Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինտրիգան, սրիկա, սիրահարված. Արմեն Ջիգարխանյանի ամենահիշարժան կերպարները. ՏԱՍՍ-ի անդրադարձը

CULTURE

85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմում՝ մարմնավորելով ամենատարբեր կերպարները։ Մեծանուն արտիստի հիշատակին ՏԱՍՍ գործակալությունը ներկայացրել է նրա կերտած ամենանշանավոր ու սիրված դերերը։

«Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ». 1975թ.

Վիկրոտ Տիտովի երկու մասից բաղկացած խորհրդային այս կատակերգությունը հիմնված է անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի «Չառլիի մորաքույրը» պիեսի վրա։ Կատակերգական թատրոնի լավագույն ավանդույթներով նկարահանված այս էքսցենտրիկ պատմությունը շատերի կողմից սիրվեց։ Այն տարբերվում էր իր յուրահատուկ լարված սյուժեով, կերպարանափոխութուններով ու երջանիկ ավարտով, իսկ կերպարներն առավել զվարճալի դրաձնելու համար դերասաններին նաև յուրահատուկ դիմահարդարում էին արել՝ նկարելով չափազանց երկար թարթիչներ ու խոշոր պեպեններ։

Գլխիվայր սոսնձված բեղերով դատավոր Կրիգսի դերում Ջիգարխանյանին հաստատել են գրեթե անմիջապես։ Ընդ որում՝ լսումներին մասնակցում էր նաև Միխայիլ Կոզակովը, որին հաստատեցին գնդապետ Չեսնեյի դերում։ Հենց այս կերպարներն էլ ի վերջո ընկնում են մեծահարուստ «մորաքրոջ» ծուղակը։

Վարպետն այս ֆիլմի նկարահանումները միշտ ջերմությամբ էր հիշում՝ նշելով, որ բոլորն, իսկապես, սիրում ու աջակցում էին միմյանց։ Կինոքննադատները ֆիլը սկզբում բավական «սառն» ընդունեցին, ուստի բոլորին հետաքրքիր էր, թե ինչու է այդ ժամանակ արդեն բավական ճանաչված ու հարգված արտիստը համաձայնվել նկարահանվել նման ֆիլմում, սակայն հեռուստադիտողի արձագանքը բոլորովին այլ եղավ. կատակերգությունը մինչ օրս էլ բավական տարածված է ու սիրված։

«Հանդիպման վայրը փոխել չի կարելի». 1979թ.

Երբ խոսք էր գնում Ստանիսլավ Գովորուխինի ֆիլմի մասին, որում գլխավոր դերերից մեկը կատարում էր Վլադիմիր Վիսոցկին, Արմեն Ջիգարխանյանը միշտ կրկնում էր, որ «բոլոր գողերին մարմնավորելու են ամենաբարոյական մարդիկ»։ Կուզիկի դերում հեղինակները սկզբում ցանկացել են տեսնել Ռոլան Բիկովին, սակայն վերջինս հրաժարվել է՝ կերպարը համարելով ոչ գրավիչ։ Արդյունքում այս դերը ստացել է Արմեն Ջիգարխանյան, ինչի համար երբևէ որևէ մեկը չի փոշմանել. այժմ այս դերում հնարավոր չէ պատկերացնել որևէ այլ դերասանի։

Այս ֆիլմում Ջիգարխանյանը ստեղծել է սարսափազդու, վտանգավոր մարդու, հանցախմբի պարագլխի կերպար։ Դերասաններից շատերն այս նկարահանումները ժպիտով են հիշում՝ նշելով, որ անգամ նման սարսափելի դիմակի տակ թաքնված էր բարեսիրտ, սիրող ու ազնիվ անձնավորություն։ Ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը հիշում է, որ Արմեն Բորիսովիչի համար արվել էր հատուկ դիմահարդարում, որի արդյունքում նա պարզապես անճանաչելիորեն փոխվել էր։

«Դերիբասովսկայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում նորից անձրևոտ է». 1992թ.

Խորհրդային կինեմատոգրաֆի վարպետ Լեոնիդ Գայդայի վերջին ֆիլմում Արմեն Ջիգարխանյանին էր հասել մաֆիայի ներկայացուցիչ Կացի դերը։  Կինոքննադատների խոսքով՝ Գայդայի բոլոր աշխատանքների շարքում սա ամենաթույլ ֆիլմերից մեկն էր։ Այն նույնքան վառ չէր, որքան ռեժիսորի նախորդ աշխատանքները, ինչը կարող էր պայմանավորված լինել 90-ականների սկզբի մթնոլորտով կամ վարպետի տարիքով, սակայն ֆիլմի առավելություններից մեկը դարձավ դերասանական կազմը։ Գայդայը, ինչպես միշտ, փայլուն դերասաններ էր ընտրել իր կերպարների մարմնավորման համար, և նրանցից մեկն էր Արմեն Ջիգարխանյանը, որը, չնայած արդեն կերտել էր բացասակար կերպարներ, միևնույն է նորովի ներկայացրեց իրեն՝ հեռուստադիտողների հիշողության մեջ անմահացնելով իր Կացի վառ կերպարը։

«Շիրլի-միրլի». 1995թ.

Վլադիմիր Մենշովի ֆիլմն ամենասիրվածներից մեկն է հեռուստադիտողների շրջանում։ Ավելին՝ ռեժիսորն ինքն այս ֆիլը համարում է իր գլխավոր հաջողջությունը՝ չնայած դրա ստեղծման ընթացքում առաջացած բոլոր բարդություններին։ Դեռ լսումների փուլում Մենշովը դժվարանում էր ընտրել գլխավոր դերակատարին, քանի որ այս դերի համար լսումներին մասնակցում էին գրեթե բոլոր դերասանները։ Արդյունքում դերը ստացավ Վլադիմիր Գարկալինը, որն այս ֆիլմում կերտեց միանգամից երեք կերպար։

Արմեն Ջիգարխանյանը մարմնավորեց գլխավոր չարագործին՝ մաֆիայի ներկայացուցիչ Կոզյուլսկիին՝ համալրելով ֆիլմում նկարահանված ինը մեծանուն ու վաստակավոր դերասանների կազմը։ Հենց Ջիգարխանյանի խարիզմայի շնորհիվ էլ Կոզյուլսկին դարձավ կինեմատոգրաֆի ամենահիշարժան սրիկաներից մեկը։

«Անհետացած կայսրություն». 2008թ.

Կարեն Շահնազարովի՝ պարզ սյուժեով ֆիլմը պատմում է սիրային եռանկյունու՝ երկու երիտասարդի ու մի աղջկա պատմություն, որոնք 70-ականներին սովորում են նույն համալսարանում ու չեն էլ պատկերացնում, որ ժամանակն անցնում է, իսկ իրենք ապրում են մի երկրում, որը շուտով կդադարի գոյություն ունենալ։

Արմեն Ջիգարխանյանն այս ֆիլմում մարմնավորել է Սերգեյի՝ գլխավոր հերոսներից մեկի պապին, և այս փոքրիկ դերն արտիստի համար, թերևս, ամենաբարդն է եղել։ Շահնազարովի խոսքով՝ Արմեն Բորիսովիչը համաձայնել է խաղալ այս փոքրիկ դերը միայն այն պայմանով, որ այն կնկարահանվի առավելագույնը երկու փորձից։ Բանն այն է, որ այս կադրում ծերունին իմանում է դստեր կորստի մասին, իսկ արտիստն իրական կյանքում էլ էր բախվել նման դժբախտության. միակ դստեր կորուստը նրա համար շատ մեծ հարված է եղել։

Ավելի ուշ Արմեն Ջիգարխանյանը խոստովանել է, որ ցանկացած կերպար մարմնավորելիս միշտ մտածել է դստեր մասին։

«Նա հանկարծ պտտվում է դեպի տեսախցիկը, և նրա աչքերում այնպիսի ցավ կա, անհավատալի է»,- հիշում է Շահնազարովը։

Չնայած կյանքում տեսած փորձություններին ու դաժանություններին մեծանուն արտիստը շարունակել է սիրել ու մնալ աշխատասիրության, բարության ու տաղանդի օրինակ, ամփոփում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia