Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վատ լուր Ռուսաստանի համար. Ադրբեջանից գազն արդեն դեպի Արևմտյան Եվրոպա է հոսում. Forbes

ECONOMICS

Հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող և «Միջազգային շուկայի վերլուծություն» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Արիել Քոհենի վերլուծական հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում ՌԴ-Ադրբեջան տնտեսաքաղաքական հարաբերություններին՝ պայմանավորված Հարավային գազային միջանցքի գործարկմամբ և հարակից այլ հարցերին:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«2020 թվականի դեկտեմբերի 31-ից երկար սպասված Հարավային գազային միջանցքի գործելուն պես՝ այն որոշակի ոգևորություն առաջացրեց տարբեր շրջանակներում, չնայած մի բան պարզ է՝ ակնթարթային փոփոխություններ չեն լինի:

Ըստ հեղինակի՝ պատճառն այստեղ պարզ է. աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռ իր ձեռքում է պահում առանցքային քաղաքական թելեր (ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի պայմանագիրը), որոնք կարող է քաշել ցանկացած պահի:

Ակնկալվում է, որ հարավ-արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Հունաստանը, Բուլղարիան և Սերբիան, հսկայական օգուտ կքաղեն գազատարի գործարկումից: Հարավային գազային միջանցքը Եվրոպա է հասնում Անդրադրիատիկ գազատարի միջոցով՝ գազն ուղարկելով միմյանց միացնող գծերի միջով, որոնք ճյուղավորվում են տարածաշրջանում: Բացի այդ՝ այս գծերից շատերը կարող են նաև հակառակ ուղղությամբ աշխատել:

Քոհենը, վկայակոչելով վերջերս հրապարակված զեկույցը, ըստ որի՝ 2021-ի հուլիսին արդեն ադրբեջանական գազը կմատակարարվի նաև Հունաստան-Բուլղարիա փոխկապակցված գազատարով, նշում է՝ խողովակաշարերի համապարփակ ցանցի շնորհիվ բալկանյան երկրները կկարողանան կրճատել ռուսական գազի գնումները, ինչը նրանց հնարավորություն կտա նաև «Գազպրոմ»-ից ստանալ գազի գնի իջեցում:

Բուլղարիան ներկայումս Ռուսաստանից գնում է 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ (այն կազմում է երկրի գազի ներմուծման ընդհանուր ծավալի 80%-ը), բայց Ադրբեջանի հետ արդեն երկարաժամկետ պայմանագիր է կնքել տարեկան 1 միլիարդ խմ գազի ուղղակի մատակարարման մասին:

Այս առնչությամբ հեղինակը նկատում է, որ Հարավային գազային միջանցքի գործարկման շնորհիվ եվրոպական տարածաշրջանային փոխկապակցումները կարող են հարավ-արևելյան Եվրոպայի համար բացել գազի դիվերսիֆիկացված մատակարարման մեկ այլ աղբյուր, այն է`հեղուկացված բնական գազ:

Ինչ վերաբերում է Եվրոպային և Մերձավոր Արևելքին, ապա այս դեպքում հեղինակը կարծում է, որ այստեղ կմատակարարվի նաև չոր և հեղուկացված բնական գազը Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանից, այդ թվում` Իսրայելից, Կիպրոսից և Եգիպտոսից, քանի որ այդ երկրները նույնպես փորձում են առավելագույնս օգտագործել իրենց զգալի պաշարները:

«Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի գազը կարևոր գործոն կդառնա եվրոպական շուկայում, քանի որ Chevron-ը (ամերիկյան էներգետիկ կորպորացիա է,  Standard Oil ընկերության իրավահաջորդ ընկերություններից մեկը: Chevron-ը առնչվում է նավթի և բնական գազի  բոլոր ասպեկտների հետ, այդ թվում՝ ածխաջրածնի ուսումնասիրություն և արտադրություն, -Tert.am) միանում է խաղին՝ գնելով Noble Energy-ն (նավթի և գազի ուսումնասիրության և արդյունահանման անկախ ընկերություն, - Tert.am)»,- վստահեցնում է վերլուծաբանը: 

Հղում անելով Եվրամիության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությանը, որի համաձայն՝ Հարավային գազային միջանցքը նոր հնարավորություններ է ստեղծում «հնարավոր բնական գազ մատակարարողների համար, որոնք կարող են օգտագործել միջանցքը Եվրոպա և այլ երկրներ գազի մատակարարումները հետագա դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև այլ տարածաշրջանում լրացուցիչ գազի մատակարարումների վերաբերյալ քննարկումներ նախաձեռնելու համար», Քոհենը շեշտում է, որ գազային միջանցքը համարվում է ամենակարևոր նախագիծը գազամատակարարման դիվերսիֆիկացման գործընթացում:

Այնուամենայնիվ, դիտարկելով գազային միջանցքի հնարավորությունները Իտալիայի, Հունաստանի և Բալկանյան երկրների համատեքստում, հեղինակն ընդգծում է, որ այն մինչ այժմ այս նախագիծը ոչ մի էական հեռանկար չի առաջարկում արևմտյան Եվրոպայի շուկաների համար:

«Շուկայական տեսանկյունից՝ այս նախագիծը մրցակցային գներ կբերի Թուրքիային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին, բայց ոչ ԵՄ անդամ մյուս պետություններին»,- պարզաբանում է նա:

Ամփոփելով հոդվածը՝ վերլուծաբանը տեսակետ է հայտնում, թե սակագների արժեքի և մեծածախ գազի գների անկման պատճառով, որը նկատվել է Եվրոպայում վերջին մեկ տարվա ընթացքում, Հարավային գազային միջանցքի ներթափանցումը Արևմտյան Եվրոպա և նույնիսկ Իտալիա կարող է ուղեկցվել խնդիրներով, ինչը թույլ կտա Ռուսաստանին պահպանել իր կարգավիճակը որպես գերիշխող դերակատար այս տարածաշրջանում:

«Հարավային գազային միջանցքը կարող է «ոչ ռուսական գազի դարպաս բացել» դեպի Եվրամիություն: Հաշվի առնելով դրա գործարկմանն ուղեկցվող անուղղակի հնարավորությունները, օրինակ՝ փոխկապակցված գծերի ենթակառուցվածքների զարգացումը և գազի այլ մատակարարների միջանցք միանալու հնարավորությունը, այս նախագիծը հատկապես խրախուսելի է Հարավարևելյան Եվրոպայում: Այն նաև նպաստում է տարածաշրջանում հեղուկացված բնական գազի նոր նախագծերի իրականացմանը: Այնուամենայնիվ, այս միջանցքը չի հասնում գազի այնպիսի մեծ սպառողների, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, որոնք գտնվում են մայրցամաքի մյուս կողմում», - եզրակացնում է վերլուծաբանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից Հարավային գազային միջանցքը պաշտոնապես սկսել է գործել, և ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությունը հայտարարել է Ադրիատիկ ծովի ափին ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից իտալական Մելենդուգնո բնական գազի առաջին խմբաքանակի առևտրի առաքման մասին:

3500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ այս գազատարը բաղկացած է երեք մասից՝ Հարավային Կովկաս, Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարներ, և տարեկան կտրամադրի 16 միլիարդ խմ գազ: Այս ծավալից Թուրքիան տարեկան կստանա 6 միլիարդ խմ գազ, իսկ Եվրոպան՝ 10 միլիարդ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal