Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ է սպասվում Զանգեզուրին. Գևորգ Կոստանյանի զգուշացումն ու ադրբեջանական կողմի ուշագրավ առաջարկը (տեսանյութ)

ANALYSIS

Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:
Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.

«Հրադադարի պայմանագիրը կնքվել է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև, այլ նաև Լեռնային Ղարաբաղի, ինչը հիմնավորում էր, որ կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են, իսկ Հայաստանը ու Ռուսաստանը՝ երաշխավորներ են:  Այս տարի այս փաստաթուղթը ստորագրելով, Հայաստանը պարտավորվեց տարածքներ հանձնել Ադրբեջանին եւ մեխանիկորեն Հայաստանի Հանրապետությունն ընդունում է իր պատասխանատվությունը: Միջազգային փաստաթղթերում Հայաստանին կոչ էր արվում օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ, այսինքն՝ նա այնտեղ միայն սուբյեկտ էր հանդիսանում այնքանով, որքանով ինքն ազդեցություն ուներ Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Ինքն արդեն պատասխանատու է դարձել այդ հարցի կապակցությամբ», – նկատեց Կոստանյանը:

Նա ընդգծեց՝ ստորագրելուց հետո է ըստ էության փոփոխություն եղել, քանի որ վարչապետն իր ստորագրությամբ մեխանիկորեն դարձավ պատասխանատու սուբյեկտ եւ անկախ իրենից պատասխանատվություն վերցրեց Հայաստանի վրա: «Դրանից օգտվելով Ադրեբջանի նախագահն անմիջապես հաջորդ օրը հայտարարեց, որ հասցված վնասների հաշվարկ է կատարելու եւ փոխհատուցում պահանջելու Հայաստանից: Այսինքն, հիմնավորվեց իմ՝ դեռեւս երկու տարի առաջ հնչեցված տեղեկատվությունը, որ Ադրբեջանը նախապատրաստվում է: Անմիջապես այդ հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որով նշվեց վնասների  հաշվարկը եւ այն դրվելու է Հայաստանի առջեւ: Իսկ սա նաեւ բերեց նրան, որ այսօր արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն հայտնել է, թե եթե Հայաստանը փող չունի, կարող է տալ օրինակ Զանգեզուրը: Սա այդ հնարավոր գործողություններն են, որ Ադրբեջանը կարող է կատարել: Այսինքն, մենք ոչ միայն անվտանգության ետ կապված խնդիր ունենք, այլև Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ Հայաստանը կարող է նյութական պատասխանատվություն ստանձնել, որը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ պետական բյուջեի ամբողջ ծավալը», – հավելում է նա:

Կոստանյանի խոսքով, սա վտանգավոր է նրանով, որ մեխանիկորեն կանխելու է բոլոր ներդրումների հնարավորությունը, որովհետեւ պարտավորությունների դեպքում ցանկացած եկամուտ, որ ստանալու է Հայաստանը, պետք է ուղղվի ադ պարտավորությունների կատարմանը: «Այս ամենը վտանգի տակ դրեցինք միայն նրա համար, որ այսպիսի քայլի դիմեց Նիկոլ Փաշինյանը: Ելքը հետևյալն է. իրավական տեսակետից ելքը հետեւյալն է. Փաշինյանի հրաժարականն է, իրավական տեսակետից է դա անհրաժեշտ, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդ պարտավորությունների կատարման՝ առնվազն նյութական մասով,  քննարկման առարկա դարձնել: Բացի երկու կետերից, մնացածը քննարման եւ բանակցային առարկա կարող է դառնալ եւ դառնալու է վստահաբար եւ այս ընթացքում նաեւ քննարկման առարկա պետք է դառնա հնարավոր վնասների փոխհատուցման, փոխանցման հարցը», – հավելում է Կոստանյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հիշեցրեց նաեւ իր նախկին հայտարարություններից եւս մեկը, որը հերթական անգամ ապացուցում է, թե Ադրբեջանը որքան վաղուց էր պատրաստվել այս պատերազմին: «Կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկել: Այս տարվա հունվարին եւս փախստականների վերադարձի հետ կապված եւս հետաքրքրիր դրվագ եղավ: 4 տարի շարունակ նախարարների կոմիտեում Ադրբեջանի կառավարությունն ամեն անգամ մտնում էր փախստականների վերադարձի հարցով, բայց մենք կարողանում էինք այնպես անել, որ այդ հարցի քննարկումը հետաձգվում էր կամ հանվում էր օրակարգից ընդհանրապես: Եվ շատ տարօրինակ կերպով այս տարվա հունվարյան նախարարների կոմիտեի նիստին, երբ այդ հարցը օրակարգում էր, տարօրինակ կերպով Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ այդ հարցը հանում է օրակարգից եւ սա հենց ազդակ էր, որին ես արագ արձագանքեցի եւ հրավիրեցի իշխանություններիուշադրությունը, որ վստահաբար տեղի է ունեցել որոշակի պայմանավորվածություններ: Դա առնվազն նշանակում էր, որ քաղաքական առումով արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որովհետև եթե նախարարների կոմիտեն մերժեր այդ դիրքորոշումը, ապա այսօր նրանց կառավարությունը չէր կարողանա այդ փաստաթղթում մտցնել այդ հարցը», – եզրափակեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal