Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման մասին

SOCIETY

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման մասին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Խորհուրդը,

Նկատի առնելով Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսգիրքը և մասնավորապես Լ․ 2121-29 հոդվածի վերջին պարագրաֆը, ըստ որի « Քաղաքային խորհուրդը ընդունում է բանաձեւեր տեղական նշանակության բոլոր հարցերի վերաբերյալ»,

Նկատի առնելով, որ սույն թվականի հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ մղելով ուժգին մարտեր և գործածելով ծանր զենքեր։ Տավուշի շրջանում տեղի ունեցած այս ռազմական գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության դեմ, որի սահմանները միջազգայնորեն ճանաչված են,

Նկատի առնելով սույն թվականի հուլիսի 16-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլիի սպառնալիքը « Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հռթիռակոծելու հնարավորությամբ՝ աղետ պատճառելով Հայաստանին»,

Նկատի առնելով, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ թիրախավորելով քաղաքներ՝ հատկապես Ստեփանակերտը, և խաղաղ բնակչությանը։

Նկատի առնելով, որ տասնամյակներ ի վեր Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանին հակադրող այս հակամարտությունում Ֆրանսիան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում, որը համանախագահում է ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ միասին, միշտ փորձել է գտնել խաղաղ կարգավորում,

Նկատի առնելով, որ մինչ օրս Ֆրանսիան գործել է, ելնելով չեզոքության սկզբունքից, հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում,

Հաշվի առնելով, որ այս չեզոքությունը չի կարող պահպանվել Ադրբեջանի դեպքում, որը հրահրել է այս պատերազմը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչության դեմ,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի սատարողական դիրքորոշումը և սիրիացի վարձկանների տրամադրումը անընդունելի են և սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի առավել ապակայունացման համար,

Հաշվի առնելով մարտերի ուժգնությունը, առանձնահատուկ արհյունահեղ զենքերի կիրառումը, քաղաքացիական խաղաղ բնակչության մասշտաբային և դիտավորյալ հռթիռակոծումը, միջազգային իրավունքով արգելված կլաստերային զենքի օգտագործումը և այնյպիսի ենթակառուցվածքների դիտավորյալ ռմբակոծումը, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցներն ու շուկաները,

Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված և Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված հրադադարը չի հարգվել,

Հաշվի առնելով, որ չի հարգվել 2020 թ. հոկտեմբերի 26-ին Վաշինգտոնում Ամերկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընդունված և Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված հրադադարը,

Հաշվի առնելով, որ վերջնական հրադադար է կնքվել 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել,

Հաշվի առնելով, որ այս հրադադարով կողմերը կանգ են առնում նույն օրն իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի բնակչության,

Հաշվի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղապահ ուժերի առկայությանը, վտանգված է մնում Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը,

Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է,

Հաշվի առնելով, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետությունը`համաձայն այն ժամանակ գործող օրենսդրությանը, այն է` 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ օրենքը»,

Հաշվի առնելով, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրապետական հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 82 %-ը, որից 99.89 % -ը՝ կողմ քվեարկել Արցախի Հանրապետության անկախությանը,

Հաշվի առնելով, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում,

Հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող ֆրանսիացի խորհրդարանականներ կոչ են անում ճանաչել Արցախի Հանրապետությունը, և որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևի առաջարկ,

Հաշվի առնելով, որ Անիեր-սյուր-Սեն քաղաքի և հայ ժողովրդի միջև առկա են վաղեմի և առանձնապես ամուր բարեկամական հարաբերություններ, քանզի Անիերն իր դռներն է բացել 1915-ի ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայ փախստականների առջև, ովքեր հաստատվել են այս քաղաքում,

Նկատի առնելով Անիեր-սյուր-Սենի Քաղաքային խորհրդի ավագանու անդամների կողմից ներկայացված բանաձեւը,

Քննարկման արդյունքում,

Ընդունում է սույն բանաձեւն առ այն, որ.

Հոդված 1. Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը. Ֆրանսիան ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի իշխանություններին, պարտավորվում է Եվրոպային և միջազգային հանրությանը դնել Արցախի Հանրապետության ճանաչման ուղու վրա:

Հոդված 2. Սույն որոշումը ուղղվի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և Ֆրանսիայի կառավարությանը:

Հոդված 3. Քաղաքապետին տրվեն համապատասխան լիազորություններ սույն որոշման պատշաճ կիրառման համար»,- նշված է բանաձևում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal