Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Advance․ Թուրքիան Ռուսաստանին «ոչ» է ասել եւ շարունակել է բորբոքել նրա կողքին գտնվող հակամարտությունը

INTERNATIONAL NEWS

Երբ հակամարտություններ են բորբոքվում, որոնց անմիջաբար մասնակցում են տերությունները, առաջին հերթին ԱՄՆ-ն (օրինակ՝ ընթացիկ հարյուրամյակի սկզբին Աֆղանստան եւ Իրաք ներխուժումները), ապա մնացյալ աշխարհին, իսկ մենք խոսում ենք աշխարհի մասին, որտեղ միայն մեկ գերտերություն է մնացել, մնում է միայն «հայել» կամ իր անհամաձայնությունը հայտնել, բայց մնացյալը ոչ մի զգալի փոփոխություն կատարել չեն կարող։ Մեկ այլ տարբերակի դեպքում, երբ առճակատման մեջ են փոքր պետությունները, տերությունները գրեթե առաջին օրվանից կատարում են իրենց կառուցողական կամ ապակառուցողական դերը։ Այլ խոսքով՝ նրանք կարող են այդ հակամարտությունը կարգավորել կամ այն լրացուցիչ սրել, հայտնում է խորվաթական Advance պարբերականը։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս հակամարտությունը այն եզակի դեպքերից մեկն է, երբ ԱՄՆ-ն իրապես կարող էր դրական դերակատարում ունենալ եւ խաղաղության օգտին հանդես գալով՝  հակամարտությունը դադարեցնել, այլ ոչ թե շիկացնել։ Սա «նոր խոսք» կլիներ, համենայնդեպս՝ վերջին 10 եւ ավելի տարիներին։ Նախորդ բոլոր դեպքերում (Լիբիա, Սիրիա, Ուկրաինա) ԱՄՆ-ն հանդես է եկել գործոնի դերում, որը պատրաստ է համեմատաբար թույլ հակամարտությունը վերածել արյունահեղ պատերազմի։ Այս բոլոր հակամարտությունները շատ ավելի արագ կդադարեին, եթե ԱՄՆ-ն մի կողմ քաշված մնար, իսկ որոշներն էլ ուղակի չէին ծավալվի։

Ինչ վերաբերում է Կովկասում ընթացիկ հակամարտությանը, որը կարող է շատ ավելի վատթար պատերազմի վերաճել, քան եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո 90-ականների սկզբին, ապա ԱՄՆ-ն «մեկնարկին» հանդես եկավ որպես կառուցողական խաղացող։ Բանն այն է, որ 90-ականների պատերազմական տարիներին ԱՄՆ-ն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին պատերազմը, արյունահեղ կոտորածը դադարեցրեց, որի հետեւանքով զոհվեցին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ, ու որն այս տարածաշրջանի վրա թողեց չսպիացող վերք։ Հիմա ԱՄՆ-ն, ինչպես կարելի էր սպասել, կարող էր միջամտել եւ հասկացնել, որ 90-ականների խաղաղ գործընթացը կենսունակ է։ Ցավոք, ԱՄՆ-ն կրկին սխալ է թույլ տալիս, չնայած ճիշտ վարվելու իրական հնարավորություն ունի։

Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ընթացող այս հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ ԱՄՆ-ում է բնակվում բավականին մեծաթիվ եւ ազդեցիկ հայկական սփյուռք, որը հակամարտության առաջին օրվանից ակտիվ է։ Թվում է, թե լրագրողները թվերի հետ կապված ինչ-որ բան շփոթել են, բայց, այդուհանդերձ, դա ճշմարտություն է։ NBC-ն հայտնել է, որ այս շաբաթ Լոս Անջելեսում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դեմ հակամարտությունում ի աջակցություն Հայաստանի։ Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 100 հազար մարդ։ Միայն սա խոսուն կերպով վկայում է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի նշանակալիության մասին։

ԱՄՆ-ն, սակայն, ոչինչ չի անում, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ դադարեցնի (չէ՞ որ դեռ ժամանակ կա դրա տոտալ պատերազմի վերածվելը կանխելու համար)։ Ավելին՝ ամերիկյան լրատվամիջոցների համար, կարծես, Կովկասում ընդհանրապես բախումներ չկան։ Հասկանալի է, որ 3 շաբաթ հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ ամբողջ ուշադրությունը սեւեռված է դրան։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա անգամ հասկանալի չէ, նա ընդհանրապես արդյոք տեղեկացվա՞ծ է այն մասին, թե այս օրերին ինչ է կատարվում Կովկասում։

Այսպիսով, ԱՄՆ լիակատար անտարբերության պայմաններում մնում է միայն Ռուսաստանը, որը կարող է փորձել այս հակամարտությունը դադարեցնել մինչ դրա պատերազմի վերաճելը (իսկ նրա հետ է Ֆրանսիան, սակայն հասկանալի է, որ Ֆրանսիան, ինչ էլ Մակրոնն իրենից երեւակայի, օժտված չէ բավարար ազդեցությամբ)։ Ռուսաստանի համար, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Կովկասում խաղաղություն իշխի, քանի որ խոսքը իր մերձավոր հարեւանների եւ վայրի մասին է, որը պոտենցիալ կարող է դառնալ իսլամիստական ծայրահեղության օջախ (եթե Սիրիայից Ադրբեջան գրոհայինների հոսքը չդադարեցվի)։ Դատելով հասանելի տեղեկատվությունից՝ Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի բարձրագույն ղեկավարության հետ՝ հրաշալի գիտակցելով, որ աշխարհաքաղաքական իմաստով իրեն նայում են որպես «հայերի պաշտպանի», չնայած Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, որին սահմանակից է, ոչ մի բանով ավելի վատ չեն (բայց դրանք կարող են վատթարանալ, թեկուզ եւ ոչ Մոսկվայի կամքով եւ անգամ ոչ Բաքվի կամքով)։

Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվա այցն ինքնին կարեւոր քայլ դարձավ։ Այո, ռուսական դիվանագիտության վետերան Սերգեյ Լավրովի մասնակցությամբ բանակցություններն ընթացան մարաթոնյան ռեժիմում, բայց հասկանալի էր, որ որոշակի առաջընթացի կհասնեն, այլապես Բաքուն եւ Երեւանը իրենց դիվանագետներին ուղղակի Մոսկվա չէին ուղարկի։ Այցը կարեւոր էր նաեւ այն պատճառով, որ ընդամենը մեկ օր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարություններ էին փոխանակում այն մասին, որ հաշտության մասին անգամ չեն մտածում։ Այդուհանդերձ դրա շուրջ պայմանավորվեցին, համաձայնեցրին հիմնական դետալները, եւ Լեռնային Ղարաբաղում անդորրը պետք է իշխեր արդեն շաբաթ կեսօրին (2020 թվականի հոկտեմբերի 10-ին)։

Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է երկու թշնամացած նախկին խորհրդային հանրապետություններին, որոնք, ի տարբերություն մերձբալթյան երկրների եւ (ավելի ուշ) Ուկրաինայի, «Մոսկվայից չհեռացան»։ Բնական է, որ Հայաստանը հարաբերություններում Ռուսաստանին ավելի մոտ է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիային, բայց, միեւնույն է, բանակցություններին մասնակցած ոչ մեկը չէր եկել Մոսկվա, որ ռուսների «ժամանակը խլի»։

Ի՞նչ է տեղի ունեցել շաբաթը օրը ուղիղ կեսօրին: Եկեք նախ հիշենք, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան: Կողմերը սկսել են փոխադարձ կրակոցները, կարծես, նրանք ցանկանում էին ազատվել իրենց ողջ զինանոցից՝ նախքան կսկսվեր հրադադարը: Ազդանշանը հնչեց, սակայն իրավիճակը հանդարտվեց ընդամենը մի քանի րոպե, որից հետո կրկին կրակոցներ, պայթյուններ, ԱԹՍ-ներ, տանկեր…

Կարելի է ասել, որ այդ երկու ժողովուրդներն այժմ «բորբոքված են», եւ նրանցից ոչ մեկը չի ցանկանում ո՛չ հրադադար, ո՛չ խաղաղություն: Սակայն, ամենայն հավանականությամբ, եւս մեկ գործոն կա՝ թուրքականը:

Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են վերջին օրերին եվրոպական որոշ ԶԼՄ-ներ գրում, որ Ռուսաստանից եւ Թուրքիայից՝ որպես Կովկասում հակամարտող կողմերի դաշնակիցներ, լարվածության ապաէսկալացիայի որեւէ գործողություն են սպասում: Կան նաեւ այնպիսինները, որ նշում են, թե Ռուսաստանին եւ Թուրքիային «չի հաջողվում» կարգավորել հակամարտությունը՝ չնայած նրանց ազդեցությանը: Ե՛վ մեկը, եւ՛ մյուսը ճակատագրական սխալ են գործում: Նախ՝ Թուրքիան ամենեւին չի փորձում կարգավորել իրավիճակը: Նա «կրակի վրա յուղ է լցնում»՝ ապակառուցողական դեր խաղալով: Երկրորդ հերթին՝ համեմատել թուրքական եւ ռուսական գործողություններն այդ հակամարտությունում, այժմ կարելի է միայն չգիտակցելով կամ էլ լրագրողական ռուսաֆոբիայի պատճառով:

Սակայն փաստերը թափանցիկ են: Ռուսաստանն իսկապես փորձում է կարգավորել այդ հակամարտությունը: Ընդ որում, եկեք անկեղծ լինենք, նա դա անում է, առաջին հերթին, ելնելով սեփական քաղաքական շահերից եւ անվտանգությունից: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել միջնորդի դերը, քանի որ կողմերից փոխադարձ զիջումներ է ակնկալում եւ շահագրգռված է ավարտին հասցնել հակամարտությունը:

Մյուս կողմից՝ Թուրքիան գրեթե ոչ մի անգամ չի հիշատակել խաղաղության մասին: Միակ տարբերակը, որի դեպքում նա կարող է խոսել խաղաղության մասին, դա «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումն է», այսինքն՝ ԼՂ փոխանցումը Ադրբեջանին: Ով հասկանում է Լեռնային Ղարաբաղի պատմական կարեւորությունը, նա կհասկանա նաեւ այն, որ այդ թուրքական կոչն աշխարհին ոչ այլ ինչ է, քան օրուելական «Պատերազմը խաղաղություն է»:

Այժմ Ռուսաստանը մեծ խնդրի առջեւ է կանգնած: Թուրքիան ակտիվորեն դիմակայում է նրա խաղաղ նախաձեռնություններին եւ Բաքվին հրահրում հակամարտության շարունակմանը: «Պանդորայի արկղն» արդեն բաց է: Սիրիայից գրոհայիններն արդեն հավաքվել են թուրքական սահմանին եւ սպասում են Կովկաս տեղափոխվելուն: Սակայն Մոսկվայում մեկ հանդիպմամբ դա չես կանգնեցնի:

Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը. ասել Թուրքիային՝ «հեգեմոն մի՞ եղեք»: Նա, իհարկե, կարող է պահանջել, սակայն արդյունքի չի հասնի: Դեռ ոչ ոքի չի հաջողվել սանձել այդ Էրդողանին՝ Էրդողան, ով հայտնվեց 2016 թվականի անհաջող հեղաշրջումից հետո: Եվ մոտ ապագայում դա ոչ ոքի չի հաջողվի: Ինչո՞ւ, քանի որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նրա հետ «հաշիվ մաքրել», միեւնույն ժամանակ նրա հետ որոշակի շահեր եւ պայմանագրեր ունեն: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին: Խոսքը շատ ոլորտների մասին է՝ Հյուսիսային Սիրիայից ընդհուպ մինչեւ էներգետիկա, որը առանցքային դեր է խաղում Ռուսաստանի համար («Թուրքական հոսք»): Էրդողանն առավել, քան երբեւէ պատրաստ է նոր պայմանագրի, սակայն պատրաստ չէ բանակցությունների: Այժմ նա բարձրացնում է խաղադրույքն ու բացահայտ ասում Մոսկվային, որ Կովկասում զիջումը տեղ չունի: ԼՂ-ն, ըստ նրա, պետք է լինի «ադրբեջանցի եղբայրների» ձեռքում: Ռուսաստանը կարող է կամ համաձայնել, կամ «ոչ» ասել, սակայն կնախընտրեր ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան իր «ոչ»-ն է ասել Ռուսաստանին՝ իրեն ներկայացնելով որպես նոր ուժ, որը ունի աշխարհաքաղաքական խնդիրներ հաղթահարելու ունակություն:

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March