Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխականությունը վաղուց պետք է փոխարինված լիներ պետականավարությամբ

BLOG

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Այս թեմայով մի քանի անգամ գրել եմ, սակայն ՖԲ-ում "հակամարտ" կողմերի ներկայացուցիչները շարունակում են նույն թեզերի շրջանառությունը։

Մարտական գործողությունների քարտեզի մասին
Այն մեզ համար գոնե այս պահին նպաստավոր չէ ու վկայում է այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ազատագրված տարածքներից չորսը։ Սակայն այդ քարտեզը հիմք չէ, որպեսզի վստահ պնդումներ արվեն մեր պարտության մասին, որովհետև պատերազմը շարունակվում է ու ամեն օր սպասելի է, որ քարտեզը կարող է ենթարկվել փոփոխությունների ու բոլորիս խնդիրն է անել այնպես, որ այդ փոփոխություններն արտացոլեն հայկական կողմի հաղթանակը։
Մյուս կողմից՝ ճիշտ չէ, երբ իշխանության կողմնակիցները՝ որպես ալիբի, մեխանիկորեն բերում են արցախյան առաջին պատերազմի օրինակը։ Իհարկե, տա Աստված, որ այդ պատերազմի օրինակով սկզբնական ծանր փուլին հաջորդեն հաղթանակները, սակայն այսօրվա իրականությունն արմատապես տարբեր է 90-ականների իրավիճակից։ Միայն երկու հանգամանք կնշեմ․ այն ժամանակ որոշակի աշխարհակարգ կար՝ իր զսպող գործիքներով, միջազգային ինստիտուտների և իրավունքի հեղինակությունը կասկածի տակ չէր դրվում կամ դրանք այսօրվա չափ հեղինակազրկված ու արժեզրկված չէին, բացի այդ՝ Թուրքիան այսքան ակնհայտ չէր միջամտում պատերազմին ու պատահական չէ, որ հարաբերական չեզոքության շնորհիվ ընդգրկվեց Մինսկի խմբում։
Ես չեմ ասում՝ հիմա վիճակն անելանելի կամ փակուղային է, պարզապես արձանագրում եմ այսօրվա առանձնահատկությունները։

Լուծումների մասին
Պատերազմի ժամանակ ներքաղաքական օրակարգ չկա։
Այս պնդումը վերաբերում է թե իշխանությանը, թե ընդդիմությանը։ Օրինակ՝ խրախուելի չէ, որ ընդդիմության մի հատվածն առաջարկում է օպերատիվ շտաբ ստեղծել կամ այն, որ Վազգեն Մանուկյանը հորդորում է իշխանությունը հանձնել բանակին։ Բացի այն, որ այս առաջարկությունները մեխանիկորեն կրկնում են 90-ականների որոշ լուծումներ ու բովանդակային առումով հին են՝ ակնհայտ հակասության մեջ են Սահմանադրության ու դրա կարգավորումների հետ։ Բացի այդ՝ գոյություն չունեն "կախարդական փայտիկ" ունեցող մեխանիզմներ ու անհատներ, ըստ այդմ՝ նման առաջարկությունները կարող են դիտվել ներքաղաքական "հրադադարը" խախտելու և իշխանափոխություն պահանջելու համատեքստում, ինչը, մեղմ ասած, դրական չէ։
Բայց "կախարդական փայտիկ" չունի նաև գործող իշխանությունը, ինչի ապացույցն է նաև ստեղծված ծանր իրավիճակը։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմը չի ստեղծում լեգալ հարթակներ՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությանը, երկրի նախկին ղեկավարներին գործընթացում ներգրավելու համար, ապա, իր հերթին, խախտում է ներքաղաքական "հրադադարը"՝ նաև վտանգելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որովհետև ակնհայտ է՝ գործող իշխանությունը նույնպես միայնակ չի կարող հաղթահարել ստեղծված ծանր վիճակը։
Օրինակ, հասկանալի չէ, որ ԱԽ նիստ հրավիրելու խորհրդարանական ընդդիմության առաջարկությունը մնում է օդում կախված, երբ ակնհայտ է դրա անհրաժեշտությունը։

Հեղափոխականության կամ "ֆեյսբուքային կառավարման" վերջը

Հեղափոխական գործիքակազմով այս պատերազմը հաղթել կան արժանապատիվ խաղաղության հասնել հնարավոր չէ։ Հեղափոխականությունը վաղուց պետք է փոխարինված լիներ պետականավարությամբ, սակայն հիմա դա անհրաժեշտություն է ու ոչ թե՝ նպատակահարամարություն։
Պատերազմի ժամանակ անհրաժեշտ է նպատակասլաց ու օպտիմալ կառավարում՝ պետական բոլոր ռեսուրսների, հասարակության բոլոր շերտերի ներուժի օգտագործմամբ։ Պատերազմի ժամանակ կայացվում են ոչ ստանդարտ որոշումներ, որոնք այդ պահին կարող են ամբողջովին ընկալելի չլինել հասարակության համար։ "Ֆեյսբուքյան կառավարումը" պետք է բացառվի․ վարչապետը չպետք է լայվերի միջոցով պետական կարևոր միջոցառումների կամ որոշումների մասին խոսի։ Երկրի ղեկավարի հեռուստատեսային ուղերձները պետք է լինեն կոնկրետ գործողությունների, միջոցառումների, որոշումների մասին՝ երբեք չուղղորդվելով ֆեյսբուքյան տրամադրություններով։

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia