Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաք­վի մո­տե­ցում­նե­րը որևէ իրա­վա­կան հիմք չու­նեն և աղա­վա­ղում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ողջ տրա­մա­բա­նու­թյու­նը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հակամարտությունը պատմական արմատներ ունի։ Բոլոր ժամանակների ընթացքում Արցախում հայությունը գերակշռող մեծամասնություն է կազմել, սակայն ամբողջ հարցն այն է, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին կայացվել են Արցախին վերաբերող այնպիսի որոշումներ, որոնք չեն բխել արցախահայության ազատ կամարտահայտման սկզբունքից։ Դեռևս 1991 թվականին նախաձեռնվեց ԽՍՀՄ-ից Արցախի անկախանալու գործընթացը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Եվ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով Խորհրդային Միության Գերագույն խորհրդի 1990թ. ապրիլի 3-ի համապատասխան օրենքը: Իսկ 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որով վերջնականապես ամրագրվեց Արցախի անկախության փաստը։ Այսինքն, Արցախի անկախացումը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից՝ ԽՍՀՄ օրենքներին համաձայն։

Ըստ այդմ, Արցախի ինքնորոշումը լիովին տեղավորվում էր ժամանակի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում։ Սակայն Ադրբեջանը չի ընդունում Արցախի անկախությունը և բացահայտ հավակնություններ ունի Արցախի նկատմամբ, ինչն էլ հակամարտության խորացման և սրման պատճառ է դարձել։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է պատերազմական հռետորաբանությունը և Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսիայի գործելակերպը։ Ադրբեջանը այսպիսով փորձում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն այս դիրքորոշումը հակասում է հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ձևաչափի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տրամաբանությանը։

Իսկ, ինչպես գիտենք, բանակցային գործընթացում ֆիքսված են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները։ Այն է՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եվ հատկանշական է, որ այս երեք սկզբունքները պետք է կիրառվեն միաժամանակ։ Սրանով ամրագրվում է, որ առանց Արցախի ինքնորոշման, հակամարտության խաղաղ լուծում հնարավոր չէ։ Եվ պատահական չէ նաև, որ հայկական կողմը բանակցային գործընթացը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառուցում է՝ ելնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի անկյունաքարային նշանակությունից։

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը տեղ է գտել նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, որոնք ընդունվել են 2009 թվականին Լ’Աքվիլում, 2010 թվականին Մուսքոկում, 2011 թվականին Դովիլում, 2012 թվականին Լոս Կաբոսում և 2013 թվականին Էնիսկիլենում։ Սակայն Ադրբեջանը բացահայտ կերպով խախտում է բանակցային գործընթացի հիմքում դրված սկզբունքները, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի չկիրառման սկզբունքը՝ հայտարարելով, թե հակամարտությունը կարգավորվելու է տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սրանով Ադրբեջանն, ըստ էության, դեմ է գնում նաև համանախագահող երկրների դիրքորոշմանը, որով ֆիքսվում են հակամարտության կարգավորման երեք սկզբունքները։ Բաքվի այսպիսի մոտեցումը իրավական հիմք չունի և աղավաղում է բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը, քանի որ Արցախի ինքնորոշումը կախված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից։ Իսկ վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում տրամադրությունների որոշակի փոփոխությունների է հանգեցնում։

Արցախի ճանաչման հարցը միջազգային տարբեր հարթակներում քննարկումների առարկա է դարձել, առանձին նահանգներ կամ եվրոպական քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը։ Իրադարձությունների զարգացումը հանգեցրել է նրան, որ անգամ որոշ եվրոպական երկրների խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող որոշումներ։ Եվ եթե երկար շարունակվի Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպը, ապա բացառված չէ, որ առաջիկայում Արցախի ճանաչումը տեղի ունենա նաև երկրների մակարդակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia