Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ալիևը շատ է վախենում ռևանշից». Անժելա Էլիբեգովա

INTERVIEW

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովայի կարծիքով՝ գերիների, անհետ կորածների հարցը ի սկզբանե չպետք է հասներ այս փուլին, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ նշված է, որ պետք է ապահովվի գերիների փոխանակման պրոցեսը:

«Մենք անընդհատ զիջում ենք, որպեսզի գերիների հարց կարողանանք լուծել, Ադրբեջանը ամեն անգամ ստանում է ինչ-որ նոր բան, ամեն անգամ ավելի շահեկան դիրքերից է ելույթ ունենում, բայց հարցը, այնուամենայնիվ, չի լուծվում: Այսինքն՝ այս պրոցեսում գերիները փաստացի մնացին քաղաքական շահերին գերի և նույնիսկ որևէ հասկանալի մեխանիզմ չի ձևավորվում, որպեսզի մենք նախ հասկանանք՝ քանրի գերի ունենք, որովհետև այդ ինֆորմացիան անհասկանալի պատճառով մեզնից թաքցնում են, քանի անհետ կորած կա, զոհերի, վիրավորների քանակը չգիտենք: Այստեղ կա մեծ վտանգ, որ, երբ նույնիսկ խոսում են գերիների վերադարձի մասին, մենք չգիտենք՝ քանի հոգու մասին է խոսքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ եթե պատերազմի ժամանակ գերի ընկածների հարցով Ալիևը պատրաստ է բանակցել, ապա նոյեմբերի 9-ից հետո մարդիկ ճանապարհներից անհետանում են, և նրանց ճակատագիրը պարզ չէ.

«Այսինքն՝ առաջնահերթ պետք է բանակցվեին մարդկանց ֆիզիկական անվտանգության և առհասարակ, տարածաշրջանի անվտանգության հարցեր, նոր արդեն քննարկվեն ինչ-որ տնտեսական համագործակցության հարցեր: Անվտանգությունն այստեղ շատ ավելի առաջնային խնդիր է մեզ համար, քան ինչ-որ առեղծվածային տնտեսական շահերը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ո՛չ ես, ո՛չ դուք, ոչ մեզ հիմա դիտող մարդկանցից որևէ մեկը երաշխավորված չէ գերի ընկնելուց, ավելին, մեզ մոտ փոխվեց դիրքերի և սահմանների ամբողջ աշխարհագրությունը, երկարեց Ադրբեջանի հետ սահմանը, և այնտեղ ունենք նույնիսկ վերահսկման խնդիր: Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են ներթափանցել ՀՀ տարածք, և հիմա շատ դժվար է առհասարակ որևէ կերպ վերահսկել իրենց այստեղ գտնվելը: Երբ բացվեն այդ ճանապարհները՝ տնտեսական կապերի ապահովման շղարշի տակ, առհասարակ, հնարավոր չի լինելու վերահսկել դա: Անվտանգության խնդիրը բոլորիս համար դառնում է առաջնային, մարդիկ թող չմտածեն, որ, եթե իրենք նստած են Երևանում, շատ ավելի ապահով և անվտանգ են, քան մարդիկ, որոնք ապրում են Կապանում և իրենց տան առաջ արդեն այն դիրքերը, որոնք հայկական կողմինն էին, հանձնվել են Ադրբեջանին, և այդ մարդիկ իրենց տան պատուհաններից դա տեսնում են»:

Դիտարկմանը՝ ինքը խոսում է անվտանգության խնդիրների մասին, բայց իշխանության ներկայացուցիչները նոր եռակողմ հայտարարությունը համարում են հայկական կողմի դիվանագիտական հաջողություն, նա այսպես արձագանքեց. «Ի՞նչն է դիվանագիտական ձեռքբերում, այսինքն՝ եթե իրենք Նախիջևանից մտնում են Սյունիք ու հետո գնում են Ադրբեջան, դա դիվանագիտական ձեռքբերո՞ւմ է»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների ոգևորությանը, թե Հայաստանից էլ հնարավոր է լինելու Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան, իսկ Նախիջևանով՝ Իրան, նա ասաց.

«Վերադառնում ենք անվտանգության խնդրին. Կարո՞ղ ենք Նախիջևանի տարածքով գնալ Իրան, տեսականորեն կարող ենք, պրակտիկորեն կարողանալո՞ւ ենք, թե՞ ոչ: Ադրբեջանը ապահովելո՞ւ է մեր քաղաքացիական բնակչության տեղաշարժը: Կամ՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալը. մեզ Ադրբեջանում սպասո՞ւմ են, գրկաբաց, աղուհացով սպասում են, թե երբ ենք մենք իրենց տարածքով սկսելու գնալ Ռուսաստան, գա՞լ: Եթե այսօր Մառնեուլի շրջանում՝ Վրաստանի տարածքում, հայկական մեքենաների վրա ադրբեջանցիները կրակում են կամ քարկոծում են, դա նոր բան չէ, նույնիսկ սովետական ժամանակ է դա եղել, ի՞նչն է փոխվելու հիմա, ի՞նչն է իրենց խանգարելու, եթե արդեն ունեն հաղթողի սինդրոմ, և հայերից էլ է վախը կորել, իրենք դարձել են ավելի ռիսկով, անընդհատ սադրել: Այսօր մենք տեսնում ենք, որ անընդհատ կան սադրանքներ, մտնում են հայկական գյուղեր, ի՞նչն է իրենց խանգարելու ահաբեկել հայերին՝ իրենց երկրի տարածքում. Ոչինչ իրենց չի խանգարելու:

Երբ մարդկանց զգուշացնում ես, որ կա այդ վտանգը, մարդիկ ասում են՝ դե, բայղուշություն ես անում: Ադրբեջանում հայատյացությունը ոչ մի տեղ չի կորչել, ոչինչ չի փոխվել իրենց ընկալումների մեջ, հակառակը՝ ավելի սրվել է, որովհետև իրենք հաղթել են մեզ և այլևս չեն վախենում: Այդ ֆոնի վրա ասել, որ դա մեզ համար բացում է ինչ-որ տնտեսական նոր հնարավորություններ, թվերով, տոկոսներով ցույց տվեք ինձ այդ հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարին անձամբ հենց հիմա ձեր եթերից դիմում եմ՝ թող ինքն ապացուցի, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը մեզ համար տնտեսական շահ է, ոչ թե վնաս և վտանգ»:

Անժելա Էլիբեգովան ընդգծեց. «Եթե նույնիսկ Ադրբեջանը խոսում է Արցախի հարցի փակված լինելու մասին, Ալիևը, այնուամենայնիվ, շատ վախենում է ռևանշից, որ հայկական հասարակությունը չի համակերպվել այդ պարտության հետ, իրենք ինչքան փորձում են մեզ նվաստացնել, մենք ըմբոստանում ենք դրա դեմ, որովհետև մենք համարում ենք, որ մենք չենք պարտվել, պարտվել է քաղաքական ղեկավարությունը, և հանրությունը պետք է ամրանա, պնդանա, ոտքի կանգնի: Ինչքան էլ մեզ փորձում են, այդ թվում՝ նաև մեր իշխանությունները, անընդհատ նվաստացած վիճակում պահել՝ այո, համակերպվեք այդ պարտության հետ, հանրությունն ընդդիմանում է դրան: Կա շերտ, որը համաձայն է, ուրախ է, կարծում է՝ վերջ, այդ խնդիրը լուծվեց, իրենք ապրելու են ուրախ, երջանիկ, հարուստ՝ չգիտակցելով, որ իրենք այլևս չունեն ո՛չ անվտանգություն, տնտեսությունը փլված է, բոլոր եկամուտները, որ նաև ապահովում էր Արցախը, այլևս չկա: Շատ խնդիրներ կան, որ հասարակ քաղաքացին կարող է չհասկանալ, բայց ինքը դա շատ շուտով զգալու է իր մաշկի վրա: Մեզ պետք է իշխանություն, որը լավ տիրապետում է ճգնաժամային մենեջմենթին, ունենա ճանապարհային քարտեզ, որպեսզի երկիրն այս իրավիճակից դուրս բերվի: Այս իրավիճակում մենք այդ ճանապարհային քարտեզն ուղղակի ունենալ չենք կարող, որովհետև եթե էկոնոմիկայի նախարարն ասում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտուր անենք, ու չունի ոչ մի հետազոտություն, պարզ է, որ մեկ տարի հետո ինչ է լինելու մեր տնտեսության վիճակը, ինքը մեզ դա նույնպես չի կարողանալու բացատրել և չի կարողանալու, առավել ևս, դա ապահովել»:

Մանրամասները՝ տեսանյութում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia