Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է». Հայաստանում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ․«Փաստ»

SPORT

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարզաշխարհը մշտապես փորձում է զերծ մնալ քաղաքական կոչերից, հայտարարություններից, առհասարակ քաղաքականությունից։ Մարզիկներն իրենց պայքարը մղում են ռինգում, խոտածածկին, սառցադաշտում և այլուր: Չեն հնչեցնում ատելության խոսք, փոխարենը խաղաղության կոչեր են անում։ Իհարկե, շատերը խոսում են իրենց երկրում տեղի ունեցող անարդարությունների մասին՝ իրենց դիրքը և ճանաչումն օգտագործելով, որ դրանք արտաքին աշխարհի համար ավելի տեսանելի ու լսելի լինեն: Բայց նույնիսկ այս հարցում Ադրբեջանը տարբերվում է, նույնիսկ մարզաշխարհն ու մարզիկներին է օգտագործում քաղաքական քարոզչության նպատակով: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր երկրի մարզական կյանքի վրա։ Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանը նշում է՝ պատերազմի սկսվելուց հետո առաջինը, ինչ արեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մեր երկրի ներքին առաջնության դադարեցումն էր անորոշ ժամանակով։ «Մի քանի օր հետո, սակայն, որոշում կայացվեց առաջնությունն ամեն դեպքում վերսկսել։ Դրանով աշխարհին ցույց էինք տալիս, որ կյանքը մեր երկրում ամեն պարագայում շարունակվում է։ Ինչպես գիտենք, հետագայում խաղերը նորից դադարեցվեցին, քանի որ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանը մի քանի հարվածներ հասցրեց, խոսքը Վարդենիսի մասին է։ Հիմա առաջնությունն ընթանում է իր ողջ թափով։

Ի՞նչ խնդիր առաջացրեց մեզ համար պատերազմը։ Չեղարկվեցին ազգային հավաքականի ընկերական խաղերն Ալբանիայի և Քուվեյթի հավաքականների հետ: Ազգերի լիգայի` Վրաստանի դեմ կայանալիք տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անցկացվեց Լեհաստանում, ինչը մեզ համար ամենահարմար տարբերակը չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդավերդյանը։ Ընդգծում է՝ այս ողջ ընթացքում հայկական ֆուտբոլային աշխարհը՝ թե՛ ֆեդերացիան, թե՛ ակումբները, զերծ են մնում պատերազմական մարտակոչ հիշեցնող հայտարարություններից։ «Ակումբներից ոմանք հանդես են գալիս «#Artsakhstrong» հեշթեգով, ինչը պատերազմի կոչ կամ առավել ևս սպանելու կոչ չէ։ Ուղղակի համերաշխության դրսևորում է։ Բոլոր ակումբներն իրենց ուժերի ներածին չափով օգնում են պատերազմի հետևանքների վերացմանը։ Նույն կերպ է իրեն դրսևորում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Որպես ֆուտբոլային կառույց՝ իրեն զուսպ է պահում, և հենց դա է նպաստում, որ մենք այսօր համարձակորեն կարող ենք պահանջներ ներկայացնել ֆուտբոլային տարբեր կառույցների։ Այն, ինչ արվում է Ադրբեջանի ֆուտբոլային և առհասարակ սպորտային աշխարհի կողմից, հասնում է աբսուրդի։ Իրենք օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսներն իրենց ֆեյքնյուզերն ու պրոպագանդան տարածելու համար։ Օրերս ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար, ակումբի մամլո խոսնակ Նուրլան Իբրահիմովի հայտարարությունն աբսուրդի ժանրից էր։ Ադեկվատ մարդը նման հայտարարություն չի անի։ Որքան էլ մենք չսիրենք ադրբեջանցիներին, մեզանից ոչ ոք իրեն թույլ չի տալիս նման հայտարարություն անել, թե պետք է մայր ու մանուկ կոտորել։ Դա հստակ ցեղասպանության կոչ էր։

Սա նման միակ հայտարարությունը չի եղել. հնարավոր է նաև հանրության լայն շրջանների աչքից վրիպած լինեն վերոնշյալ ակումբի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ հրապարակումներ ևս, քանի որ պատերազմի սկզբնական և թեժ շրջանն էր։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունները, նրանց սոցիալական մեդիայի էջերը վերածվել էին Իլհամ Ալիևի քարոզչական նորությունների էջերի։ Տարածվում է պատերազմին վերաբերող տեղեկատվություն։ Այս ընթացքում Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նախախաղային մարզման դուրս եկան մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Այսինքն՝ Ադրբեջանը ֆուտբոլը խառնել է քաղաքականությանը և պատերազմին, ինչն անընդունելի է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ն խիստ նախազգուշացում է տվել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին, որովհետև լուսանկարվել էին զինվորական ողջույնի ժեստով։

Սա անընդունելի է ՈւԵՖԱ-ի համար, նույնիսկ գրեթե հավասարեցված է նացիստական Գերմանիայի ողջույնի ժեստին»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս բոլոր գործողությունների վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ, ընդ որում՝ ոչ միայն վերը նշված ֆուտբոլային ակումբի, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի, այլ նաև ՈՒԵՖԱ-ի հովանավոր «Socar» ընկերության դեմ։ «Այդ ընկերությունը սոցիալական մեդիայի իր էջերն օգտագործում է բռնություն, ատելություն քարոզելու համար»,-ասում է Խուդավերդյանը։

ՀՖՖ-ն ակնկալում է, որ բռնություն քարոզող այս կոչերին ՈւԵՖԱ-ն միանշանակ պետք է արձագանքի, իսկ թե ինչպես կարձագանքի, ցույց կտա ժամանակը։ «Մեր ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին «Ղարաբաղ» ակումբին ՈւԵՖԱ-ի «Եվրոպա լիգայի» մրցաշարից հեռացնելու համար։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ակումբի մամուլի բաժնի ղեկավարի հնչեցրած խոսքն իր պաշտոնական էջում` ակումբի խոսքն է։ Չեմ կարծում, որ ակումբին կհեռացնեն, սակայն խիստ նախազգուշացումներ, տուգանքներ կամ էլ այլ պատիժներ կլինեն, ակնկալվում է գոնե այդ աշխատակցի որակազրկում, ֆուտբոլային գործունեության կասեցում կամ արգելում։ Ի վերջո, նրա՝ բռնությամբ լեցուն կոչի փաստերը կան, դրանք անհերքելի են։ Հնարավոր է՝ նախազգուշացում տրվի նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, գուցե նաև ներքին կարգով, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց նման գործելաոճը։ Առհասարակ ֆուտբոլային տարբեր ակումբների և հաստատությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար շատ համերաշխ և կառուցողական մթնոլորտ է եղել, անգամ նրանց, որոնք խաղադաշտում մրցակիցներ են։ Իբրահիմովի նման մարդիկ ուղղակի իրավունք չունեն լինել ֆուտբոլային աշխարհում»,-եզրափակում է Մհեր Խուդավերդյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia