Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախի եւ Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան արկածախնդրության միայն մի մասն էր. Հարցազրույց նախագահի խորհրդականի հետ

POLITICS

Հոկտեմբերի 10-ի կեսօրից, համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման, հումանիտար զինադադար է հայտարարվել: Սակայն հակառակորդը շարունակում է կրակել: Այս եւ այլ հարցեր NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան:

Մի քանի ժամ է անցել հումանիտար զինադադարի հաստատումից, բայց շարունակում են գալ Ադրբեջանի կողմից հրետակոծության մասին հաղորդագրությունները: Ինչպե՞ս դա հասկանալ։

Այո, կրակոցները դեռ շարունակվում են: Որոշ ուղղություններով հակառակորդը դեռ ակտիվություն է ցուցաբերում: Սակայն ամենակարեւորն այն է, որ Մոսկվայում ձեռք է բերվել քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական հրադադար: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրությանը եւ մեկ անգամ եւս կանտեսի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը: Այս դեպքում բոլորովին այլ գործընթացներ կարող են սկսվել, դա հասկանալի է: Այն, որ թշնամին այժմ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, նա միշտ էլ դա արել է: Բայց սա, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի փորձել ամրապնդել սեփական դիրքերը կամ վնասել մեզ, հետո պնդել, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ: Ամենակարեւորն այն է, որ ձեռք է բերվել հենց քաղաքական համաձայնություն:

Կա՞ որոշակի ժամանակահատված, որի համար հաստատվել է հրադադարը:

Հրադադարը անժամկետ է, այս մասին ասվում է նախորդ օրը ընդունված հայտարարության տեքստում: Փաստորեն, հրադադարի ռեժիմը վերականգնվում է: Սա լավագույն տարբերակն է: Հրադադարի պահպանումը կախված է կողմերի քայլերից: Բայց Էրդողանին եւ Ալիեւին երբեք չպետք է թերագնահատել: Իրականում մեր դեմ խաղում է նենգ, խելացի, ցանկացած արկածախնդրության պատրաստ թշնամի: Մենք դա երբեք չպետք է մոռանանք: Իրականությունից կտրվելը հղի է աղետով: Եվ այժմ հրադադարի ռեժիմը խախտելու փորձերը բոլորովին այլ հետեւանքներ կունենան:

Ադրբեջանը գործում է Թուրքիայի թելադրանքով: Կարելի՞ է խոսել Մոսկվային արկածախնդրության մեջ ներքաշելու Անկարայի փորձի մասին:

Այն, որ Թուրքիան է թելադրում, փաստ է: Բայց մենք պետք է հստակ տարանջատենք գործընթացները, փորձենք նայել տարբեր հարթություններում: Ցավոք, պետք է ընդունենք այն իրողությունը, որ Թուրքիան աշխարհաքաղաքական մարտերի շատ հարուստ փորձ ունի, եւ բավականին հետաքրքիր: Երբ նրանք իրենց առջեւ ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիր են դնում, մեկից ավելի նպատակ կա: Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիան արկածախնդրության նպատակներից մեկն է միայն: Բայց ոչ միակը: Նրանք կցանկանային ոչնչացնել մեզ, փորձեցին դա անել՝ հավատալով, որ մի քանի ժամվա ընթացքում կարող են կոտրել մեզ: Դա փաստ է: Բայց հայկական պետականության ոչնչացումը Թուրքիայի նպատակներից մեկն էր: Նրանք ունեն ծրագիր-մինիմում եւ ծրագիր-մաքսիմում: Չստացվեց: Առաջին հերթին շնորհիվ մեր հերոսական տղաների, ովքեր իրենց կյանքի գնով կասեցրին թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը: Նման թշնամու հետ մենք առաջին անգամ ենք պատերազմում: Նախկինում Թուրքիայի այդպիսի ուղղակի մասնակցություն չկար: Այո, նրանք օգնում էին, բայց այդպիսի բան չկար: Մենք դիմադրեցինք: Բայց սա միակ նպատակը չէր: Հիմնականներից մեկը Թուրքիայի ներթափանցումն ու ամրապնդվելն էր Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում: Ցավոք, դա նրանց հաջողվեց Ադրբեջանում: Եվ այժմ մենք ունենք բոլորովին նոր անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք: Հարյուր տարի նրանք չէին կարողանում ներթափանցել այստեղ:

Հիմա նրանց դա հաջողվեց: Ես ավելի քան համոզված եմ, որ նրանք ինքնակամ չեն հեռանա այստեղից: Դա կլինի ռազմական ներկայություն Նահիջավանում, որն արդեն փաստացի դարձել է թուրքական պրոտեկտորատ: Ընդ որում վաղը նրանք կամրապնդեն իրենց տնտեսական ներկայությունը: Բացառված չեն ռազմատեխնիկական համագործակցության խորացման վերաբերյալ որոշ համաձայնագրեր, ինչի արդյունքում ադրբեջանական համազգեստ հագած թուրքական զորքերը կմնան տարածաշրջանում: Նրանք ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը դառնա գոնե ինքնավար վիլայեթ՝ Թուրքիայի կազմում: Սա հիմնական աշխարհաքաղաքական նպատակներից մեկն է: Նախ՝ նրանք շատ բարձր նշաձող էին դրել՝ ոչնչացնել Արցախն ու Հայաստանը: Չստացվեց: Այժմ նրանք Ալիեւին ցույց են տալիս, որ առանց իրենց լիակատար ֆիասկո կլիներ, եւ հայերն արդեն Բաքվում կլինեին, ուստի իրենք պետք է մնան: Այնուհետեւ նրանք փորձում են ամրապնդվել Մինսկի խմբում: Դա նույնպես չի ստացվում: Բայց միեւնույն է, Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի գործընթացների վրա: Բնականաբար, սա շատ լուրջ մարտահրավեր է: Բայց որքան լուրջ են մարտահրավերները եւ որքան մեծ է վտանգը, այնքան մեծ են հնարավորությունները: Այսինքն՝ մենք աշխարհաքաղաքական մանեւրների լավ հնարավորություններ ունենք:

Այս իրավիճակում մենք որոշ ոլորտներում պետք է մի շարք արմատական փոփոխություններ կատարենք, ամենակարեւորը` բանակը ուժեղացնենք, կադրային ճիշտ քաղաքականություն վարենք, եղբայրական երկրների հետ կապերն ամրապնդենք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն եղբայրության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկի մթնոլորտում: Հիմա մեր շահերը համընկնում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Ամերիկայի շահերի հետ, որքան էլ պարադոքսալ թվա: Քանի որ այն, ինչ արեց Թուրքիան, մարտահրավեր էր ԱՄՆ-ին: Փաստորեն առանց ավագ գործընկերոջը տեղեկացնելու նրանք ինքնավար կերպով ներքաշվել են այս արկածախնդրության մեջ՝ խարխլելով ԱՄՆ-ի հեղինակությունը: Իսկ գերտերության համար պարզ է, թե ինչով է հղի հեղինակության խարխլումը: Իսկ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի համար սա ուղղակի սպառնալիք է՝ պանթյուրքիզմի եւ ահաբեկչության պայթյունավտանգ խառնուրդ: Եվ դա արվում է պետական մակարդակով:

Որքանո՞վ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունն ու օբյեկտիվ դիրքորոշումը հակամարտության հանդեպ:

Վստահ եմ, որ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունը: Իրանը Հայաստանի համար երբեք ուղղակիորեն հանդես չի գա Ադրբեջանի դեմ: Բայց նա կլինի կայունացնող գործոն, ինչպիսին եղել է արդեն երեք տասնամյակ: Հենց նրա շնորհիվ է, որ մեծապես հաջողվում է տարածաշրջանում պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Թուրքիան փորձեց կոտրել այն, բայց ստեղծեց նոր իրավիճակ: Չեմ կարծում, որ այս երկրներին հարմար կլինի կողքներին ինքնավար թուրքական վիլայեթ ունենալը:

Ինչպե՞ս են Ստեփանակերտում վերաբերում խաղաղապահ առաքելության գաղափարին:

Կարծում եմ՝ առայժմ մենք հեռու ենք դրանից: Տեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer