Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալիեւի տարածքային նկրտումները ու դրանց արձագանքը. Ադրբեջանը «պատմական հողերի» վերադարձի մասին խոսում է 1990-ականներից

POLITICS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքի առնվազն մի մասը Ադրբեջանի «պատմական հողերն» են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Նազարեթյանը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Իրականում, Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը սկսվել է 1980-ական թվականների վերջում։ Այդ ժամանակ 100,000 ադրբեջանցիներ, որոնք ապրում էին այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում, վտարվել են իրենց հայրենի հողերից։ Զանգեզուրի, Գոյչայի եւ Իրավանի շրջանները մեր պատմական հողերն են»,- հայտարարել էր Ալիեւը։ (Ադրբեջաներենում Զանգեզուր, Գոյչա եւ Իրավան տեղանունները կիրառվում են Սյունիքի, Գեղարքունիքի եւ Երեւանի համար)

Սա, սակայն, առաջին անգամը չէ, որ Ալիեւը փաստացի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Նա նմանատիպ հայտարարություններ բազմիցս է արել իր նախագահության ընթացքում։

Ալիեւի նախորդ հայտարարությունները

Ալիեւը տարբեր տարիների տարատեսակ հարթակներում խոսել է Հայաստանի տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հողեր լինելու մասին։ Ստորեւ բերում ենք մի քանի այդպիսի օրինակ, որոնցում երեւում է, թե ինչպես է այս ծավալապաշտական (էքսպանսիոնիստական) միտքը վերափոխվել նրա հայտարարություններում։

2010-ին կառավարության նիստում Ալիեւը ասել էր. «Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրորդ հայկական պետությունը ստեղծվի ադրբեջանական հողերի վրա։ Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918-ին ադրբեջանական հողերի՝ Երեւանի խանության եւ Զանգեզուրի շրջանի վրա»։ Չորս տարի անց՝ 2014-ին, Աղդամի շրջանում տեղակայված զորամաս այցելության ժամանակ Ալիեւը հայտարարել էր. «Երեւանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան՝ բոլորն էլ մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այս հողեր եւ մենք կանենք դա։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։

2018-ին իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համաժողովի ժամանակ Ալիեւը հայտարարել էր. «Ես նաեւ պետք է նշեմ, որ մենք պետք է չմոռանանք եւ մենք չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Սա պետք է լինի ուղեցույց մեր ապագա գործունեության համար։ Մենք հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ այսօր։ Մեր պատմական հողերը Երեւանի խանությունը, Զանգեզուրը եւ Գոյչան են։ Երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա սա։ … Էրիվանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական տարածքներ։ Սա է մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակը, եւ մենք պետք է աստիճանաբար հասնենք դրան»։

Այս տարվա հունիսին Թարթառ քաղաքում օլիմպիական համալիրի բացման ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե իբր Երեւանը 1918-ին «նվիրվել է» Հայաստանին՝ մի բան, որը «աններելի է եւ չպետք է մոռացվի»։ «Զանգեզուրը՝ մեր պատմանական հողը, նույնպես փոխանցվել է Հայաստանին։ Զանգեզուրի փոխանցմամբ աշխարհագրական բաժանում տեղի ունեցավ մեծ թյուրքական աշխարհում, եւ Ադրբեջանի հիմնական մասը կորցրեց սահմանը Թուրքիայի հետ»։

Հայկական կողմի արձագանքները

2018-ին Ալիեւի հայտարարությանը պատասխանել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս այն մեկնաբանել էր Արցախյան հակամարտության լուծման համատեքստում։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչեւ նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ եւ զառանցել Երեւանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որեւէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասել էր Սարգսյանը։

Դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ՀՀ տարածքի մասին խոսքերին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նա խստորեն դատապարտել էր Ալիեւի հնչեցրած «սադրիչ հայտարարությունները»։ «Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում եւ նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը»,- նշել էր վարչապետի խոսնակը։

Միջազգային արձագանքը

Միջազգային կառույցները եւ երրորդ երկրները հիմնականում անտեսել են Ալիեւի հայտարարությունները ՀՀ տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հող լինելու եւ դրանք «վերադարձնելու» մասին ուղղակի կամ անուղղակի խոսքերը։

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայտարարություններին երրորդ երկրներից անդրադարձել է միայն Ռուսաստանը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մասնավորապես, նշել էր, որ քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն մարտական գործողությունների դադարացնելուն ուղղված ջանքերը։

Ադրբեջանական ազգայնական դիսկուրսը՝ ՀՀ տարածքի շուրջ

Ադրբեջանական ազգայնական շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախ անվանվում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Ազգայնական շրջանակների այս թեզը նաեւ մուտք է գործել Ադրբեջանի պաշտոնական քարոզչություն։ Դեռ 2007-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հրապարակել էր անգլերեն մի գիրք՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» (The Monuments of Western Azerbaijan) վերնագրով։ Գրքում Հայաստանի տարածքում գտնվող տարբեր պատմական եւ հնագիտական հուշարձաններ, ինչպիսին են Գառնիի տաճարը, Էջմիածնի մայր տաճարը, Օձունի եւ Երերույքի եկեղեցիները, ներկայացվում են որպես թյուրքական կամ աղվանական, իսկ հայերի ներկայությունը, ըստ գրքի, ՀՀ տարածքում սկսվել է միայն 15-րդ դարում։

Հատկանշական է, որ գրքի առաջաբանում մեջբերված են Իլհամ Ալիեւի հոր՝ Հեյդար Ալիեւի խոսքերը ՀՀ տարածքի մասին, որոնք նա ասել է 1997-ին։ «Վերջին երկու դարում՝ էթնիկ զտումների եւ ջարդերի պատճառով … ադրբեջանցիները համակարգված կերպով վտարվել են մեր հայրենի հողերից, որտեղ մեր ժողովուրդը ապրել է հազարավոր տարիներ։ Այս տարածքում, որը հիմա կոչվում է Հայաստան, կան հազարավոր ադրբեջանական պատմական եւ մշակութային հուշարձաններ, որոնք քանդվել կամ ոչնչացվել են»։

Վերջերս էլ՝ հոկտեմբերի 20-ին, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության եւ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ պատին փակցված է եղել Ադրբեջանի մի քարտեզ, որում Ադրբեջանի մաս է ներկայացված ՀՀ տարածքի զգալի մասը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը։

Քարտեզում, ամենայն հավանականությամբ, պատկերված է Ադրբեջանի 1918-20 թթ. Հանրապետությունը։ Ավելի ճիշտ՝ այդ հանրապետության կողմից իրենը համարվող տարածքների քարտեզը։

Ադրբեջանում տասնամյակներ իշխանավարած հայր ու որդի Հեյդար եւ Իլհամ Ալիեւները ուղղակի կամ անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը։ Վերջին տարիներին, սակայն, Իլհամ Ալիեւը բացահայտ կերպով խոսում է արդեն Երեւան եւ Սյունիք «վերադառնալու» մասին։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal