Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1894 - ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:

1910– ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնին:

1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար է ընտրվել Աղասի Խանջյանը:

1924- Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը վերանվանվել է Լենինի անունով (այժմ՝ Հանրապետության հրապարակ):

1969- կայացել է Հայաստանի մշակույթի աշխատողների առաջին համագումարը:

1972 –վախճանվել է ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը:

1989– Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

2002-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալ յանը:

2006-ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից, և հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին և Սիրիային խստացնել կանխարգելիչ միջոցառումները:

2007-վախճանվել է Իսրայելի Քնեսետի պատգամավոր, Իսրայել - Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:

2008- ամփոփվել է «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը:

2020-Կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 27 – Գայոս Օկտավիանոսը Հռոմի Սենատի կողմից ստացել է «Օգոստոս» կոչումը՝ դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:

929 -Կորդովայի էմիր Աբդ ար Ռահման 3-րդը, ստանալով խալիֆի կոչում, Կորդովան հայտարարել է անկախ խալիֆություն:

1547– թագադրվել է Ռուսաստանի ցար Իվան 4-րդ Ահեղը:

1581 - Անգլիայի պառլամենտը կաթոլիկությունը հայտարարել է օրենքից դուրս:

1605 - Մադրիդում լույս է տեսել Միգել Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը:

1675 -ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և պատմագիր Լուի դե Ռուբրուգա Սեն-Սիմոնը:

1728 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլո Պիչինին:

1780 –Ջորջ Ռոդնիի ղեկավարած անգլիական նավատորմը, Սան-Վինսենթ հրվանդանի մոտ հաղթելով իսպանացիներին, ազատագրել է Ջիբրալթարը:

1794– վախճանվել է անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը:

1806 -վախճանվել է ֆրանսիացի քիմիկոստեխնոլոգ Նիկոլ յա Լեբլանը, որը հայտնագործել է աղից կալցինացված սոդա ստանալու եղանակը:

1820 – ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասել է Անտարկտիդա:

1901 - ծնվել է Կուբայի 9-րդ նախագահ Ֆուլխենսիո Բատիստան:

1909 -Էռնեստ Շեկելտոնի արշավախումբը հայտնագործել է երկրագնդի հարավային մագնիսական բևեռը:

1920 - Փարիզում առանց ԱՄՆ-ի ներկայության կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը:

1936 - մահապատժի է ենթարկվել ամերիկացի սերիական մարդասպան, մանյակ և մարդակեր Ալբերտ Ֆիշը:

1943 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կրասնոդոնի № 5 հանքում մահապատժի են ենթարկվել երիտգվարդիականները:

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի գեներալ Դուայտ Էյզենհաուերը նշանակվել է դաշնակիցների էքսպեդիցիոն կորպուսի գերագույն հրամանատար:

1945– վախճանվել է խորհրդային դիրիժոր և երգահան Լև Շթայնբերգը:

1957 -Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որը հանրահռչակ է նրանով, որ այնտեղ սկսել են ելույթ ունենալ «The Beatles» խմբի անդամները:

1967 -վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, էլեկտրաստատիկ գեներատորի հայտնագործող Ռոբերտ Վան դե Գրաֆֆը:

1979 - Իրանի Խորասան մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:

1992– ծնվել է սլովենացի երգչուհի Մայա Կեուչը:

2002– ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել է պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդա» և «Թալիբան» շարժումների նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia