Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը հարձակվելու ծրագիր չունեն, գուցե հինգ տարի հետո իրավիճակը փոխվի. Ֆելգենգաուեր

INTERVIEW

168.am-ի զրուցակիցն է ռուս ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները: Հայաստանում անհանգստությամբ ընդունվեց այս տեղեկությունը, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց և պատերազմից առաջ, և որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար: Անցկացվելիք այս զորավարժությունների ռազմական և քաղաքական խնդիրը ո՞րն է:

– Նախ՝ եկեք հասկանանք, որ ամեն զորավարժություն չէ, որ նոր պատերազմի մեկնարկի մասին ազդանշան կամ ուղերձ է։ Զորավարժությունները սովորաբար և, ավելի ճիշտ, մեծամասամբ ուղղված են զինված ուժերը տոնուսի մեջ պահելուն և մարտունակությունը բարձրացնելուն: Օրինակ՝ Հայաստանն էլ մասնակցել է Կովկաս զորավարժություններին մինչ պատերազմը, և դա չէր նշանակում, որ պատերազմ է լինելու, թեև կար այն բաղադրիչը, որ ցանկանում էին ամրապնդվել Ռուսաստանի հետ: Պատերազմի սպառնալիք ներկայումս չկա, բայց Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են իրենց ռազմական կապերը, ինչը զարմանալի չէ այն բանից հետո, երբ նրանք միասին հաղթեցին Ղարաբաղում: Դա կարևոր է Ալիևի համար՝ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պահելը, ընդհանուր առմամբ նա խաղում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ փորձելով որոշակի անկախություն պահպանել այս երկու տերությունների միջև՝ ոչ մեկի չտրվելով անդառնալի կերպով: Պատերազմը քիչ հավանական է, իսկ Հայաստանի վրա հարձակումը կհանգեցնի խնդիրների Ռուսաստանի հետ, որը հարկավոր չէ հիմա ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային:

– Քաղաքական բաղադրիչ չկա՞:

– Այո, իհարկե, սա ինչ-որ առումով ուղերձ է Հայաստանի համար, որ, եթե ինչ-որ բան այն չլինի, շատ հավանական է, և պատրաստ են ռազմական առումով ինչ-որ խնդիրներ լուծել: Հարկ է նշել, որ հայկական տարածքը երաշխավորված է Ռուսաստանի կողմից, թեև ռուսական զորքերը Հայաստանում շատ քիչ են ու սահմանափակ հնարավորություններ ունեն, և իրական սպառնալիքի՝ մեծ պատերազմի դեպքում պաշտպանել Հայաստանին այդ ուժերը չեն կարող: Բայց քանի որ Ռուսաստանի հետ կռվել որևէ մեկը չի պատրաստվում, ի վերջո, Ռուսաստանը միջուկային տերություն է, և դա ներկայումս չի համապատասխանում ոչ Ալիևի, ոչ Էրդողանի մտադրություններին, ուստի ուղիղ պատերազմի սպառնալիք ներկայումս չկա:

– Վերջին ամիսներին հատկապես շատ ակտիվ խոսակցություններ են ընթանում թուրանական բանակի ստեղծման մասին, որի հիմքը կարծես թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական առանցքն է: Որքանո՞վ է իրատեսական Թուրանի բանակի գաղափարը:

– Թուրքիան շատ վաղուց է տառապում պանթյուրքիզմով, դա հին պատմություն է: Դեռ իրատեսական հիմքեր չկան՝ ասելու համար, որ Թուրքիային հաջողվելու է միավորել այս գաղափարի շուրջ թյուրքական ժողովուրդներին, հատկապես՝ Միջին Ասիայում: Թուրքիայի հնարավորությունները չափազանց փոքր են այդ տարածաշրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Չինաստանի ազդեցությունն ու այդ գաղափարի տնտեսական հատվածը: Բացի այս ամենից, ի վերջո, սա երկարաժամկետ ծրագիր է, իսկ Էրդողանը բազում ներքին խնդիրներ ունի, կործանվող տնտեսություն, առջևում՝ ընտրություններ իր անկայուն դիրքերի ֆոնին, իսկ նման մեծապետական խոսակցություններն ու հավակնությունները PR են, և դժվար է պատկերացնել, թե դա ինչպես կարելի է իրագործել: Ադրբեջանի հետ հարաբերությունները, իհարկե, ավելի սերտ են, գուցե նա ցանկանար այլ խորության հարաբերություններ և ձևաչափ Ադրբեջանի հետ, սակայն դա ևս որևէ մեկին հետաքրքիր չէ:

– Նոյեմբերի 9-ից հետո Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման թեման, որպեսզի գործարկվեն նոր կամ հին երկաթուղային և այլ ճանապարհներ, սա, իհարկե, Հայաստանի տնտեսության համար գրավիչ հեռանկար կարող էր լինել, սակայն հարց է՝ ի՞նչ գնով, ինչպե՞ս, և ամենաանհանգստացնող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիների անվտանգությունը լինելու է ապահովված: Դուք ընդհանրապես այս ծրագրերի հետ կապված հեռանկարներին, խաղաղությանը հավատո՞ւմ եք:

– Այո, շատ ծրագրեր կան, երկաթուղային ճանապարհներ` այն տարածքներով, որտեղ պատերազմ է եղել, կապ Նախիջևանի հետ, ցանկանում են բացել նախկին բոլոր ճանապարհները, Իրանին միացնել այս ամենին նաև: Սա չափազանց դրական է տարածաշրջանի համար, և սրան աջակցում է Ռուսաստանը, քանի որ կան ծրագրեր Բաքվի միջոցով դեպի Դաղստան, Դերբենդ, Մախաչկալա և Ռուսաստան, դա շատ լավ տարբերակ է Ռուսաստանի համար, որքանո՞վ այն կփոխարինի Հայաստանի համար վրացական ճանապարհը, հարց է, բայց և չի խանգարի: Առևտուր կարող է լինել, երկաթուղին կակտիվացնի կյանքը:

Անկարայում և Բաքվում մտածում են, որ այս ծրագրերի շնորհիվ հայերը կսկսեն ավելի լավ ապրել ու գուցե մոռանան Արցախի և Արարատ լեռան մասին: Նման հույսեր կան, հետագա ռազմական գործողություններ ոչ մեկի պետք չեն, պետք է ինչ-որ կերպ տարածաշրջանի կյանքը կարգավորել, դա հիմնական ջանքն է լինելու, դա Թուրքիայի համար կապն է Ադրբեջանի հետ, Ադրբեջանի համար՝ ևս: Ռուսաստանի համար ռազմավարական առումով է կարևոր, քանի որ ռուսական ԶՈՒ-ն մինչ այսօր չափազանց կախված է երկաթուղիներից: Սա միակ ռազմական երկիրն է աշխարհում, որը մինչ այսօր երկաթուղային զորքեր ունի, և ողջ շարժունակությունը կախված է երկաթուղուց: Վերջին շրջանում ձևավորում են ռազմատրանսպորտային բաժիններ, իսկ ավելի վաղ ընդհանրապես չկար նման բան: Ռուսաստանի համար երկաթուղին մշտապես ռազմական հարց է: Դեպի Ուկրաինա է կառուցվել երկաթուղի հնի փոխարեն, քանի որ հինն ընթանում էր Դոնբասով, իսկ 2014 թվականին կառուցեցին նորը՝ նոր և ավելի ծանր ուժեր տեղակայելու համար:

– Դուք պնդում եք, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղություն են ցանկանում, Ձեր խոսքերից կարելի է հասկանալ, որ ձգտում են խաղաղ հարևանության և համակեցության, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հայ ռազմագերիներին ետ չվերադարձնելը: Դուք վստահաբար տեղյակ եք. որ հիմնական խնդիրը հադրության հայտնի իրադարձություններից հետո Ադրբեջանում հայտնված մի քանի տասնյակ հայ ռազմագերիների մասին է, որոնց Ադրբեջանը չի պատրաստվում վերադարձնել, Ռուսաստանը ևս չի կարողանում ոչինչ անել: Ինչո՞ւ:

– Բնական է այն, որ Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որպեսզի լիարժեքորեն վերանան բոլոր փորձերը՝ վարել պարտիզանական մարտեր:

– Իրականում, Դուք շատ լավ տեղյակ եք, որ նման մարտեր չեն ընթանում, և այդ մի քանի տասնյակ զինծառայողները եղել են մեր տարածքում: Որևէ տեղ պարտիզանական մարտ չկա:

– Որոշ բախումներ այդ օրերին եղան, ես հետևում էի Հադրութի շուրջ ծավալվող իրադարձությունների տեղեկատվությանը: Հարցը պարզապես այն է, որ կան մարդիկ Հայաստանում, որոնք պատրաստ են վարել պարտիզանական մարտեր: Ադրբեջանին դա բացարձակ պետք չէ, և դրա համար պետք է հասնել նրան, որպեսզի Հայաստանը հրաժարվի լիովին նման գործողություններից: Սա լուրջ ճնշում չէ, հիմա Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշումներ չեն լինի, հիմա դեռ չկան հետագա հարձակողական ծրագրեր, գուցե հինգ տարի հետո իրավիճակը փոխվի, շատ զարգացումներ են հնարավոր, բայց այս պահին կան պայմանավորվածություններ, և բոլորը կենտրոնացած են դրանց վրա: Ռազմագերիների մասով ասեմ նաև, որ կա նաև հայկական կողմին ստորացնելու գործոնը:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia