Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԼՂ-ում հաջողություններով ոգեշնչված՝ Էրդողանը կարող է նորից փորձել հարցերը լուծել ուժի միջոցով. 2021-ին Միջերկրական ծովում աշխարհին կարող է սպասել նոր պատերազմ. Репортер

INTERNATIONAL NEWS

Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ 2021 թվականին Միջերկրական ծովում աշխարհը կարող է բախվել նոր պատերազմի:

«Բոլոր առումներով դժվար տարի, 2020 թվականն ավարտին է մոտենում, բայց հաջորդն ունի բոլոր հնարավորություններն առավել բարդ լինելու համար: ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման իրական ռիսկից բացի, հնարավոր է Արևելյան Միջերկրական ծովում դաժան բախում տեղի ունենա Թուրքիայի և Հունաստանի միջև: Եվ այս դեպքում արդեն գործով պարզ կդառնա, թե արդյոք ամերիկյան «անտեսանելի» «Ֆ-35»-ը և ռուսական հակաօդային պաշտպանության «Ս-400» համակարգերն այդքան լավն են:

Հունաստանը և Թուրքիան պատմական հակառակորդներ են: Նրանց ՆԱՏՕ-ի շրջանակում հաշտեցնելու փորձ կատարվեց, բայց ապարդյուն: Այսօր իրավիճակը սրվում է այն փաստով, որ երկու երկրներն էլ գտնվում են տնտեսական ծանր ճգնաժամի մեջ և վերականգնման ու աճի համար անհրաժեշտ են խթանիչներ: Դրանք կարող են լինել Կիպրոսի ափերի արևելյան Միջերկրական ծովում հայտնաբերված հսկայական գազի հանքերը: Այն երկիրը, որը կվերահսկի դրանց զարգացումը և արտահանումը ԵՄ երկրներ, կստանա տասնյակ միլիարդավոր դոլարներ: Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղում հաջողություններով՝ նորաթուխ «սուլթան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նորից փորձել հարցը լուծել ուժի միջոցով: Այնուամենայնիվ, ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան նա կցանկանար:

Կոշտ ասած՝ Կիպրոսը չի պատկանում Հունաստանին, այն ինքնիշխան պետություն է, որտեղ բնակվում են էթնիկ հույներ և թուրքեր: Անկարան մատնանշում է Կիպրոսի 1878 թվականի հունիսի 4-ի կոնվենցիան, որտեղ կղզին ներկայացվում է որպես Օսմանյան կայսրության մաս: 1969-ին Մեծ Բրիտանիան մասամբ ճանաչեց կղզու նկատմամբ Թուրքիայի իրավունքները, իսկ 1974-ին Անկարան ռազմական միջամտությամբ ստեղծեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ): Չնայած այն փաստին, որ երկիրը ճանաչում է միայն Թուրքիան, դա չի խանգարում ՀԿԹՀ-ին հաջող կերպով գոյություն ունենալ մինչ օրս: Ի դեպ, թուրքերին հաջողվեց լուծել իրենց էքսկլավի ջրամատակարարման խնդիրը՝ մայրցամաքից դեպի կղզի ստորջրյա ջրատար կառուցելով:

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների համակեցության խնդիրն ներկայում սրվել է` մոտակայքում գազի հանքավայրերի հայտնաբերման ֆոնին, ինչպես նաև այն փաստով, որ կղզին առանցքային կետ է Իսրայելից Եվրոպա տարանցիկ խողովակաշարի կառուցման համար: Անկարան ցանկանում է իր բաժինն ունենալ այս ամբողջ «առատությունից», բայց հույները այլ կերպ են նայում հարցին: Հիմքեր կան ենթադրելու, որ Թուրքիան կարող է փորձել Կիպրոսում կիրառել խնդրի ուժային լուծման ղարաբաղյան փորձը: Նախագահ Էրդողանի տրամադրության տակ գտնվող հզոր նավատորմը և թուրքական բանակը համարվում է ՆԱՏՕ-ի ամենաուժեղը՝ ԱՄՆ-ից հետո: Բացի այդ՝ թուրքերն ունեն  նաև  հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց լավ են դրսևորել Լեռնային Ղարաբաղում:

Միևնույն ժամանակ մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, որ մի քանի տարի առաջ հեղաշրջման ձախողված փորձի մեջ ներգրավված զինվորականները ժամանակից շուտ սկսեցին ազատվել թուրքական բանտերից:

Տեսականորեն, իրադարձությունները կարող են զարգանալ հետևյալ կերպ: Ինչ վերաբերում է Կիպրոսի թուրքական հատվածին, ապա հունական կողմից որոշ սադրանքներ են տեղի ունենում, որը Անկարային դրդում է կղզու ծովային շրջափակում գործադրել և այնտեղ ռազմական զորախումբ ուղարկել: Դա անմիջապես ստիպում է Աթենքին միջամտել՝ պաշտպանելու Կիպրոսի հույն բնակչությանը, որոնք կարող են իրենց նավատորմը կղզի ուղարկել և ինչ-որ ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի հետ ցամաքային սահմանին: Անկարան ավելի ուժեղ է թվում, և Հունաստանի հետ մենակ մնալով՝ կարող է միաժամանակ «քամել» երկրից այլ վիճելի կղզիներ:

Նախագահ Էրդողանի խնդիրն այն է, որ Աթենքը, ամենայն հավանականությամբ, չի հանձնվի նրան: Նորանշանակ «սուլթանի» նեոօսմանյան զորավարժությունները առանց բացառության մեծ մտահոգություն են առաջացնում Թուրքիայի բոլոր հարևանների շրջանում: Սիրիայի հյուսիս, Լիբիա՝ իր ծովային շելֆով, Լեռնային Ղարաբաղ, այժմ հունական կղզիներ, իսկ հետո ի՞նչ՝ Կենտրոնական Ա՞սիա, Ա՞ֆրիկա, Մերձավոր Արևե՞լք: Այս դեպքում ՆԱՏՕ-ի պաշտոնական դաշնակիցները ստիպված կլինեն աջակցել Հունաստանին:

Ի դեպ, ԱՄՆ-ն արդեն սկսել է դա ցուցադրաբար անել: «Ս-400»-ի գնման համար նրանք պատժամիջոցներ կիրառեցին Անկարայի նկատմամբ: Ամերիկացիները բացառեցին թուրքերին իրենց «Ֆ-35» ծրագրից՝ հույներին հանձնելով հինգերորդ սերնդի վեց կործանիչներ: Պենտագոնը հասկացրել է, որ քննարկում է հունական Կրետեում գտնվող «Հերակլիոն» ավիաբազան՝ որպես «Ինջիրլիկ»-ին փոխարինող: Վաշինգտոնը մտադիր է ամրանալ Թուրքիայի Դարդանել նեղուցի մոտակայքում, որտեղ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսը ներկայում արդիականացնում է Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը: Սրանք բավականին լուրջ ազդակներ են Անկարային, որոնք անտեսելը շատ անխոհեմ կլինի:

Արդյո՞ք նախագահ Էրդողանը ռազմական բախման կգնա Հունաստանի հետ: «Սուլթանը» կծում է միայն այնպիսի կտոր, որը կարող է կուլ տալ: Ակնհայտ է, որ նա առաջնորդվելու է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նորացված արտաքին քաղաքականությամբ: Իսկ, թե ինչպիսին կլինի դա, դեռ կտեսնենք», - ասվում է հոդվածում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal