ ինքնաթիռներն անմիջական մասնակցություն ունեն մարտական գործողություններում:

Սակայն, հնարավոր է, որ այս անգամ առանցքային պահ դառնան Սիրիայից վարձկանների ներգրավման համար Թուրքիայի ուղղված մեղադրանքները: Հաղորդվել է, որ այդ վարձկաններին առաջարկվել է ամսական 10 000 թուրքական լիրայի (1285 դոլար) չափով աշխատավարձ Ադրբեջանում շփման գծի մոտ էներգետիկ օբյեկտների եւ դիտակետերի հսկողության համար: Հաղորդվել է նաեւ, որ որոշ գրոհայիններ ուղարկվել են դեռ սեպտեմբերի կեսերին՝ վերջին բռնկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ, ինչը խոսում է այն մասին, որ այդ էսկալացիան կարող էին ծրագրել Թուրքիան եւ Ադրբեջանը:

Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը կտրուկ հերքում են սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին հաղորդագրությունները: Անկարան ավելի վաղ Հայաստանին մեղադրել է սիրիացի եւ քուրդ զինյալների օգտագործման մեջ: Այնուամենայնիվ, վերջին մեղադրանքները հաստատում են մի քանի աղբյուրներ: Այդպիսով, դժվար է հստակ բնորոշում տալ այդ պնդումներին, սակայն ակնհայտ է դառնում, որ դրանցում ինչ-որ ճշմարտություն կա:

Թուրքիան բազմաթիվ հնարավոր դրդապատճառներ ունի՝ մասնակցելու տարածաշրջանում կոնֆլիկտին: Սիրիայում ռուսները շրջապատում են թուրքերին, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունն Անկարային ազդեցության լծակներ է տալիս: Դա եւս միջոց է Էրդողանի համար, որպեսզի իր երկրում ցույց տա, որ իր օրոք երկիրը գերտերություն է դարձել: Անկարան նաեւ օգտագործում է Սեւ ծովի ավազանում Ռուսաստանի թուլությունը:

Մի բան հստակ է. Թուրքիայի նման միջամտությունը կհանգեցնի նրան, որ ԼՂ հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի կդառնա: Դա նաեւ կարող է խորացնել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Ռուսաստանն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողացել կարգավորել իրենց տարաձայնությունները Սիրիայում եւ Լիբիայում, կողմերը պահպանում են համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության ոլորտներում, սակայն դա, իհարկե, կարող է փոխվել:         

ԼՂ առաջնագծում իրավիճակը մնում է անկայուն, սակայն Թուրքիայի ուղիղ միջամտությունը կարող է անսպասելի տատանումներ առաջացնել ամբողջ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: ՌԴ դիրքորոշումը հատկապես կարեւոր գործոն է, քանի որ Մոսկվան ստիպված կլինի էլ ավելի վճռորոշ դիրքորոշում զբաղեցնել, եթե միջնորդական ջանքերն ու հրադադարի կոչերը մոտ ապագայում արդյունք չտան:

Այդ պատճառով ուղիղ ռազմական բախումներից խուսափելու Ռուսաստանի որոշումը կարող է մոտ ապագայում վերանայվել Թուրքիայի էլ ավելի ակտիվ դերի դեպքում:

Չնայած նրան, որ Միացյալ Նահանգները նման ուղիղ կապեր եւ շահեր չունեն այդ թատերաբեմում, այնուամենայնիվ, Վաշինգտոնի համար բազմաթիվ կարեւոր հետեւանքներ կան: Դրանցից մեկը պոտենցիալ երկրորդային էֆեկտն է ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանի համար, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի ուսումնական եւ մարտական վարժանքներում: Առավել խոշոր հակամարտությունը եւս կարող է խախտել էներգակիրների հոսքերը, քանի որ Կովկասն առանցքային նավթային եւ բնական հանգույց է դեպի Եվրոպա էներգետիկ հարավային միջանցքի միջոցով: Բացի այդ, կա անկանխատեսելիություն, որը կարող է խոշորամասշտաբ հակամարտության հանգեցնել այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ուղիղ շահեր ունի, օրինակ՝ Սիրիայում եւ Իրանում:

Հաշվի առնելով էսկալացիայի նման պոտենցիալը՝ Միացյալ Նահանգները պետք է  աշխատի տեղի եւ միջազգային խաղացողների հետ, որպեսզի վճռականորեն պաշտպանի ԵԱՀԿ միջնորդությամբ դիվանագիտական հաշտեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Չնայած նրան, որ Թուրքիան եւ Ռուսաստանն ունեն ուժ եւ ցանկություն՝ ազդելու իրադարձությունների վրա ավելի շատ, քան ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, հակամարտության հետագա ինտերնացիոնալացումը էլ ավելի անկանխատեսելի եւ ապակայունացնող կդարձնի այն տարածաշրջանի համար եւ դրա սահմաններից դուրս»:      

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer