Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանի վերջին մարտը կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար. Regnum

SOCIETY

Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ գրավել է համաշխարհային փորձագիտական հանրության և շատ քաղաքական գործիչների ուշադրությունը: Նրանք ընդունում են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումը, տարածքների` Բաքվի վերահսկողությանը փոխանցումը և ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հայտնվելը նկատելիորեն փոխել են իրավիճակը ոչ միայն Կովկասում: «Հավաքական Արևմուտքը» մտահոգված է, որ Մոսկվան և Անկարան հանդես են եկել որպես գործընկերներ Ղարաբաղյան պատերազմի ավարտի գործընթացում, և հայտարարությունն ինքնին պատրաստվում էր փաստացի առանց Արևմուտքի մասնակցության՝ չնայած Ռուսաստանն այդ ժամանակ խորհրդակցություններ էր անցկացնում Փարիզի հետ: Եթե այս միտումը պահպանվի, գրում է ամերիկյան Eurasianet թերթը, ապա «տարածաշրջանում նոր քաղաքական և աշխարհաքաղաքական կարգի մեջ Արևմուտքը, «ժողովրդավարացման» իր գաղափարներով, այնտեղ այլևս անելիք չի ունենա»:

Այս թեզը «հավաքական Արևմուտքին» դրդում է  որոնելու մի հարթակ, որից այն կարող է ազդել տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այս առումով, DW-ն մատնանշում է այն դիրքերը, որոնք ուշադրությունից դուրս են մնացել (առնվազն հասարակական մակարդակում) Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում. խաղաղապահների հարցը  և բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ճիշտ է, Ռուսաստանի նախագահը, հիշատակել է խաղաղապահներին ՝ առաջարկելով «հստակեցնել» նրանց մնալու հարցերը: Տեսականորեն, հաշվի առնելով, որ խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, նրանց կարգավիճակի հարցը կարող է լուծվել Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա: Բայց այդ ժամանակ Երևանը դուրս կմնա փակագծերից, ինչը կարող է խափանել Հայաստանի տարածքով հաղորդակցման միջանցքների ապաշրջափակման կետերի իրականացումը, մասնավորապես՝  Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո էր: Չի բացառվում, որ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ մեկտեղ կրկին ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում:

Արևմուտքն այս հարցը բաց է համարում՝ չնայած Ադրբեջանը հավաստիացնում է, որ «Լեռնային Ղրաբաղի հակամարտությունն ավարտված է»: Բայց, ինչպես հաղորդում է Ֆրանսիական ռադիոն, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է «միջազգային համագործակցության կարևորությունը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման համար», և «քաղաքական գործիչները պայմանավորվել են համակարգել իրենց գործողություններն այս ուղղությամբ»: Պարզ է, որ Փարիզը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը նույնպես համանախագահ երկրի ներկայացուցիչ է, կոչ էր անում «որքան հնարավոր է շուտ վերսկսել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և ամուր քաղաքական լուծում գտնելու համար»:  Թվում է, որ այն ֆոնին, որ Մոսկվան մտադիր չէ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բաքուն չի կարողանա արգելափակել նրա աշխատանքի մեկնարկը, և վաղ թե ուշ ստիպված է լինելու շատ դժվար քաղաքական և դիվանագիտական մենամարտի մեջ մտնել առաջին հերթին Արևմուտքի հետ`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:

Եվ այստեղ գործնականում բացառվում է գործողությունների ուժային սցենարը, ինչը որոշակի օգուտ է Փաշինյանի համար, որը Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսում ասում էր, որ «ցավոք, այս հակամարտությունը դեռ լուծված չէ, կան դեռ շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում »: Եթե դա տեղի ունենա, ապա դա կդառնա Երևանի վերջին կռիվը, որում կարող է և չպարտվել: Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան «հավաքական Արևմուտքի գործողություններից, որքան այժմ աշխարհագրականորեն ընդլայնված առևտրատնտեսական համագործակցության զարգացման սցենար մշակող Հայաստանի, Ադրբեջանի և, իհարկե, Ռուսաստանի երկարաժամկետ շահերից, եզրափակում է հեղինակը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal