Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու Հայաստանին. ԵՄ դեսպանի ուղերձը

POLITICS

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն Ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է.

«Մոտենում են տոնական օրերը, երբ մենք, որպես կանոն կարող էինք  հանդիպել  մտերիմների հետ, ճաշակել համեղ ուտեստներ, փոխանակել նվերներ, այցելել հարազատներին  և ընկերներին։

Կարծում եմ, որ այս անգամ տոնակատարումները բավականին կտարբերվեն։ Այս տարին ավարտում ենք առերեսվելով ողբերգական իրադարձությունների, որոնք խիստ ծանր ազդեցություն ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի վրա։

Տարեսկզբին մոլեգնած Քովիդ համավարակի հետևանքով կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև տնտեսական անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև կայունության զգացողությունը։ Սիրտս լցված է վշտով և կարեկցանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Չնայած, որ ինձ համար ծանր է ասել,  սակայն բոլորս գիտենք, որ դժվարություններն այսքանով չեն ավարտվել։  

Հայաստանում այս պահին գրանցված է 90 000 տեղահանված անձ, որոնք հնարավորություն չունեն տոներն անցկացնել իրենց տներում։ Այս բարդ ժամանակահատվածում 20 000 հյուրընկալ ընտանիք իր դռներն է բացել և ընդունել պատերազմից Հայաստան փախած անձանց՝ առաջարկելով հյուրընկալություն։ Տեղական և միջազգային կազմակերպություններն օգնում են ինչպես կարողանում են։ Դեռևս ընթացող համավարակի պայմաններում յուրաքանչյուրիս փրկության համար աշխատում են առողջապահության ոլորտի հազարավոր աշխատակիցներ, ուսուցիչներ, ոստիկաններ և այլք՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։    

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ողջ անձնակազմի՝ բոլորիս անունից, խոստանում եմ, որ մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու  Հայաստանին այս բարդ իրավիճակում։

Համավարակի բռնկման սկզբից ևեթ, մենք համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ մեծ աշխատանք ենք կատարել։ Թիմ կազմելով տեղական կազմակերպությունների հետ՝  կենցաղային պարագաների կարիք ունեցող անձնաց ապահովել ենք սննդով և հիգիենայի պարագաներով, իսկ երեխաներին՝ պլանշետներով, նրանց ուսումը տանը շարունակելու նպատակով։ ԵՄ անդամ պետությունների հետ միասին, հիվանդանոցներին ապահովել ենք բժշկական սարքավորումներով։  ԵՄ երկրներից Հայաստան ժամանած բժշկական ոլորտի բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ աջակցել են իրենց հայաստանյան գործընկերներին։ Դրամաշնորհ ենք հատկացրել փոքր բիզնեսներին: 2021 թվականին նախատեսվում է հավելյալ աջակցություն ուղղել մասնավոր հատվածին։ Մինչ այժմ մենք տրամադրել ենք  35.6 մլն եվրո ՀՀ կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերի ընտանիքներին և գործարարությանը։   

Մեր անդամ պետությունների հետ միասին, ԼՂ պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը ցուցաբերել ենք հումանիտար աջակցություն։ Եվրոպական  հանձնաժողովը տրամադրել է 3.9  մլն եվրո աջակցություն՝ տարածաշրջանում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու նպատակով։ Մենք շարունակում ենք  մեր համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ՝ ԼՂ-ից տեղահանված բնակիչներին տրամադրելով սնունդ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցության:  Միաժամանակ գիտակցում ենք, որ պետք է անել  շատ ավելին, և մենք մեծ աշխատանք ենք կատարում՝  ձեզ աջակցելու նպատակով։

Սիրելի հայ ժողովուրդ,

Բնականոն հանգամանքներում, ես կմաղթեի բոլորիս ուրախ Նոր Տարի։ Սակայն այսօր համեստորեն մաղթում եմ  ձեզ, որ գալիք տարին լինի հույսի և խաղաղության, ինչպես նաև առողջության համավարակի վերջն ազդարարող տարի։

Նաև ցանկանում եմ կորով՝ հանուն ձեզ, ձեր սիրելիների, ինչպես նաև Հայաստանի համար։ Ավելի լավ և պայծառ օրերը թող շուտ գան»։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia