Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները․ Մանրամասներ՝ Մնացականյան-Լավրով հանդիպումից

POLITICS

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։

Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս այցը նախապատրաստվել էր բավական երկար ժամանակ, և այսօր այն տեղի է ունենում միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:

Մեր առանցքային, ամենակարևոր թեմայից զատ մենք այսօր նախատեսում ենք անդադառնալ նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցությանն առնչվող հարցերի»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:

Իհարկե, մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը:

Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություներով՝ և՛ ղեկավարների մակարդակով, և՛ մեր նախարարությունների մակարդակով, և՛ մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով:

 

Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաչափերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը:

Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։

Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:

Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ:

Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի:

Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:

Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները:

Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը:

Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենք բավականին մեծ օրակարգ»:

ԼՂ հակամարտության գոտում զարգացումների համատեքստում նախարար Մնացականյանը մանրամասն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, որի ընթացքում դիտավորյալ թիրախավորվում են Արցախի քաղաքացիական բանակչությունը և ենթակառուցվածքները:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ֊ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող բազմաբովանդակ հարցերի շուրջ:

Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում բարձրաստիճան այցերով և հանդիպումներով, այլև ընդգրկում են անմիջական ուղիղ շփումներ, որոնք այժմ՝ այս իրավիճակում, չափազանց կարևոր են»:

Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia