Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թևան Պողոսյան. «Նոր շանսը կարող է բացվել,երբ գործող իշխանությունն օր առաջ հեռանա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը մեր երկրում առկա իրավիճակը «failed state» որակմամբ է բնութագրում՝ շեշտելով, որ գտնվում ենք մի վիճակում, որտեղ որևէ պետական ինստիտուտ իր պարտավորությունները չի կատարում: «Որևէ պետական ինստիտուտ չի աշխատում: Մեկ կամ երկու պետական ինստիտուտներ կան, որոնք փորձում են իրենց աշխատանքն իրագործել, մնացածի առումով, կարծես թե, մեր տեղը ուրիշներն են որոշում, ուրիշներն են ասում՝ ինչ պետք է անենք: Մենք այսօր օր առաջ Հայաստանը հետ կառուցելու պարտք ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Պողոսյանը: Մեր զրուցակցի խոսքով, թշնամի երկրների ղեկավարներն այսօրվա դրությամբ չեն հայտարարել որևէ բան, ինչը պետք է զարմանք հարուցի: «Նրանց նպատակների մասին խոսելով՝ վերջին 7 տարվա իմ հարցազրույցներում նշել եմ՝ ցանկանում են վերացնել Հայաստանը, Երևանն էլ են համարում իրենցն ու այդ ճանապարհով են գնալու:

Մարդիկ երազանք են դրել, գնացել են այդ ճանապարհով: Խնդիրն այն է, թե մենք մեր երազանքն ինչպե՞ս ենք ձևակերպել, գնացե՞լ ենք դրա հետևից, արե՞լ ենք ամեն ինչ, որ ժամանակի ընթացքում այսպիսի իրավիճակում չհայտնվենք: Հենց այս հարցը պետք է մտահոգի մեզ և այն, թե ինչ պետք է անենք, որ կարողանանք ապագայում վերականգնվել, որովհետև իրենք իրենց երազանքը ժամանակին ձևակերպել են, քարտեզները կազմել են, հիմա էլ ամեն օր կյանքի են կոչում: Ի՞նչ տեղի ունեցավ 1994 թվականին. հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանն այդ ժամանակ պարտված իրավիճակում էր ու հենց ինքն է խնդրել, որ զինադադարը լինի, և պատրաստ է եղել ստորագրել դրա տակ: Բայց ի՞նչ արեց:

Քանի որ ուներ երազանք, ոչ մի անգամ դիվանագիտական հարաբերություն չհաստատեց, ամեն տեղ մեր դեմ թշնամություն էր անում, մարզվում էր, հարստանում էր, փորձեր էր անում ու, ի վերջո, եկավ ու հասավ այս կետին: Հիմա մենք պատրաստվո՞ւմ ենք գնալ մեր երկարատև երազանքի հետևից, որովհետև երբ գնաս ու դիվանագիտական հարաբերություններ հաստատես մի կողմի հետ, ասելու է՝ շատ լավ, խնդիր չեմ տեսնում, բայց դա չէ իմ երազանքը, Սյունիքն էլ մեզ պետք է տաք, Սևանն էլ, Երևանն էլ է մերը: Չգիտեմ՝ ով ինչ է ցանկանում, բայց հետաքրքիրն այն է, որ իրենց աթոռներին նստած՝ ցանկություն են հայտնում, դիմացինն էլ ասում է՝ չեմ ցանկանում, դու իմ թշնամին ես, քեզ պետք է վերացնեմ:

Պարզապես մի միտք ասելուց առաջ լավ կլինի մտածել, թե մյուս կողմն ինչ է անում, կամ արդյոք պատրա՞ստ ենք սահմանների բացվելուն, թե՞ վաղը չէ մյուս օրը կպարզվի՝ ամբողջ Հայաստանն էլ Թուրքիայի և Ադրբեջանի սեփականությունն է: Երբ դիվանագիտական հարաբերությունների մասին սիրուն խոսքերով փորձում են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, ինչի՞ն են պատրաստում»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով այլ երկրների հետ ունեցած կապերի ու դրանց որակի մասին: «Իսկ ինչպիսի՞ն են հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք: Կարողացա՞նք այնպես անել, որ Իրանը տարածաշրջանում մեզ հետ լինի, Վրաստանի հետ կարողանո՞ւմ ենք կարգավորել դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական հարաբերություններն անգամ մեր դաշնակցի հետ չենք կարողանում այն մակարդակի հասցնել, որ լիակատար այլ իրավիճակ ունենայինք: Մեծ հաշվով, միակ խնդիրը, որը տեսնում եմ, հետևյալն է. այս մոխիրներից վեր հառնելու համար մեզ նոր շունչ է պետք:

Նոր շունչ՝ նոր հնարավորությամբ, նոր շանսով, իսկ նոր շանսը կարող է բացվել, երբ գործող իշխանությունն օր առաջ հեռանա»: Նշված համատեքստում Թ. Պողոսյանը շեշտեց ճգնաժամերի մասին. «Իսկ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ ի՞նչ են ասելու, ո՞ւր է մեր տնտեսական քաղաքականությունը: Ֆինանսական ճգնաժամին ի՞նչ են ասելու, սոցիալական, կրթական, բարոյահոգեբանական ճգնաժամերին ինչպե՞ս են կարողանալու կարգավորումներ տալ: Սա է կարևորը, իսկ թե ինչ կխոսեն, ինչ կպատասխանեն, առաջնային չէ: Պետք է նաև հասկանալ, թե ինչպես են աշխատելու պետական ինստիտուտները: Սրանք ճգնաժամեր են, և այս պարագայում պետք են հակաճգնաժամային կառավարիչներ, որոնք զբաղվելու են իրենց աշխատանքով, որ կարողանան պահել եղածը:

Եվ, ըստ դրա, պետք է փորձենք վերածննդի քայլեր ձևավորել, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գա վերոնշյալ նոր հնարավորությունը, նոր շանսը»: Անդրադառնալով իշխանության հրաժարականի պահանջներին ու, այնուամենայնիվ, այդ ցանկությունը չունեցող իշխանությանը, Թ. Պողոսյանը նշեց. «5000 տղաների կյանքը, անհետ կորածները, գերեվարվածները… Պարզ չէ՞, թե սրանից հետո ինչ գործողություն պետք է անել: Ամբողջ հարցն այն է, որ եթե հիմա մի հատ էլ ներքին առճակատումների գնանք, դա կարող է նոր արյան բերել, ինչն անիմաստ է: Ես դրա համար չեմ ցանկանում, որ մեծ ցույցեր լինեն: Երբ որևէ պետական ինստիտուտ չի աշխատում, թշնամին օգտագործելու է այդ վիճակը: Իսկ ո՞վ է ասել, որ ադրբեջանցիները կամ նույն Թուրքիան այստեղ չունեն իրենց գործակալները, որոնք կսադրեն:

Առանց այդ էլ մեզ մոտ բարոյահոգեբանական վիճակը ծանր է: Հնարավոր չէ՞ ամեն ինչ բանակցելով ու խաղաղ ձևով անել: Հրաժարական տվե՛ք ու այդ շանսը բացեք: Ամբողջ խնդիրն այն է, որ պարտված, կապիտուլ յացիա ստորագրած կառավարությունները հեռանում են ու միանգամից են հեռանում՝ շանս ու հնարավորություն տալով, որ ինչ-որ ձևով փորձենք նորից քար առ քար երկիր կառուցել: Լավ, օրինակ՝ չեմ հասկանում, այսքան բաներից հետո շատ դժվա՞ր է տեսնել, թե նույն Ադրբեջանն ինչ քայլերով զարգացավ: Գոնե կողքից օրինակ վերցրեք: Ես չգիտեմ՝ էլ ինչպես բացատրել, որ հրաժարական ասվածի խնդիրը խաղաղ փոխանցումն է, որ գործընթացները անարյուն, գիտակցված, պայմանավորված, բանակցված տեղի ունենան, որովհետև, միևնույն է, դրանից հետո բոլոր մարտահրավերների առջև կանգնելու, դիմակայելու ու հաղթահարելու մեզ մնացած միակ ռեսուրսն ազգային միասնականությունը պետք է լինի»:

Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, այս հրամայականին զուգահեռ՝ իշխանությունը՝ ի դեմս ղեկավարի, շարունակում է մեղավորներ նշանակել, խոսել տեղեկատվական պատերազմի, «մեդիատեռորի» մասին՝ Թ. Պողոսյանն ընդգծեց. «Առնվազն վերջին երեք տարիներին ամեն օր խոսում եմ ռազմավարական հաղորդակցման խնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին: Այսօրվա վարչապետն էլ իր հարյուր փաստերը ներկայացնելու ժամանակ ասում էր՝ հասարակությունը այնպիսին է, որ որևէ երկրում երկրորդ կարգի չինովնիկ մի բան է ասում, Հայաստանը մի շաբաթ ալեկոծվում է: Բա թող պատրաստվեր, նույն Հայաստանը չէ՞: Թող չզարմանա, ու թող ամեն մեկը նայի, տեսնի, թե ինքն ինչքանո՞վ է նպաստել, որ այդ տեղեկատվական պատերազմի հնարավորությունը լինի:

Երբ հասարակությանը պառակտում ես, սև-սպիտակի, «հնի», «նորի», մեծի, փոքրի ես բաժանում, դրանից հետո էլ հետևանքը դա է լինում: Տեղեկատվական պատերազմի դաշտը ձեր ձեռքով բացել եք, հիմա էլ զարմանո՞ւմ եք, թե ինչու է այդպես: Նոր գաղափարներ էլ են շրջանառելու, մի անգամ «մեդիատեռոր» մի կողմն է ասելու, մյուս օրն էլ՝ մյուս կողմը, բայց նորից բաժանված ենք, առճակատման դաշտ ենք տանում: Առհասարակ յուրաքանչյուր ասված խոսք պետք է մտածված լինի, որ ոչ թե խորացնեն ճգնաժամը, այլ թույլ չտան, որ այդ ճգնաժամը խորանա»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իշխանությունը շարունակում է խոսել ժողովրդի կողմից ընտրված լինելու, ժողովրդի կամարտահայտության մասին, Թևան Պողոսյանը շեշտեց, որ եթե իրենց թիվ է պետք, այդ ամենը շատ հեշտ է հաշվարկել, և հանրային ձայնը լսելու համար տարբեր գործիքակազմեր կան:

«Եթե շատ է ցանկանում, որ վստահելի լինի, հենց հիմա կարող է հրաժարական տալ, գնալ նոր ընտրությունների և կստանա իր պատասխանը, բա ինչո՞ւ չի փորձում: Եթե այդքան վստահ է այսօրվա գործող կուսակցությունների ու իր ուժերի վրա, թող գնա: Բայց, այնուամենայնիվ, իմ պատկերացմամբ, հանրային ձայնը պետք է շատ բարձր լսելի լինի»: Դիտարկմանը՝ իսկ միգուցե նույն հանրային ձայնը լսելու ցանկություն պարզապես չկա՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա հասկանալի է: Բայց արդյո՞ք հիմա պետք է նայենք, տեսնենք, թե իր պատճառը որն է: Օրինակ՝ ինձ չի հետաքրքրում՝ դա իր վախերի, երաշխիքների պատճառով է, թե այլ բաներ խոստացել կամ չի խոստացել: Արդյոք դա՞ պետք է հետաքրքրի, թե՞ պետք է հասկանանք՝ հանրության մոտ ինչ իրական տրամադրություն կա:

Ես վստահ եմ՝ երբ ասում է՝ պետք է բանակցենք Ադրբեջանի հետ, ինքը Ադրբեջանի հետ չի բանակցելու, որովհետև Ալիևն այնքան է ձեռք առել: Կամ՝ որտե՞ղ է բանակցելու, ի՞նչ բանակցություններ: Վաղուց ո՛չ Ալիևը, ո՛չ էլ ուրիշը ցանկություն չունեն բանակցել հայկական կողմի հետ: Մեր տեղն ուրիշներն են բանակցում, և հասկանալի է, որ եթե մեր տեղն ուրիշը բանակցի, իր շահերն է առաջ տանելու: Չեն հասկանում, որ հենց սա է մեծագույն խնդիրը, որ նոր բանակցողի կարիք կա: Դիմացինը իր գործն անում է: Քո տեղը որոշում են, թե այս տարածաշրջանում ճանապարհները ոնց են կառուցվելու: Ես Հայաստանն այդքան չսիրելու մոտեցումը չեմ պատկերացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak