Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նրանք չկան, որովհետև ինձ են պաշտպանել». Անելյա Գուբրյանը՝ իր դպրոցի տղաների զոհվելու, ապրումների և հետպատերազմական շրջանում կորոնավիրուսով վարակվելու մասին

LIFE

Դերասանուհի Անելյա Գուբրյանին Արցախի պատերազմը չի շրջանցել: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան պատմել է իր ապրումների, պատերազմից հետո կորոնավիրուսով վարակվելու և կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու մասին:

«Ինձ համար շատ բարդ շրջան էր, քանի որ սահմանին կռվում էին հիմնականում իմ հասակակիցները: Շատ ծանոթներ ունեի ռազմաճակատում. այնտեղ էին թե՛ դասարանցիներս, թե՛ ընկերուհիներիս եղբայրները, սիրելիները: Ցավոք, իմ դասընկերներից զոհեր եղան, զոհվեց նաև ընկերուհուս սիրելին: Ինձ փորձում էի ուժեղ պահել, երբ տեսնում էի, թե ընկերուհիս որքան կոտրված է, չէի կարող ես էլ կոտրվել, պետք է նրան օգնեի հաղթահարել իրավիճակը: Ես ինձ չէի կարող թույլ տալ լինել վատ, որովհետև ընկերուհուս պետք է դրականը փոխանցեի: Երևի հենց ընկերուհիս կամ ցանկացած այլ մարդ, ով կորուստ է ունեցել, օգնեցին ինձ դուրս գալ բարդ հոգեվիճակից»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ սովորում էր ավագ դպրոցում, հիշում է, թե ինչպես էր ուսուցիչը խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հերոսների հիշատակը:

«Անցան տարիներ ու հենց իմ դասարանի տղաները գնացին պատերազմ: Պետք է ասեմ, որ մենք՝ աղջիկներս, մեծ ուժ ենք տալիս տղաներին: Ես դասընկերներուհիներիս խնդրում էի, որ ուժեղ լինեն, հաղորդագրություններ ուղարկեն մեր դասընկերներին, ցույց չտան իրենց հոգեվիճակը: Այդ ընթացքում, երբ իմանում էի, որ ինձ ծանոթ զինվորը մի քանի օր չի զանգել, հարազատներին, հանգստացնում էի, ասում՝ գուցե, կապ չկա, բայց երբ տուն էի գալիս, մարմնովս դող էր անցնում: Ինձ համար շատ ցավոտ էր մեր դպրոցի տղաների լուսանկարները տեսնել անհետ կորածների, զոհվածների մեջ, ովքեր ինձնից տարիքով փոքր էին: Նրանց դպրոցում տեսնելիս նկատողություն էի անում որպես մեծ ու հիմա այդ տղաները չկան, ես կամ: Նրանք չկան, որովհետև ինձ են պաշտպանել»,- նշեց Անելյան:

Դերասանուհին ընդգծեց, որ երբ ծնողները պատմում էին Արցախի առաջին պատերազմի մասին, միշտ մտածում էր՝ որքան ծանր է, երանի ինքը չտեսնի նման օրեր։ «Ապրիլյան պատերազմն էլ մեր սերունդը տեսավ, բայց այն կարճ տևեց, չհասցրինք լիարժեք մտնել այդ հոգեվիճակի մեջ: Հիմա իմ նպատակն է, որ հաջորդ սերունդները չտեսնեն պատերազմ: Եղբայրս երկու տարի հետո պետք է բանակ զորակոչվի, չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե ինչ-որ բան այնպես չլինի»,- ասաց նա:

Դերասանուհու համար վերջին շրջանն ավելի բարդ է եղել, քանի որ հետպատերազմյան շրջանում վարակվել է կորոնավիրուսով: «Պատերազմի ավարտից հետո հիվանդացա նաև կորնավիրուսով, ինչի հետևանքով հոգեվիճակս էլ ավելի բարդ դարձավ: Ես միշտ էլ մի փոքր վախեցել եմ կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ չէի ցանկանում ընտանիքիս անդամներին վարակել, բայց ստացվեց այնպես, որ ոչ թե ես, այլ նրանք ինձ վարակեցին: Քանի որ ֆիզիկապես թեթև էի տանում վիրուսը, բժշկի ցուցումներով բուժումը տանը ստացա։ Ավելի բարդ էր հոգեբանական լողմը. էներգիայի կորուստ ունեցա, սթրեսային վիճակում էի: Ամբողջ օրը տանն էի, մեկուսացած, ոչինչ չէի անում, անընդհատ բացասական մտքեր ունեի: Հիմա ապաքինվել եմ»,- պատմեց Անելյան:

Խոսելով կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու մասին՝ դերասանուհին ասաց. «Սկզբում մարդկանց մեղադրում էի, որ սոցցանցերում լուսանկարներ են տեղադրում, հետո հասկացա, որ, երևի, պետք է տեղադրել, փորձել հետ գալ կյանք: Դա չի նշանակում, որ մոռացել ենք պատերազմի մասին, ուղղակի փորձում ենք շարունակել ապրել: Հիմա վերադարձել եմ նկարահանումների եմ բայց ամբողջ անձնակազմով որոշել ենք նկարահանման հրապարակում քաղաքականությունից չխոսել: Գոնե աշխատելիս ինչ-որ ժամանակով ստացվում է ցրվել»:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak