Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այ մարդ, ինչի՞ մասին է խոսքը. Տարածքի հարցը բանավոր համաձայնությամբ չեն լուծում». քաղաքագետ

ANALYSIS

«Ընդհանրապես պետական սահմանն ազգերի ինքնորոշման փուլերից մեկն է: Անկախության հանրաքվեին մասնակցած իր ժողովուրդն իր բնակավայրերով դառնում է այդ պետությունը հիմնողը: Գուցե զարմանալի բան ասեմ, բայց Անդրկովկասում Ադրբեջան անունը կրող երեք հանրապետություն է եղել՝ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, խորհրդային և մերօրյա Հանրապետությունը և դրանցից ոչ մեկում անկախության հանրաքվե չի եղել, այսինքն, միջազգային իրավունքի տեսակետից օրինական սահմաններ չեն հաստատվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր սահմանները հայտնվել են արտաքին միջամտությամբ:

«Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, կամ, այսպես կոչված՝ մուսաֆաթական Ադրբեջանն Ազգերի լիգա է ներկայացրել իր տարածքային հավակնությունները՝ Բաքվից մինչև Բաթում, այդ թվում՝ նաև Կարսով: Պարզ է, որ այդպես Թուրքիան էր ասում՝ մեծ պահանջներ ներկայացրու, ինչ հասավ՝ հասավ: Ազգերի լիգան հաստատել է այն փաստը, որ այդտեղ ոչ քաղաքական, ոչ վարչական իշխանություն ունի Ադրբեջանը: Եվ 1920 թվականին դուրս է եկել առանց սահմանների: Խորհրդային Ադրբեջանը նույնպես հիմնվել է դրսից՝ բոլշևիկյան Ռուսաստանի կողմից: 1920թ.ապրիլի 28-ին, երբ խորհրդային իշխանություն է հաստատվել, Արցախի լիազոր ներկայացուցիչների 9-րդ համագումարն ասել է, որ Արցախը ՀՀ անքակտելի մաս է: Խորհրդային Ադրբեջանում էլ չի եղել ոչ ինքնորոշման ակտ, ոչ էլ հանրաքվե, որը կարող է դառնալ պետական սահմանների աղբյուր: իսկ ինչպե՞ս են սովետական տարիներին հաստատվել այդ հանրապետության սահմանները: Դա հաստատվել է հայկական երկու մեծ տարածքների բռնազավթման արդյունքում:

Առաջինը Արցախն է, երկրորդը՝ Նախիջևանը: Դա տեղի է ունեցել 1921թ. մարտի 16-ին՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Մոսկվայի միջև կնքված համաձայնագրի արդյունքում, որով որոշվել է, որ Ադրբեջանի կողմից Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանը պետք է տրվի Խորհրդային Ադրբեջանին, բայց ոչ՝ որպես սուվերեն տարածք: Բայց 1923, 1924, 1936թթ. Նախիջևանի կարգավիճակն անընդհատ փոխել են ԽՍՀՄ ներսում, չնայած Կարսի պայմանագիրը շարունակել է մնալ նույնը: Նախ՝ Նախիջևանը հայտարարվել է ինքնավար հանրապետություն՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում, 1991թ. հռչակվել է պետություն՝ պետության ներսում: Կարսի՝ այսօր էլ գործող պայմանագրի համաձայն՝ Նախիջևանը տրված է արդեն գոյություն չունեցող Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը, որի իրավահաջորդությունից այս Ադրբեջանը հրաժարվել է»,- մանրամասնեց քաղաքագետը:

Իսկ թե ինչի վրա է հենվում Ադրբեջանը՝ Ալեքսանդր Մանասյանը նշեց. «1991թ. դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների մակարդակով Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցությունը որոշել է ճանաչել հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները՝ խորհրդային հանրապետությունների սահմաններում: Գուցե մյուս հանրապետությունների դեպքում դա իմաստ է ունեցել, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ոչ: Այդ ժամանակ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված էր Ադրբեջանին չպատկանող տարածքներում: 1991թ. հոկտեմբերի 18-ին մերօրյա ադրբեջանական հանրապետությունը հրապարակավ հրաժարվել էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ առանց տարածքի, սահմանների հղումներ կատարելու: Այդ ժամանակ արդեն եղել է Վենետիկի կոնվենցիան, սահմանված են եղել պետությունների իրավահաջորդության կանոններ: Մենք իրավական աուդիտի առարկա պետք է դարձնենք այն հիմքերը, որոնք ստեղծել են Խորհրդային Ադրբեջանի սահմանները: Դրանք ապօրինի են:

Երբ Շուռնուխի մի ճանապարհի մասին ենք խոսում, մոռանում ենք, որ Շուռնուխն էլ, Արցախն էլ Ադրբեջանին չպատկանող տարածք է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին տալու որոշումը չի ընդունվել, Ստալինը կարդացել է որոշումը ու փակել նիստը: ԼՂ-ն Ադրբեջանի սահմաններում հայտնվել է չընդունված որոշմամբ: Ընդ որում, հունիսի 12-ին արդեն ԼՂ-ն Խորհրդային Հայաստանի մաս էր հռչակվել: Սովետական տարիներին այնքա՜ն տարածքներ են պոկել Հայաստանից՝ հենց այդ մասերում: 1936թ. միութենական հանրապետություն դառնալուց հետո էլ է Ադրբեջանը բզկտել մեր սահմանները: Կա մեծ Ալ լճերի տարածքը, որը 1927թ. քարտեզով Հայաստանում է: Բայց Անդրֆեդերացիան որոշել է այդ տարածքը տալ խաշնարածներին: Գիտեք, մենք՝ հայերս, չունենք հողի զգացողությունն այնպես, ինչպես թուրքն ունի: Զավթողին բնորոշ է, բայց դա մեր հայրենիքն է, իր համար՝ արոտավայր: Նրանք հիմա ամեն ինչի մեջ տեսնում են հարստության աղբյուր»:

Քաղաքագետի խոսքով՝ մինչև հիմա մենք լռում ենք, Եվրոպային չենք ասում, որ 1991թ. դեկտեմբերի 16-ի քո որոշմամբ սկսվել է այս պատերազմը:

Ինչ վերաբերում է Շուռնուխի, Որոտանի հատվածներին, Ալեքսանդր Մանասյանը նկատեց.

«Նիկոլ Փաշինյանը մի անզգույշ արտահայտություն է արել, և խելք ունենար՝ կթաքցներ. ասում է՝ ես բանավոր համաձայնություն եմ տվել: Այ մարդ, ինչի՞ մասին է խոսքը: Տարածքի հարցը բանավոր համաձայնությամբ չեն լուծում: Տարածքին իրավական հիմնավորում է պետք: Դրանք հայկական տարածքներ են՝ բոլշևիկների օգնությամբ անեքսիայի ենթարկված՝ հօգուտ Ադրբեջանի: Խոսքը ողջ ԼՂ-ի, Նախիջևանի մասին է»:

Քաղաքագետն ընդգծեց՝ մինչև Կարսի պայմանագրի 100 տարին լրանալը 10 ամիս կա, և շատ բաներ տեղի կունենան, օրինակ՝ Ռուսաստանը պետք է շտապի Նախիջևանով ամբողջ գիծը վերցնել:

Նրա խոսքով՝ Հադրութի, Շուշիի ու մյուս տարածքների կորուստն անդառնալի չէ:

«Եթե նույնիսկ մենք մոռանանք, խոշոր տերությունները, որոնք այս տարածաշրջանում են, չեն մոռանա: Մնալու է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի քաղաքական օրակարգում: Դա փակվող հարց չէ, ու ասել՝ տվել ենք, և վերջ, դա չի լինելու: Տարածքի հարցը երբևէ չի մեռնում»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետը ցավով նշեց՝ 30 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ժամանակ չունեցան ադրբեջանահայության ցեղասպանությունը տանել միջազգային հարթակներ, ինչն աններելի է:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer