Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գնաճն ավելի մեծ է, մինչդեռ հրապարակվող թվերը մարդկանց մոլորության մեջ են գցում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնումներ կատարելիս բոլորս ենք նկատել՝ առկա է գնաճ, ընդ որում՝ խոսքը 10-20 դրամ թանկացման մասին չէ։ 700 դրամանոց ապրանքն, ասենք, այսօր արժե 910 դրամ, ամենակարևորը՝ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Փորձագետներն այս գնաճը նախ պայմանավորում են ներմուծվող ապրանքների թանկացմամբ, հետո արդեն մեր երկրում տիրող տնտեսական իրավիճակով։

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը նշում է՝ գնաճն անխուսափելի է, այն թելադրում է երկրի տնտեսական ներկայիս վիճակը։

«Հիմա շատ ձեռնարկություններ, նկատի ունեմ՝ հանրային կարգի, չեն աշխատում կամ մասամբ են աշխատում, բայց մարդիկ աշխատավարձ են ստանում, և պետության բեռն, ուզած-չուզած, պետք է արտահայտվի նաև մյուս բոլոր ոլորտներում։ Ապրանքների թանկացումը կա, պարզապես մենք ճշգրիտ ինֆորմացիա չենք ստանում, մեզ ասում են 2,6 տոկոս գնաճ կա, բայց մենք ավելի մեծ չափի թանկացում ենք տեսնում։ Թվերն արժանահավատ չեն, մարդկանց պետք չէ մոլորության մեջ գցել։ Բացի դա, վիրավորական է, որ մարդիկ ուղղակի պետք է համակերպվեն, որ այդ գնաճը կա, և ոչինչ անել չեն կարող։ Այս գնաճի խնդիրները խոր արմատներ ունեն։

Տարիներ շարունակ մեր երկիրը ոչինչ չի արտադրել բացի սննդամթերքից և մի քանի տեսակի այլ ապրանքներից։ Ամեն ինչ ներմուծում ենք, վճարում ենք արտասահմանում աշխատող բանվորների աշխատավարձը։ Այդ ուղղությամբ մեզ մոտ երբեք աշխատանք չի տարվել։ Հակառակը՝ եղածը քայքայվել է։ Սա տարիներ շարունակ չաշխատելու հետևանք է, և ես սա չեմ վերագրում մեկ ղեկավարի։ 1988 թվականից սկսած տնտեսական, մեղմ ասած, արատավոր քաղաքականությունը սկսվել է, և եկանք ու հասանք այս հանգրվանին, իսկ պատերազմն ավելի ցայտուն դարձրեց բոլոր բացերը։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիա ստանանք, որ մեզ խաբված ու մոլորված չզգանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանն՝ ընդգծելով, որ այս գնաճը սեպտեմբերին սկսած պատերազմի հետևանքներից մեկն է։

Նշում է՝ հայտնի է, որ վերջին շրջանում մեծ թվով ձեռնարկություններ են փակվել, համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չէին գործում թատրոնները և համերգասրահները։

«Այս իրավիճակում պետությունը փորձում է ելքեր գտնել, փոխհատուցել մարդկանց վնասները նպաստների միջոցով, բայց այս դեպքում էլ աճում է արտաքին պարտքը, որովհետև ֆինանսական այլ աղբյուրներ չկան։ Այսօր գյուղացին բերում է, իր չարչարանքով ստացված բերքը վաճառում՝ ավելի քիչ եկամուտ ստանալով։ Իսկ առևտրի շղթայում այլ մարդիկ են օգուտ ստանում, գումար վաստակում։ Մեզ մոտ օժանդակելու տնտեսական քաղաքականություն չտարվեց ու չկա, այդ քաղաքականությունը չտարվեց բոլոր ասպարեզներում։ Հաջորդաբար, պարբերաբար քայքայվեցին, փակվեցին ամենատարբեր ձեռնարկություններ։ Հայաստանն այսօր նույնիսկ ցեմենտ չի արտադրում, ինչը մեր առաջնային արտադրատեսակներից էր։ Որևէ աշխատանք չտարվեց այդ ձեռնարկությունների փակումը ժամանակին թույլ չտալու համար։ Այստեղ պետք է գործեր տնտեսագիտական միտքը, ինչը չեմ տեսնում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի տեղական արտադրության զարգացումը։

«Զարգացնել տեղական արտադրանքը, միևնույն ժամանակ մարդկանց մոտ պետք է զարգացնել այն տրամաբանությունը, որ պետք է գնենք մերը։ Տարիներ շարունակ մենք այդ արշավը վարել ենք, բայց պետության կողմից քայլեր չեն նկատվում։ Այդ արշավները շատ քիչ արդյունավետություն ունեցան։ Նախ՝ պետք է լինի հայկական արտադրանքը, հետո էլ քաղաքացիները պետք է գերադասեն գնել տեղական արտադրանքը։ Սա մի տեսակ անգամ արժանապատվության հարց է՝ տեղական արտադրանքը գերադասել արտասահմանյանից։ Ակցիաների ժամանակ առաջ էինք քաշում «Հարգենք մեզ, գնենք մերը», «Ոչ թուրքական ապրանքներին» կարգախոսները։ Ինչ-որ չափով այս ամենն արդյունք ունեցավ, բայց ոչ մեծ ծավալներով։ Պետությունը պետք է աջակցի հայկական արտադրողին։ Եթե մենք արտադրում ենք գարեջուր և միևնույն ժամանակ ներմուծում ենք այն տարբեր երկրներից, ապա այնտեղ պետք է մի քիչ բարձրանա ակցիզային հարկը, որպեսզի մերը դառնա մրցունակ։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-հավելում է ասոցիացիայի նախագահը։

Շեշտում է՝ 30 տարի շարունակ մեր երկրի զարգացումը գնաց հակառակ ուղղությամբ։ «Որքան քիչ ձեռնարկություններ են բացվում ամենատարբեր ոլորտներում, հատկապես այն դեպքում, երբ մենք ունեցել ենք կայուն ավանդույթներ տարբեր ասպարեզներում՝ տրիկոտաժի, հագուստի արտադրություն։ Սրանք մեկ-երկու օրինակներ են: Այս ոլորտները պարտավոր են շնչել ու մրցակցության մեջ լինել, սա նաև գյուղատնտեսությանն է վերաբերում։ Մեր գյուղատնտեսական արտադրանքը շատ լավն է, բայց պետք էր այնպես անել, որ բացի տեղական շուկան բավարարելը, այն նաև արտահանվեր ավելի մեծ ծավալներով։ Այն չի զիջում ամենատարբեր երկրների գյուղատնտեսական արտադրանքին, անգամ գերազանցում է։ Մենք չենք կարողանում ապահովել արտահանման համապատասխան ծավալը։

Մենք վերջին տարիներին Թուրքիայից 260 մլն-ի ապրանք ենք ներկրել, 1,5 միլիոնի արտահանել։ Այս հարաբերակցությունը միայն ցույց է տալիս, որ մենք, կարծես թե, ունակ չենք որևէ բան արտադրելու։ Ազգային ժողովն ընդունեց որոշում արգելելու թուրքական ապրանքների ներմուծումը, բայց իմ կարծիքով դա անարդյունավետ քայլ է։ Արգելելով չեն գործում։ Տնտեսությունը որոշումների չի ենթարկվում։ Տնտեսությունը զարգանում է իր տրամաբանությամբ, արգելելով որևէ հարց չես կարող լուծել։Հասկանում ենք, որ սա ավելի շատ քաղաքական քայլ էր, որն, ի դեպ, որևէ վնաս չի տալու թուրքական տնտեսությանը, որը միլիարդների առևտուր է իրականացնում եվրոպական երկրների հետ»,- եզրափակում է Արմեն Պողոսյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia