Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թուրքի մտնելը ո՞նց պետք է լինի, անպայման պետք է դուռը բացի՝ մտնի նե՞րս. դուռը բացել՝ մտել է ներս». Վահե Բեգոյան

SOCIETY

«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ այսօր տարվող արշավը համազգային բնույթ չի կրում, այլ հասարակության ագրեսիվ և աղմկոտ փոքր շերտի կողմից է իրականացվում. «Նույնն էր նաև Քրիստոսի ծննդյան ժամանակ՝ կար մի զանգված, որը չընդունեց, բայց հրեշտակներից սկսած՝ հովիվներով և մոգերով եկան՝ երկրպագելու: Այսինքն՝ լինելով քարայրում՝ Նա թե՛ ժողովրդի, թե՛ հրեշտակների, թե՛ նաև մոգերի կողմից ընդունվեց իբրև թագավոր: Նա մերժված էր օրվա իշխանությունների կողմից՝ Հերովդեսի, նրա մանկասպան զորքի կողմից:  Հետաքրքիր զուգահեռներ են, չէ՞, գալիս: Բայց ժողովրդի և մյուսների կողմից Քրիստոս ընդունվեց և ողջունվեց, այլ խնդիր, որ հետո նույն ժողովուրդը, որ «Օվսաննա, ի բարձունս» ասելով՝ նրան դիմավորում էր, հետո գոռում էր՝ խաչել նրան: Դա էլ է հասարակությանը բնութագրող երևույթ, երբ հասարակության սիրուց մինչև ցասում անգամ կես քայլ չէ, դրանք ընդհանրապես համազոր բաներ են»:

Վահե Բեգոյանի կարծիքով՝ հայ եկեղեցին հայ ժողովուրդն է, որը մշտապես ունեցել է հավաքող, ամբողջացնող, խմորող, հաշտեցնող դերակատարություն՝ մեր ազգի պատմության ողջ ընթացքով.

«Թող ընթերցողը հիմա ենթադրություն անի, թե հիմա ո՞ւմ ձեռնտու չէ՝ հայ ժողովրդի միասնական, ամբողջական լինելը: Մեր խնդիրն այստեղ է: Մենք իսկապես շատ բազմազան, խայտաբղետ հասարակություն ենք, բայց մարդկանց միավորող երևույթներ պետք է լինեն: Դրա մեջ կարող է լինել ընդհանուր հակառակորդի դեմ միավորվելը. հիմա մեզ պետք է միավորեր թշնամու դեմ պայքարը, բայց արի ու տես, որ նույնիսկ այսօր դա բթացել է, մարդիկ շատ հանգիստ են վերաբերվում այն ամենին, ինչ տեղի ունեցավ, թուրքերի հետ առևտուր են անում, որոշ տվյալներով՝ այսօր արդեն իսկ Հայաստանի տարածքում: Իսկ առևտուրը ենթադրում է երկու կողմ՝ վաճառող և գնորդ, բայց, փաստորեն, մեր վաճառողն էլ խնդիր չունի, որ իրենից առևտուր անողն այսօր թուրքն է: Սյունիքում նման դեպքեր եղել են, որը ես չեմ կարողանում հասկանալ: Ես վաճառողին այս դեպքում չեմ կարողանում հասկանալ. Նա խնդիր չունի՞, որ իրենից առևտուր անողը թուրքն է, միգուցե իր համար այդպես ավելի լա՞վ է, որ իր առևտուրը զարգանում է: Այսինքն՝ նույնիսկ այս աստիճանի կարևոր բաների շուրջ մենք ունենք բթացած հասարակություն: Սա տասնամյակներով տարվող քարոզի, քաղաքականության, ուղեղների լվացման հետևանք է, սա հստակ պատվեր է, որ մարդիկ տասնամյակներով կատարել և հասել են իրենց նպատակին»:

Հարցին՝ հանրության մի հատվածը նույնիսկ այս իրավիճակում, երբ գրեթե ամեն օր  լսում ենք հայկական նոր բնակավայրի կորստի, նոր գերիների ու զոհերի մասին, շարունակում է մնալ անտարբեր և անհաղորդ. սա ինչո՞վ է պայմանավորված, պետք է անձամբ իրենց հետ տեղի ունենա այն, ինչ, օրինակ, շուռնուխցիների հետ, որ սթափվե՞ն, թե՞ նման մարդիկ այդ դեպքում էլ չեն սթափվի, նա պատասխանեց, որ թուրքը արդեն մտել է նրանց տները.

«Այդ 5000-ից ավելի զոհերը, այս 10 հազարից ավելի վիրավորները՝ իրենց խեղված մարմիններով և կենսագրություններով, որտե՞ղ են, մարդկանց տներում չե՞ն, այդ վիշտը, այդ սուգը իրենց տներում չէ՞, դա ուրիշ ժողովրդի հե՞տ է տեղի ունեցել: Թուրքի մտնելը ո՞նց պետք է լինի, անպայման պետք է դուռը բացի՝ մտնի նե՞րս. դուռը բացել՝ մտել է ներս: Կա՞ հայ, որ չունի ծանոթ զոհված կամ ծանոթ վիրավոր: Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե սա ինչով է պայմանավորված, վերագրում եմ նաև սգին, որովհետև այդ հարվածից պետք է ուշքի գալ, բայց մենք ժամանակ չունենք: Մինչև գարուն Աստված գիտի, թե ինչ կլինի: Մեր ժողովրդի մոտ ոչ թե անտարբերություն է, այլ անգիտակից մի վիճակ: Բայց միևնույն ժամանակ, հասարակության մեջ կան մարդիկ, որ շատ նորմալ են վերաբերվում այդ ամենին, ասում են, որ թուրքի հետ կարող են առևտուր անել: Իշխանություններն էլ դեռ ընդդիմություն եղած ժամանակվանից այդ թեզը զարգացրել են՝ իրենց լրատվամիջոցներով, ՀԿ-ներով, հազար ու մի աղանդավորական և գործակալական ցանցերով, իշխանության եկել են դա իրագործելու համար, այլ խնդիր, թե հայ ժողովուրդը ե՞րբ կսթափվի, կսթափվի՞, թե՞ ոչ»:

Նա ընդգծեց՝ պետք է համախմբվել և պայքարել թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ. «Պետք է հասկանանք, որ այսօրվա ներքին թշնամին արտաքին թշնամու բուծած բացիլն է հայ հասարակության մեջ: Կորոնավիրուսի նման մի բան էլ դա է, որ մեր թոքերի հիմնական մասը ախտահարել է. մենք արդյոք կկարողանա՞նք հաղթահարել այդ վիճակը, մեր ներքին թշնամուն, որպեսզի դուրս գանք այդ վիճակից և պայքարենք արտաքին թշնամու դեմ: Բայց, ցավոք, ես այդ միավորվելու տենդենցներն էլ չեմ տեսնում: Երբեմն մտավորականների արտահայտած մտքեր եմ լսում, որ ուղղակի ապշում եմ՝ ես այսինչի կողքը չեմ կանգնի, որովհետև նա այնինչի փեսան է, ամուսինն է, անձնական, նեղ քառակուսիից են աշխարհին դիտում՝ առանց հասկանալու, որ մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Գերտերությունների շահերի բախումն այս փոքր տարածաշրջանում ի վերջո բերելու է դրան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia