Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ են ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար․«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացող պատերազմը ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Թուրքիայի կողմից հակամարտության գոտի են ներկրվում հազարավոր ահաբեկիչ գրոհայիններ, որոնց գումարի դիմաց օգտագործում են Արցախի հայության դեմ մարտական գործողությունների ընթացքում։ Մինչ թուրքական և ադրբեջանական կողմերը (կողմը) շարունակում են հերքել ահաբեկչական խմբավորումների ներկայությունը հակամարտության գոտում, դրա վերաբերյալ նոր փաստեր են ջրի երես դուրս գալիս։ Եթե մինչ այս գրոհայինների կիրառման վերաբերյալ փաստերը հիմնականում ներկայացվում էին մամուլի հրապարակումների տեսքով, իսկ Ալիևը հայտարարում էր, թե մամուլում գրվածները պետք չէ հիմք ընդունել, քանի որ այնտեղ ինչ ասես կարող են գրել, ապա հիմա անձամբ գերի ընկած ահաբեկիչներն են պատմում, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել են մարտական գործողությունների գոտում։

Պարզվում է, որ Թուրքիան քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացնում վարձկանների տեղափոխությունը Սիրիայից դեպի Ադրբեջան։ Եվ նրանց մարտական գործողություններում ներգրավելու համար կիրառվում է ոչ միայն ֆինանսական շահագրգռվածությունն, այլև ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությունը։ Պատահական չէ, որ գերեվարված ահաբեկիչները խոստովանում են, որ թուրքերը «քաֆիրների» (անհավատների) գլուխները կտրելու համար իրենց «պարգևավճար» են խոստացել։ Ստացվում է, որ Ադրբեջան են բերվել այնպիսի զինյալներ, որոնց գործն ուղղակի մարդկանց սպանելն է և ահաբեկչական գործողություններ իրականացնելը։ Նման գործելակերպով Թուրքիան և Ադրբեջանը Արցախյան հակամարտությանը կրոնական շղարշ են հաղորդում և փորձում են իսլամական աշխարհում այն ներկայացնել «անհավատների դեմ պայքարի» շրջանակներում։ Այսպես թուրք-ադրբեջանական տանդեմը ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ է ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։

Ռուսաստանը և Իրանը մշտապես իրենց անհանգստությունն են արտահայտում հակամարտության գոտում գրոհայինների առկայության հետ կապված, քանի որ այդ ահաբեկչական խմբավորումները շատ հեշտությամբ կարող են ներթափանցել իրենց տարածք և ահաբեկչական գործողություններ իրականացնել ու անկայունության ալիքներ ստեղծել։ Պետք է նկատի ունենալ, որ ահաբեկչական վտանգի նկատմամբ խոցելի կարող են լինել նաև Վրաստանն ու հենց Ադրբեջանը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը շատ հաճախ հրաժարվում է վճարել վարձկաններին, և նրանք, մնալով տեղում, խնդիր են դառնում առաջին հերթին տեղացիների համար, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ադրբեջանական խանութների կամ այլ օբյեկտների վրա և թալանել։ Եվ շատ հավանական է, որ գրոհայինների ակտիվությունը միայն թալանով չավարտվի, նրանք կարող են հաստատվել Ադրբեջանում ու տեղական բնակչության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ նրանցից գումար կորզելու կամ գույքին տիրելու նպատակով։

Բացի այդ, զինյալ գրոհայինները շատ հանգիստ կարող են սողոսկել Վրաստան և այնտեղ, օրինակ՝ ահաբեկիչների պատմական հավաքատեղի դարձած Պանկիսի կիրճում ստեղծել իրենց որջերն ու դրանով լուրջ սպառնալիք ստեղծել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի անվտանգության համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ ահաբեկիչները տարբեր խողովակների միջոցով կարող են հայտնվել նաև այլ տարածաշրջաններում։ Եվ այս առումով հատկապես խոցելի է Եվրոպան, որտեղ մասնավորապես վերջին շրջանում իսլամական ծայրահեղականությունը խնդիր է դարձել մի շարք երկրների՝ հատկապես Ֆրանսիայի համար, երբ ջիհադիստները հարձակումներ են գործում և մարդկանց գլուխներ կտրում։ Այնպես որ, Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչների արտահանման միջոցով գլոբալ անվտանգային լուրջ սպառնալիք են ստեղծում, և միջազգային հանրությունն ու տարբեր երկրներ իրենց ջանքերը պետք է համատեղեն այդ սպառնալիքը չեզոքացնելու և պաշտոնական Բաքվին ու Անկարային պատասխանատվության ենթարկելու համար։ Հապաղելն այս հարցում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal