Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն տեղ բախվում ենք թերի կառավարման հետ, որը խորացնում է եղած ճգնաժամը և թույլ չի տալիս, որ երկիրն այս իրավիճակից դուրս գա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճի մակարդակը բարձրանում է: Եթե մենք վերջին հինգ տարվա ընթացքում ունեցել ենք գնաճի շատ ցածր մակարդակ, ապա հիմա այն մեծանալու է: Երևի թե, 1 կամ 2 տոկոսանոց գնաճի մակարդակն այլևս պահպանել չի ստացվի: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը: «Գները կանխատեսելու համար, իհարկե, մի քիչ ավելի խորը ուսումնասիրություն է պետք, բայց ենթադրում եմ, որ, ընդհանուր առմամբ, չի ստացվի պահպանել գների այն մակարդակը, որը եղել է երկու ամիս առաջ»,-ընդգծեց փորձագետը, որն այս պայմաններում աղքատության մակարդակի բարձրացումն անխուսափելի է համարում: «2019 թվականին, ըստ էության, աղքատության մակարդակն արդեն բարձրացավ, ինչը կառավարության նեոլիբերալ քաղաքականության հետևանքն էր, որը, այսպես ասած, միտված է IT ոլորտին աջակցելուն, ինչի հետևանքով էլ, օրինակ՝ գյուղատնտեսությունը շատ մեծ վնաս է կրել:

Նշվածի հաշվին 2019 թվականին անհավասարության բավականին մեծ աճ գրանցվեց: Անշուշտ, նույնը տեղի է ունեցել նաև 2020 թ.ին: 2021 թ.-ին ևս կարող ենք անհավասարության աճ սպասել, բացի այդ, նաև աղքատության մակարդակի աճ: Ցավոք, լավ կանխատեսում այս առումով չեմ կարող անել»,նշեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքներին, որոնք մինչև վերջ դեռ գնահատված չեն, Հ. Միքայել յանը նկատեց. «Տնտեսության համար արտաքին շոկերի վնասները չեզոքացնելու հարցում տնտեսագետները շատ հաճախ կենտրոնանում են տնտեսական, նաև ֆինանսական գործիքների վրա: Ես մի փոքր այլ տեսակետ ունեմ. ամենաճիշտ քաղաքականությունը հենց ճգնաժամը չեզոքացնելը կլիներ: Այսինքն, եթե հնարավոր լիներ, օրինակ՝ պատերազմի առումով չեզոքացնել այդ ռիսկը, թույլ չտալ, որ դա սկսվի, ապա այլ պատկեր կլիներ: Այստեղ, մասնավորապես, դիվանագիտական աշխատանքի մասին է խոսքը:

Նույն տրամաբանությամբ, եթե կորոնավիրուսի առումով Հայաստանն աշխարհում կորոնավիրուսի ամենամեծ տարածումն ունեցող երկրներից մեկը չդառնար, ապա դա կնպաստեր նույն կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն: Մեծ հաշվով, ոչ տնտեսական ճգնաժամերի համար տնտեսական ռեակցիան միայն ինքն իրենով չի կարող ամբողջությամբ լուծել ճգնաժամերը, անգամ դրանց թողած հետևանքները: Այստեղ պետությունն ու ինստիտուտները ամբողջությամբ պետք է աշխատեին, որ ստիպված չլինեինք խոսել այսքան խորը հետևանքների մասին»: Փորձագետի դիտարկմամբ, ընդհանուր առմամբ, առկա ճգնաժամը բավականին խորն է: «Արժույթի միջազգային հիմնադրամը 2020 թ.-ի համար 7,3 տոկոսի տնտեսական անկում է կանխատեսել, և չի բացառվում, որ անգամ դրանից ավելի վատ արդյունք ունենանք:

Բացի այդ, 2021 թ.-ի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, ինչը նշանակում է, որ առնվազն տարվա սկզբում ևս անկում կունենանք: Այսպիսով, այս ճգնաժամը երկարատև հետևանքներ է ունենալու: Այն միանգամից ամբողջ ծավալով չի արտահայտվում, բայց կարծում եմ, որ աճի տեմպերի երկարատև նվազում տեղի կունենա. տնտեսությունը շատ ավելի դանդաղ կզարգանա, քան կարող էր, եթե չլիներ պատերազմն ու նաև կորոնավիրուսը, կամ եթե այդ մարտահրավերներին պետությունը ուրիշ ավելի որակյալ արձագանք տված լիներ»,-նշեց նա: Գնահատելով 2020թ. տնտեսական միտումները՝ Հ. Միքայել յանը հավելեց. «2020 թվականը ցույց տվեց, որ կառավարման մակարդակը շատ թերի է, ինչն իր անդրադարձն է ունենում նաև տնտեսության վրա:

Բացի այդ, 2020 թվականին ավարտվեցին այն աճի միտումները, որոնք ՀՀ տնտեսությունում գրանցվեցին Հայաստանի՝ Եվրասիական միությունում անդամակցությունից հետո: Դա թույլ էր տալիս տարեկան մոտ մեկից մեկուկես տոկոս հավել յալ աճ ունենալ: Այս տարին նաև աչքի ընկավ նրանով, որ կառավարությունը շատ թերի հաշվարկներ էր ներկայացրել. օրինակ՝ բյուջեի սեկվեստոր չարվեց, իսկ այն գնահատականները, որոնք արվել են բյուջեի եկամտային մասի առումով, ճիշտ չէին: Բացի այդ, հաշվարկման տեսանկյունից հիմա ևս կունենանք շատ թերի բյուջե՝ շատ մեծ դեֆիցիտով: Մեծ հաշվով, ամեն տեղ բախվում ենք թերի կառավարման հետ, որը խորացնում է եղած ճգնաժամը և թույլ չի տալիս, որ երկիրն այս իրավիճակից դուրս գա»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia