Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էրդողանն իր խոսքի տերն է», «Պուտինն ազնիվ մարդ է». ինչո՞ւ հանկարծ Պուտինն ու Էրդողանը սկսեցին հրապարակավ գովաբանել միմյանց․ Regnum

INTERNATIONAL NEWS

Ինչպես և ենթադրվում էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ արված «Էրդողանն իր խոսքի տեր մարդ է» հաjտարարությանը։ Ի պատասխան Էրդողանը նախօրեին գովաբանություն է հնչեցրել Պուտինի հասցեին՝ նրան անվանելով «ազնիվ մարդ», Regnum կայքում հրապարակված հոդվածում գրում է Ստանիսլավ Տարասովը։

Իրականում այս կամ այն պետությունների ղեկավարների միջև լավ անձնական հարաբերությունները զարմանալի չեն. դրանք անդրադառնում են այդ երկրների միջև փոխհարաբերությունների վրա, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները շատ բարդ, յուրահատուկ երևույթ են։ Յուրաքանչյուր պետություն, բնականաբար, ունի իր ազգային շահերը, և ինչ-որ հակասություններ այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, թուրքական և ռուսական հասարակությունների գիտակցության մեջ այդ շահերն ու հակասությունները հաճախ կապվում են առաջնորդների անձերի հետ։

Պուտինը Ռուսաստանը գլխավորում է 21 տարի, Էրդողանը Թուրքիան՝ 18 տարի։ Երկու առաջնորդները միմյանց համար բացեցին իրենց երկրների դռները, սկսեցին վճռականորեն կոտրել XVIII-XIX դարերի անվերջ պատերազմներով հաստատված կարծրատիպերը: Թեև պատմաբաններն, իհարկե, գիտեն, որ նախկինում էլ եղել են ժամանակներ, երբ ռուսական և օսմանյան կայսրությունները գնում էին «զուգահեռ-հակընդդեմ» ուղեգծով․ ոչ միայն կռվում էին, այլև ակտիվորեն համագործակցում, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ երկու երկրների միջև որակական այլ հիմքի վրա ներկայիս մերձեցումը տեղի է ունեցել Սիրիայում պատերազմի ֆոնին։

Տարասովի խոսքով՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի գլխավորությամբ ստեղծվել է «Աստանայի եռյակը», որը կարող է տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցության: Ավելին, ընդհանուր նպատակների ըմբռնումը Պուտինին և Էրդողանին թույլ է տալիս լուծումներ գտնել Սիրիայում, իսկ այնտեղ ձեռք բերված փորձը բերել նաև Լեռային Ղարաբաղ։

Ինչպես նշում է հոդվածագիրը ռուս-թուրքական հարաբերությունների բարելավվման առանցքում Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերան կապակցությամբ ԱՄՆ-ի արձագանքն ու ճնշումներն էին, դեմոկրատ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրությունը, ինչպես նաև Բայդենի կողմից Ռուսաստանի հասցեին հնչող կոշտ հռետորաբանությունը, ուստի Ռուսաստանն ու Թուրքիան, հասկանալով, որ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության չօգտագործված ներուժն այնքան մեծ է, որ նրանք կարող են վիճելի հարցերի շուրջ համաձայնության գալ առանց ազգային շահերին վնաս հասցնելու, սկսում են գնալ այդ ուղղությամբ։ 

Միևնույն ժամանակ, Թուրքիան տարբեր օբյեկտիվ պատճառներով դեռ որոշ ժամանակ շարունակելու է իր անվտանգության ապահովման հարցերը լուծել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս արևմտյան գործընկերների հետ։ Բայց ԱՄՆ-ից և Եվրամիությունից նրա աշխարհաքաղաքական շրջադարձն արդեն տեղի է ունենում, քանի որ Թուրքիայի համար «պատմական սպառնալիք» Ռուսաստանի կողմից գոյություն չունի։ Անկարայի համար Վաշինգտոնի դերը՝ որպես «անվտանգության հովանոց», կփոխվի կամ ի չիք կդառնա աշխարհագրական լայն տիրույթում որոշակի աշխարհաքաղաքական կոմբինացիաների միջոցով։

Այս է պատճառը, որ Պուտինն ու Էրդողանը, չնայած ակնհայտ հակասություններին, որոշել են հրապարակավ գովել միմյանց՝ ցույց տալով, որ մրցակցությունը չի բացառում համագործակցությունը։ Սա հարաբերությունների այնպիսի ոճ է, որը պայմանավորված է միջազգային համակարգի նոր իրողությամբ, որը յուրացրել են Մոսկվան և Անկարան վերջին ճգնաժամերից, որոնք նրանց համար նոր հնարավորություններ են բացում իրենց ազգային շահերը պաշտպանելու համար։ Խաղադրույքները սկսում են օրեցօր բարձրանալ, ինչպես և փոխվում է ուժերի դասավորությունը Եվրոպայի և Ասիայի սահմանին, եզրափակում է հոդվածագիրը։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia