Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է ռուսական կողմը պատժում Նիկոլ Փաշինյանին

POLITICS

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին սառը ջուր է լցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Վերջինս բացահայտ տեքստով ասել է, որ Փաշինյանը ստում է, երբ պնդում է իբր ռուսական կողմի ներկայացրած առաջարկներում Արցախի կարգավիճակի մասին որևէ բառ չի եղել։

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», - նշել է ռուս դիվանագետը։

Վերջինս նաև փաստացի մեղադրել է Փաշինյանին բանակցային գործընթացը տապալելու և փաստացի հակահայկական խնդիրներ օրակարգ բերելու մեջ։

Այսպես, շարունակելով Արցախի հետագա կարգավիճակի և Լաչինի միջանցքի լայնության թեման՝ Իգոր Պոպովը մասնավորապես նշել է, որ «ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով:

Ընդհուպ մինչ 2018թ., երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»։ Այսինքն, ըստ ռուսաստանցի համանախագահի, ամեն ինչ փչացել է հենց այն պահին, երբ Փաշինյանը որոշել է «զրոյից սկսել» բանակցությունները։ Դե իսկ հետևանքները չափազանց լավ են հայտնի…

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի այդ մեկնաբանությունն անմիջապես հետևել է Փաշինյանի Մոսկվայի այցին, որի ընթացքում ՀՀ վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին հայկական կողմի համար հերթական ստորացուցիչ հայտարարությունն է ստորագրել։

Պարզ է, որ Իգոր Պոպովը կարող էր շատ ավելի վաղ արձագանքել Փաշինյանի տխրահռչակ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի բացահայտ սուտ գնահատականներին։ Բայց ռուսական կողմը նախընտրել է սպասել այցի արդյունքներին, հետո արդեն՝ որպես հերթական պայմանավորվածությունները խախտելու պատիժ, ահա այդպիսի շառաչուն ապտակ հասցնել Փաշինյանին։

Իսկ ինչու՞ էր պետք Ռուսաստանին պատժել Փաշինյանին։

ԱԳՆ իմ բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ մինչ Մոկսվա այցելելը ռուսական կողմը երկար աշխատանք է կատարել պաշտոնական Երևանի հետ՝ պահանջելով, որպեսզի Ալիևի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անպայման պնդի գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակման խնդիրները շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը և այդ հարցը որպես մնացած բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու նախապայման ներկայացնի։

Ավելին, որպեսզի համոզված լինեն, որ Փաշինյանը չի շեղվի իրենց առաջարկած օրակարգից, ռուս դիվանագետներն առաջարկել են նրան գրառում անել այդ մասին և նախօրոք նշել իր բանակցային առաջնահերթությունները, ինչը և Փաշինյանն արել է։

Այդկերպ, ինչպես նշում են իմ աղբյուրները, պաշտոնական Մոսկվան ցանկանում էր որոշակիորեն կասեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ մեր տարածաշրջանում այդքան ամրապնդվելու թափը՝ փորձելով հետագայում այստեղ իրավիճակ փոխող նոր լուծումներ գտնել։

Սակայն ամեն ինչ տապալվեց հենց այն պահին, երբ Մոսկվայում Ալիևը պահանջեց սկզբից լուծել իր համար կարևոր խնդիրները, հետո նոր խոսել մնացած բոլոր հարցերի մասին։

Ըստ իմ աղբյուրների, Նիկոլն անգամ ծպտուն չի հանել Ալիևի այդ պահանջի դեմ։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք՝ հերթական խայտառակ համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում թուրք-ադրբեջանական դաշինքի համար և ոչինչ չի տալիս ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին։

Այն, որ Փաշինյանը վստահելի գործընկեր չէ Ռուսաստանի համար, կարծում եմ, վաղուց արդեն ակնհայտ փաստ է։ Բայց Մոսկվայում ենթադրել անգամ չէին կարող, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցբող անձը կարող է այդչափ անտարբեր լինել իր իսկ երկրի կենսական շահերի հանդեպ։ Վերջին ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն էր։

Առաջինը հոկտեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մերժումն էր Փաշինյանի կողմից։ Եվ հիմա արդեն փաստ է, որ ռուսական կողմն այլևս չի պատրաստվում հանդուրժել Փաշինյանի նման գործելաոճը։

Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի նախօրեի պատասխանն այդ առումով բավական խոսուն է՝ Փաշինյանին այլևս չեն ներվում իր սխալները և նա դրանց համար կոնկրետ հարվածներ է ստանում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Times.am

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak