Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես զրկվեցի և՛ անձնական երջանկությունից, և՛ իմ երեխաներից, և՛ առողջությունից, բայց ժողովրդի կողմից մենակ չմնացի». Լուսինե Կիրակոսյանը՝ թատրոնին նվիրվելու, դերեր չունենալու և իր ապրումների մասին

LIFE

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, ով տասնյակ տարիներ խաղացել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, երկար ժամանակ է` սիրելի թատրոնում չի խաղում, պատճառն իրեն հայտնի չէ: Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ՝ թատրոնի, սիրելի դերերի և ապրումների մասին:

Տկն Լուսինեն հիշեց, որ Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսում էր սովորում, երբ սկսեց խաղալ Դրամատիկական թատրոնում. «Հրաչյա Ղափլանյանն ինձ առաջարկեց տուն տալ, դրա դիմաց պետք է խոստանայի, որ կխաղամ միայն Դրամատիկական թատրոնում: Իմ կուրսղեկը Վարդան Աճեմյանն էր, ով ինձ վերցրել էր հետագայում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղալու համար: Ես խոստացա Հրաչյա Ղափլանյանին ու խոսքիս տերը եղա մինչև օրս: Մի բան էլ կա՝ ես «однолюб» եմ, հայերեն բառը գիտեմ, բայց այս դեպքում ռուսերենն ավելի լավ է հնչում: Երբ այլ թատրոններ եմ գնացել, ինձ նեղված եմ զգացել՝ չնայած արդեն մեր թատրոնում էլ եմ նեղված զգում, որովհետև դերեր չեմ ստանում: Պատճառն ինքս էլ չգիտեմ»:

Դերասանուհին ասաց, որ կարոտում է բեմը, բայց ոչինչ անել չի կարող: «Ես զրկվեցի և՛ անձնական երջանկությունից, և՛ իմ երեխաներից, որոնք չծնվեցին՝ մահացան, և՛ առողջությունից, մնացի միայնակ՝ ամեն ինչ տալով թատրոնին, բայց ժողովրդի կողմից մենակ չմնացի, ժողովուրդն ինձ սիրում է: Ինչպե՞ս կարող եմ չկարոտել բեմը: Կարծես երեխա ունենաս, որին տաս մեկ ուրիշին և, երբեմն, հեռվից նայես: Իմ ամբողջ կյանքը տրագիկոմեդիա է, չեմ կարող ասել, թե դրանցից որն է շատ կամ քիչ եղել: Նույնիսկ իմ հումորի մեջ տխրություն կա,- ասաց նա և հավելեց, որ եթե իր մասին ներկայացում բեմադրվեր, վերնագիրը կլիներ «Կարոտ», որովհետև այն իր մեջ շատ է, չի անցնում,- Կա անհույս և հույսով կարոտ: Անհույսն այն մարդկանց հանդեպ է, ովքեր մահացել են ու հետ բերել չես կարող, իսկ հույսովն այն մարդկանց հանդեպ է, ում կարող ես տեսնել քո կողքին, բայց չես տեսնում, պետք չէ, որ տեսնես»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր առօրյան, դերասանուհին պատասխանեց. «Արթնանում եմ, ճաշ պատրաստում, տանում ու կերակրում դրսի շներին, կատուներին: Տանն էլ մեկ շուն և երկու կատու ունեմ: Այդ ամենն ինձ օգնում է, երբ չարչարվում եմ, ինձ լավ եմ զգում: Նաև ստեղծագործում եմ: Ցանկանում եմ այդ ստեղծագործությունները հավաքագրել ու գիրք հրատարակել: Երեկ հայրիկիս մահվան օրն էր, որից արդեն 39 տարի է անցել: Մոմ վառեցի, խունկ ծխեցի, հուզվեցի, երգեցի: Երգելն ինձ շատ է օգնում, բայց ուրախ երգեր չեմ երգում, երգելուց հետո էլ հուզվում եմ, անկախ ինձնից արցունքներս հոսում են»:

Վերհիշելով իր կերտած դերերը՝ տկն Լուսինեն նշեց, որ բոլորն էլ սիրում է: «Ինչ դեր էլ լինում է, կարողանում եմ իմը դարձնել: Կարող եմ խաղալ և՛ դրամատիկ, և՛ կոմեդիա, և՛ տրագիկոմեդիա ժանրերում: Վերջին ժանրը հատկապես շատ եմ սիրում. կարողանում ես և՛ հուզել, և՛ ծիծաղեցնել մարդկանց: Ես նման դերեր ունեցել եմ, օրինակ՝ «Քո վերջին հանգրվանը» ներկայացման մեջ: Դրամատիկական թատրոնում իմ առաջին դերը եղել է «Անուշ» ներկայացման մեջ, որում խաղում էի հեղինակին՝ Թումանյանին: Սիրում եմ իմ բոլոր դերերը, բայց կարող եմ առանձնացնել հենց «Քո վերջին հանգրվանը» ներկայացումը, որտեղ մեկ գիշերվա մեջ Ժորա Հարությունյանն ինձ համար տղամարդու դերը փոխեց կնոջ: Կառանձնացնեմ նաև «Ավտոբուս», «Սեր ու ծիծաղ», «Շոկոլադ ուտող զինվորը», Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ներկայացումները»,- ընդգծեց նա:

Դերասանուհին զրույցն ընդհատեց՝ ասելով, որ մի տեսակ տխրությամբ է պատվում հոգին: Նկատեց, որ այս դեպքում պետք է մի լավ անեկդոտ պատմել, որպեսզի ընթերցողի «սիրտը բացվի»: «Գյումրեցին և քյավառցին միասին գործ են սկսում, քյավառցին ասում է՝ արի խմենք, ով կհաղթի, կդառնա մեր տնօրենը: Խմում են մեկ, երկու, երեք, չորս շիշ, քյավառցին ասում է՝ մի հարց տամ, այդքան խմեցինք, ես քյավառցի եմ, չեմ կարողանում էլ խմել, դու ինչո՞ւ չես հարբել, գյումրեցին ասում է՝ ես օղին դեռ կուլ չեմ տվել, բերանիս մեջ է»,- պատմեց նա:

Կատակը կատակ, զրույցը՝ զրույց: Տկն Լուսինեն կրկին մտքերի մեջ ընկավ ու ասաց, որ մարդն իր կյանքի ընթացքում շատ բան է անում, բայց միշտ թվում է, թե չի արել գլխավորը: «Ճգնում է, տանջվում, ամեն ինչ անում, բայց նորից նույնն է թվում, դեռ ամենակարևորը կա: Մարդու հոգին անծայրածիր է, միշտ ձգտում է նորին, կյանքն էլ անընդհատ փոխվում է, նորոգվում: Ուզում ես թռչել, ստեղծագործել, բայց ոչ մի հնարավորություն չեն տալիս: Ես հիմա մոլորված եմ: Մարդիկ կան, ովքեր իրենց համար ստեղծում են, ներկայացումներ բեմադրում, ես այդ մարդկանցից չեմ, քաշվում եմ պատյանիս մեջ և մնում: Ես մենակ եմ, բայց մենակ լինում եմ կամ հուսահատված, կամ տրամադրված: Ինձ համոզում եմ, որ պետք է տրամադրվեմ, բայց դրանից հետո հուսահատվում եմ ու մնում մենակ: Միշտ սպասողական վիճակի մեջ եմ, բայց ո՞ւմ՝ չգիտեմ: Հեռվում ինչ-որ աղոտ լույս է վառվում ու դա դառնում է իմ հույսը, որը կմարի այն ժամանակ, երբ մարի իմ կյանքը» ,- եզրափակեց տկն Լուսինեն:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia