Թուրքիան ՆԱՏՕ–ին կոչ է արել տարակարծությունները հարթել դաշինքի շրջանակներում
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը հինգշաբթի ասել է, որ դաշնակիցները պետք է կարգավորեն տարաձայնությունները և հարգեն միմյանց անվտանգայիան խնդիրները, հայտնում է almasdarnews.com–ը:
Հյուսիսատլանտյան դաշինքին Թուրքիայի անդամակցության 69-րդ տարեդարձի առթիվ, ՆԱՏՕ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բասաթ Օզթուրքը Anadolu գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան արժեքավոր և կարևոր երկիր է դաշինքի համար և հավելել. «Չնայած որոշ դաշնակիցների հետ մենք տարբեր կարծիքներ ունենք, ի վերջո, ՆԱՏՕ-ն այս տարբերությունները հասցեագրելու հարթակ է»:
ՆԱՏՕ-ն պետք է բոլոր դաշնակիցների անվտանգության և պաշտպանության հարցերին վերաբերող խորհրդակցությունների հիմնական հարթակը լինի, ինչը պահանջվում է Վաշինգտոնի համաձայնագրով, նշել է Օզթուրքը և շեշտել, որ ԵՄ որոշ անդամներ քննարկում են իրենց անվտանգության և պաշտպանության հարցերը ԵՄ հանդիպումների ընթացքում, սակայն ոչ ՆԱՏՕ-ում:
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին և ներկայումս ունի 30 անդամ, իսկ կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում:
Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամագրվել է 1952 թվականին Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Պորտուգալիայից և Միացյալ Նահանգներից հետո: