Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ 2021. Կենդանակերպի բոլոր նշանների համար

LIFE

2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց, ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ:

Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թվականը իդեալական ժամանակ է:

Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը: Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի: Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը:

ԽՈՅ մարտի 21-ապրիլի 20

Յուրաքանչյուր 12 տարի Ցուլը հայտնվում է, որպեսզի խոյերին սովորեցնի համբերություն: Սակայն վերջիններս համարվում են ամենահամառ նշանը, ուստի նրանք մինչև վերջ շարունակելու են հակառակվել: Բայց մի քիչ հանգստանալով՝ նրանք կտեսնեն որ, այն, ինչ առաջ եղել է նրանց համառ պայքարի արդյունքը, հիմա հանգիստ կհայտնվի իրենց ձեռքերում: Ցուլը սիրում է համբերատար և աշխատասեր մարդկանց, ուստի եթե խոյերին հաջողվի վերացնել իրենց տաքարյունությունը, նրանք կունեն հիանալի տարի:

Ցուլերի համար 2021 թիվը կլինի հաջողության տարի: Ցուլերի նախաձեռնող բնավորությանը ամեն կերպ կաջակցի տարվա հովանավորը և կբերի նրան լավ հոգևոր և նյութական ձեռքբերումներ: Բացի այդ, ցուլերին այս տարի սպասվում են ծանոթություններ, որոնք կփոխեն նրանց կյանքը: Սակայն դրա համար պետք է հնարավորինս բաց լինել շրջապատի համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ մայիսի 22-հունիսի 21

Բնածին գրավչությունը և հաղորդակցվելու հրաշալի ունակությունները նրանց քիչ կօգնեն այս տարի: Իրենց նպատակներին հասնելու և լավ վաստակելու համար նրանք պետք է տքնաջան աշխատեն: Հանգամանքները կստիպեն երկվորյակներին վերանայել իրենց ծախսերը: Բացի այդ, նրանք կարող են նույնիսկ որևէ նոր բան սովորել այս տարի: Անձնական ոլորտում երկվորյակների մոտ կլինի կատարյալ կարգուկանոն: Եվ այս հոգու հանգստությունը, որը նրանց երջանկություն կբերի, կօգնի հաղթահարել դժվար խնդիրները:

ԽԵՑԳԵՏԻՆ հունիսի-22 հուլիսի 22

Խեցգետինը չէր լինի խեցգետին, եթե միշտ չանհանգստանար ամեն բանի մասին: Ուստի եկող տարին կսովորեցնի նրանց ավելի քիչ ուշադրություն դարձնել անցողիկ բաներին և կենտրոնանալ կարևորի վրա: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է մեծ հիասթափություն սիրո մեջ, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք գտնեն իրենցը: Ուստի պետք է չանհանգստանալ և թույլ տալ, որ այս անգամ որոշեն աստղերը:

ԱՌՅՈՒԾ հուլիսի 23-օգոստոսի 23

Առյուծների համար 2021 թվականը հեշտ չի լինի. նրանք ստիպված կլինեն հաղթահարել մի շարք հոգեբանական փորձություններ: Միայն խիզախությունը ու անսահման ջանքերը թույլ կտան նրանց անցնել այդ ամենի միջով: Չեն բացառվում առողջական խնդիրները: Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ, որպեսզի համակերպվեն այն բանին, որ կյանքը մշտական խրախճանք չէ:

ԿՈՒՅՍ օգոստոսի 24-սեպտեմբերի 23

Կույսերը այնքան շատ բան են հասցրել անել ընթացիկ տարվա ընթացքում, որ 2020-ը պետք է լինի խորհելու և վերլուծելու տարի: Ուժեղ ցնցումներ ու պայծառ զգացողություններ աստղերը չեն խոստանում: Բացառություն են կազմում միայն ստեղծագործ մարդիկ, ովքեր եկող տարի կկարողանան արտահայտել իրենց թարմ գաղափարները: Պետք է հիշել, որ այս տարին հիմք է դառնալու ապագայի համար:

ԿՇԵՌՔ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23

2021 թվականին Կշեռքները պետք է կարողանան ամեն ինչում չափ ու սահման տեսնել: Աշխատեցի՞ք. հիմա հանգստացե՛ք: 2021 թվականին կլինեն դեպքեր, երբ այս նշանին հարկավոր կլինի իրեն ցուցադրել լավագույն կողմից: Եվ եթե նրանք դա անեն, ապա հաջողությունը կթակի իրենց դուռը: Շրջակա աշխարհը, բնությունը նրանց լրացուցիչ էներգիա կտան:

ԿԱՐԻՃ հոկտեմբերի 24-նոյեմբերի 22

Եկող տարին կարող է լավ նորություններ բերել կարիճներին թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ անձնական կյանքում: 2021-ը այս նշանի համար կդառնա բազմաթիվ ճամփորդությունների ժամանակաշրջան: Կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն մանրակրկիտ մտածված:

ԱՂԵՂՆԱՎՈՐ նոյեմբերի 23-դեկտեմբերի 21

2021 թվականին աղեղնավորը հանկարծ կհասկանա, որ իր երջանկության աղբյուրը ընտանիքն է, և եթե նախկինում այն մղվում էր երկրորդ պլան, ապա այս տարի կսկսի շատ ժամանակ հատկացել նրան: Միևնույն ժամանակ այս նշանի գործերը հիանալի առաջ են գնալու: Միակ բանը, որից պետք է զգուշանալ եկող տարի, դա նախկինում արված սխալները կրկնելն է և մարդկանց հանդեպ չափազանց շատ վստահությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ դեկտեմբերի 22-հունվարի 20

Այծեղջյուրները կարող են ցանկացած անհնարին բան անել, սակայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում: Սակայն 2021 թվականին անհրաժեշտ է լինելու երկար ու համառ աշխատել, սովորել սպասել: Ֆինանսական խնդիրները կկարգավորվեն աշնան վերջ. պետք է միայն կշռադատել յուրաքանչյուր որոշում: Խորհուրդ է տրվում հատկապես մեծ ուշադրություն դարձնել առողջությանը:

ՋՐՀՈՍ հունվարի 21-փետրվարի 19

Տարվա սկզբին ջրհոսների մոտ ցանկություն կառաջանա փոխել ամեն ինչ թե՛ առօրյայում, թե անձնական կյանքում, թե՛ նույնիսկ աշխատանքի մեջ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս թողնել բոլոր փոփոխությունները մինչև գարնան վերջ: Առաջին հերթին տարվա խորհրդանիշը չի սիրում շտապողականություն, երկրորդ հերթին հենց մայիսին հանգամանքները կդասավորվեն ամենահաջող կերպով, և ջրհոսներից մեծ ջանքեր չեն պահանջվի իրենց ուզածին հասնելու համար:

ՁԿՆԵՐ փետրվարի 20-մարտի 20

2020-ը հեշտ չէր ձկների համար. նրանք հասցրին ձեռք բերել և՛ փորձ, և՛ իմաստություն: 2021-ին ամենախելացի որոշումը կլինի պահպանել ողջ ձեռք բերվածը: Ձկների հավասրակշռվածությունը ու հոգեկան հանգստությունը մեծ աջակցություն կգտնի Ցուլի կողմից և նրանց կբերի նոր հաջողություններ: Օգատակար կլինեն նոր ծանոթությունները, ճամփորդությունները:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia