Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սիրային հորոսկոպ. ինչ է ձեզ սպասվում 2021-ին

LIFE

Խոյ

Խոյերը լրջորեն կմտածեն հեռանկար ունեցող, լուրջ հարաբերություններ կառուցելու մասին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կբախվեն մարդուն իր բոլոր առավելություններով ու թերություններով ընդունելու հարցի հետ։ Լինելով իմպուլսիվ ու տաքարյուն՝ նրան սովոր են, որ լինի այնպես, ինչպես իրենք են ուզում, իսկ եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, հարկավոր չէ շարունակել հարաբերությունները։ Սակայն 2021-ը նրանց կստիպի զիջումների գնալ, դառնալ ավելի սիրալիր ու մեղմ։

Ցուլի տարին պարզապես իսկական սիրային փառատոն կդառնա տղամարդ Խոյերի համա։ Նրանց համար կնոջ նկատմամբ վերաբերմունքի եւ սիրո այլ կողմեր կբացահայտվեն, հնարավոր է՝ դրան ինչ-որ ճակատագրական հանդիպում նպաստի։ Եվ եթե նույնիսկ այն չավարտվի ինչ-որ լուրջ բանով,  Խոյերին փորձ կտա։ Նրանք այլեւս չեն ցանկանա վերադառնալ «Մակերեսային հարաբերություններ» կայարան։

Ցուլ

2021-ը Ցուլերի համար նման կլինի հրթիռի՝ տիեզերք կտրուկ թռիչքի, ընդ որում, այդ սկզբի համար «վառելանյութ» կդառնա արտաքին փոփոխության անհագ զգացումը։ Դժվար է ասել՝ ինչը փոփոխության կենթարկվի, սակայն դա ներքին փոփոխությունների առիթ կդառնա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հանկարծակի կսիրեն սիրախաղը, ինտրիգը, խաղը։ Ամռան ավարտին նրանց կուրորտային սիրավեպ է սպասվում, որը կբացահայտի նրանց զգացմունքայնությունն ու բնավորության նոր սահմաններ։ Բացառված չեն հարաբերությունները հեռավորության վրա, որոնք նախ կըկնալվեն որպես հեշտ մի բան, սակայն արդյունքում կարող են լուրջ բանի հանգեցնել:

Երկվորյակներ

Ձանձրույթը Երկվորյակների համար չէ։ Իրենց «ողջ ու իսկական զգալու» համար նրանց դրամա ու լարվածություն է հարկավոր։ Եվ նրանք ամբողջ 2021-ի, ինչպեսեւ 2020-ի ընթացքում, կշարունակեն որոնել դա։ Նրանք նույնիսկ ինչ-որ տեղ ժամանակ կկորցնեն եւ գումար, բայց տարվա վերջում շամպայն լցնելով՝ կհանգեն այն եզրակացության, որ ամեն ինչ զուր չէր։ Ամենակարեւորը նրանց հարկավոր է առավելագույնս խուսափել սիրային եռանկյունու հետ կապված իրավիճակից։ Դա կարող է կոտրել նրանց սիրտը։  

Խեցգետին

2021-ին Խեցգետինները, նույիսկ չհասկանալով, կհայտնվեն հույզերի ցունամիի էպիկենտրոնում։ Նրանց շուրջ կաճի դժգոհությունը, խանդն ու հասկացված չլինելը, ինչը նրանք կորձեն հարթել ինչպես կարողանան, սակայն իրականում դա նշան է. ժամանակն է ինչ-որ բան փոխել։ Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամուսնացած են, ժամանակն է վերանայել կյանքի հին սկզբունքները, եթե դեռ երկրորդ կեսին են որոնում, հարկավոր է կանգ առնել՝ ներսում պատասխաններ փնտրելու համար։ Իսկ ո՞վ է առհասարակ ձեզ հարկավոր եւ ինչպե՞ս եք պատկերացնում իդեալական հարաբերությունները։ Նրանց համար, ովքեր հարաբերություններ ունեն, սա նշան է, որ հարկավոր է անցում կատարել նոր մակարդակի։ Խեցգետինների համար կարեւոր է հասկանալ՝ դրսում փոթորիկը կհանդարտվի, երբ գտնվեն պատասխանները ներսում։ Եվ 2021-ը կնպաստի դրան։

Առյուծ

Առյուծները սիրում են տոն ամեն օր, իսկ ցանկացած տոն պատասխանատվություն չի ենթադրում։ Իսկ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար նրանք ստիպված կլինեն սովորել հոգ տանել, խնամել, խոսել ու նվիրված լինել մի մարդու։ Եթե նրանք կարողանան գերազանց հանձնել այդ քննությունը, դա Առյուծներին լրջորեն կփոխի դեպի լավը։ Սակայն ազատ դաշտ վազելու ցանկություն երկար ժամանակ կունենան։ Որոշները նաեւ կփախչեն, ինչի համար հետո կղզջան։ Բայց բացառված չէ, որ Առյուծ տղամարդկանց հանդիպում է սպասվում, որը նրանց այնքան կփոխի, որ նրանք բոլորովին այլ վերաբերմունք կունենան հոգ տանելու մասին, չեն ճնշի համառությամբ, կսովորեն քաղաքավարություն ու համբերություն։

Կույս

Կույսերը կարող են համակվել էմպատիայով ու ամբողջությամբ խորասուզվել հարաբերությունների մեջ։ Այն աստիճանի, որ երբեմն նույնիսկ կմոռանան իրենց խնդիրներն ու ծրագրերը։ Կույսերի համար հատկապես բարեհաճ կլինեն գարնան ավարտն ու աշնան սկիզբը։ Աստղերը կօգնեն այդ հարաբերությունների կառուցմանը, սակայն հարկավոր կլինի համառություն ցուցաբերել։ Նրանք ստիպված կլինեն անել առաջին քայլը, հակառակ դեպքում իրադարձությունների զարգացում չի լինի։ Նոր հարաբերությունները գլոբալ որեւէ բանի չեն հանգեցնի, սակայն ապագայի համար լավ հիմք կլինեն։ Ընտանիք ունեցող Կույսերը կարող են նյութական իմաստով խնդիրներ ունենալ։ Մի մեղադրեք միմյանց. ավելի լավ է քննարկեք՝ ինչպես շարունակել ապրել։

Կշեռք

2021-ին Կշեռքներին  կարող է թվալ, թե իրենց երկրորդ կեսն ինչ-որ տեղ մոլորվել է, բայց զուր։ Տարվա երկրորդ կեսին նրանց անսպասելի հանդիպում է սպասվում, որն ամբողջովին կփոխի հուսախաբված Կշեռքների աշխարհը։ Իսկ կենդանակերպի այս նշանի այն ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ ամուսնացած են, Ցլի տարում կգտնեն վաղուց կորսված ռոմանտիկան։

Կարիճ

Կարիճներին կսկսի թվալ, թե յուրաքանչյուր հաջորդ զուգընկեր լավն է նախորդից։ Եվ իդեալականի այդ փնտրտուքի արդյունքում նրանք կարող են բաց թողնել սիրելիին։ Ժամանակն է ընդունել, որ իդեալական գոյություն չունի եւ դադարել ստանդարտներ հորինել։ Որքան բաց լինեք ուրիշի համար, այնքան տիեզերական նա կարող է դառնալ ձեզ համար։ Իսկ ամուսնացած Կարիճները կբացահայտեն ճամփորդությունների աշխարհը։ Նրանք պետք է պարզապես վայելեն համատեղ տոնը։ Բացառված չէ, որ այդպիսի ուղեւորություններից մեկի արդյունքում ընտանիքում համալրում լինի։

Աղեղնավոր

2021-ն Աղեղնավորներին բարդ որոշման առաջ կկանգնեցնի. մի կողմից հարաբերություններն այնքան կսրվեն, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կորոշեն վերջ դնել հարաբերւթյուններին։ Սակայն նրանց համար դժվար կլինի դա անել առանց փոխադարձ կշտամբանքի։ Մյուս կողմից եթե նրանք որոշեն պահպանել հարաբերությունները, ստիպված կլինեն սովորել խոսել խնդիրների մասին եւ լուծել դրանք։ Դա բարդ է, բայց արդյունքը արժանի է դրան։

2021-ը միայնակ Աղենավորներին հանդիպում կնվիրի մարդու հետ, որը լրջորեն կազդի նրանց աշխարհայացքի վրա։ Դա կարող է հանգեցնել ինչպես խորը, երկարատեւ հարաբերությունների, այնպես էլ լավ հիշողություն դառնալ։ Որոշում կայացնողն Աղեղնավորներն են։ Նրանք, ինչպես երբեւէ, ստիպված կլինեն միեւնույն ժամանակ նվիրվածություն ու իմաստություն ցուցաբերել։  

Այծեղջյուր

Կարող է այնպես ստացվել, որ Այծեղջյուրը չկարողանա հեշտությամբ հաղթահարել վիրավորանքը, որը հասցրել է մտերիմը։ Սա կհանգեցնի սիրո նոր աղբյուրի որոնման։ Եվ նրա հայցքը կուղղվի անցյալի հարաբերություններին, նա կորոշի վերականգնել կապը նախկին սիրո հետ։ Երկրորդ անգամ նույն գետում հայտնվելով՝ նա կհասկանա, որ սխալվել է։ Եվ լավ կլինի, եթե նա կարողանա վերականգնել նախկին հարաբերություններն ու ազատվել վիրավորանքից, եւ վատ կլինի, եթե ամեն լավ բան վերացվի։

Ինչ էլ լինի, դա Այծեղջյուրների համար լավ դաս կլինի։ Եվ նրանք այն չեն մոռանա։ Իսկ ընտանիք ունեցող Այծեղջյուրների համար 2021-ը տարի կլինի, երբ նրանք ավելի շատ ուշադրություն կհատկացնեն երեխաներին։ Կբացահայտվեն փոքրիկների տաղանդները, որոնք այնքան կհիացնեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին, որ նրանք կփորձեն դրանց զարգացման համար միջոցներ ու ուժ ներդնել։

Ջրհոս

Ջրհոսներին բնորոշ առաջնային հատկանիշներից մեկը անկախությունն է, սակայն հարաբերություններ կառուցելիս այն ամենաշատն է խանգարում։ «Ինձ ոչ ոք հարկավոր չէ» դիմակը դեռ ոչ ոքի լավ ծառայություն չի մատուցել։ Հարկավոր է ավելի լայն ժպտալ ու նոր ծանոթություններ հաստատել։ Անկեղծությունը, էմպատիան կօգնեն ձեզ։ Ամուսնացած Ջրհոսները պետք է ձգտեն շատ չքննադատել զուգընկերոջը։ Դա երբեք լրջորեն ցավեցնում է նրանց։

Այս տարին յուրատահակ կդառնա կին Ջրհոսների համար։ Տղամարդիկ կձգեն գրավել նրանց սիրտը։ Նոր ծանոթությունները նոր հետաքրքրություններ, հնարավոր է նաեւ աշխատանքի փոփոխություն կբերեն։

Ձկներ

2021-ին Ձկները կմոլորվեն ցանցում, որն իրեն են հյուսել։ Հարկավոր չէ խաղալ զուգընկերոջ հետ, եւ ձեզ հիասթափություններ չեն սպասվի։

Տարվա երկրորդ կեսին շրջան կլինի, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն իմանա՝ ուր լողալ, սակայն այդ շրջանում ցանկացած խորհուրդ ավելորդ կլինի։ Ձկներն անձամբ պետք է գտնեն բարդ հարցերի պատասխանները։ Հիշեք, որ որքան շատ բան եք պատրաստ տալ, այնքան շատ էլ կստանաք։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia