Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում, շռայլություններ չենք կարող մեզ թույլ տալ. Սուրեն Պարսյան

ECONOMICS

Ռազմական դրության ժամանակ շատերը հանդես եկան բազմապիսի կոչերով և առաջարկներով, որոնք հասարակության կողմից արժանացան տարբեր արձագանքների: Ներկայացված առաջարկություններից մեկն էլ այն էր, որ բոլորը դուրս գան իրենց տներից, գնումներ կատարեն, կամ սրճարաններ այցելեն, որի նպատակը տնտեսական ակտիվության խթանումն է: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որը խոսեց այդ առաջարկի ռիսկայնության, և տնտեսական հակաճգնաժամային քայլերի մասին. «Այս պահին՝ պատերազմական իրավիճակում, մենք մեր ռեսուրսները  չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում: Քանի որ պատերազմը շարունակվում է, և չգիտենք՝ որքան կտևի այն: Մեր ռեսուրսները անսահմանափակ չեն և պետք է դրանք ուղղվեն՝ ըստ առաջին անհրաժեշտության և ըստ կարևորության: Մենք այս պահին չենք կարող մեզ թույլ տալ շռայլություններ, չենք կարող նաև երկարաժամկետ ծախսեր իրականացնել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քանի որ այդ գումարը կարող է մեզ պետք գալ փամփուշտ, տանկ և առաջին անհրաժեշտության զինամթերքներ ձեռք բերելու համար»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ սա այն ժամանակամիջոցն է, երբ կառավարությունը և տնտեսությունը պետք է անցնեն հակաճգնաժամային կառավարման, և այն պետք է իրականացվի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր բիզնեսի մակարդակով.  «Պետությունը պետք է այդ հարցերում որպես լոկոմոտիվ հանդես գա, ցույց տա այն հիմնական ուղղություններն ու մոտեցումները, որոնք այս պահին կարևոր են թե‘ պետության և թե‘ տնտեսության համար: Կառավարությունը առաջին հերթին պետք է վերանայի իր հակաբյուջետային քաղաքականությունը, կրճատի և վերանայի բյուջետային ծախսերի մեծ մասը, որոնք այս պահին կատարվում են ոչ արդյունավետ և ոչ հասցեական: Մենք ունենք մեծ գումաներ, որոնք այս պահին ուղղվում են ոչ ճիշտ ուղղությամբ, երբ կարող ենք ուղղել ռազմադաշտ: Օրինակ՝ միայն այս տարի մենք 70 մլրդ դրամ պարտադիր կուտակային ֆոնդերին ենք տալիս, երբ այդ գումարների կարիքը ունենք հիմա: Առհասարակ, մոտ 300 մլրդ դրամ գումար է կուտակվել պարտադիր կուտակային ֆոնդերում, որոնք այս պահին մեզ շատ օգտակար կարող են լինել՝ հաշվի առնելով ներկայիս ռազմական իրավիճակը և հետագայում պատերազմից  դուրս գալու համար ծախսերը, որոնք պետք է կատարվեն»,- պարզաբանեց Սուրեն Պարսյանը:

Վերջինս նշեց, որ կարելի նախատեսել որոշակի գործիքներ նաև պետական բյուջեի այլ ծախսային հոդվածներ կրճատելու ուղղությամբ, օրինակ՝ աշխատավարձային և պարգևավճարային ֆոնդերը, գործուղման և այլ ուղղությամբ կատարվող ծախսերը, բոլորը պետք է կրճատվեն և ուղղվեն ռազմական ծախսերի ուղղությամբ. «Միաժամանակ կարևոր եմ համարում նաև, որ պետությունը որոշ ուղղություններով՝ հատկապես հարավային, շարունակի ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինությունը և այլն, որոնք այս ռազմական իրավիճակում խիստ անհրաժեշտ են: Կարծում եմ՝ պետական բյուջեն նաև լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի Արցախի Հանրապետությանը այս ճգնաժամային իրավիճակում ֆինանսական, սոցիալական ծախսերը հոգալու համար: Մենք ամեն տարի որոշակի գումար նախատեսնում ենք, ՀՀ-ն փոխառություն է տրամադրում Արցախին, կարծում եմ այս տարվա գումարը պետք է շատ արագ վերանայվի՝ հաշվի առնելով Արցախում ներկա իրավիճակը»,- ընդգծեց նա:

Սուրեն Պարսյանը այն կարծիքին է, որ պետական բյուջեն կարող է ավելանալ նաև հարկային քաղաքականության վերանայում իրականացնելու միջոցով. «Մենք եկամտաբեր ճյուղերից պետք է բյուջեն լցնենք: Այդ ճյուղերից են հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը և այլն: Պատերազմից հետո մեզ անհրաժեշտ են գումարներ, և դա կարող է ապահովվել հարկային քաղաքականության միջոցով, այսինքն մենք պետք է պրոգրեսիվ հարկային քաղաքականություն վարենք: Շատ ունեցողը պետք է շատ մասնակցի այս ամենին, քիչ ունեցողը՝ քիչ: Մենք պետք է մեր եկամտի աղբյուրները ճշգրտենք, քանի որ հիմնադրամներից եկող հասույթը չի կարող հավերժ տևել»,- եզրափակեց տնտեսագետը:

Զվարթ Պետրոսյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal