Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցավում եմ, որ այսօր շատերն ընթերցում են միայն «պրիստիժի» համար». Սյուզաննա Մելքոնյանը` իր ամենասիրելի 3 գրքերի եւ իր գրքերն ուրիշներին չտրամադրելու պատճառի մասին

LIFE

Սյուզաննա Մելքոնյանն ամենաընթերցասեր հայ երգչուհիներից է, որը, պարբերաբար, իր հետեւորդներին խորհուրդ է տալիս այս կամ այն գիրքը, որը տվյալ շրջանում ընթերցում է:

Քանի որ այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրն է, NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ընթերցասերների համար ամենասիրելի թեմայից:

Սյուզաննան իրեն բնորոշ անկեծությամբ նշեց, որ թեեւ գրքեր նվեր ստանալ շատ է սիրում, բայց իր գրքերը ուրիշներին տրամադրել չի սիրում, եւ դա ունի իր բացատրությունը.

«Իմ բոլոր ընկերներն արդեն շատ լավ գիտեն, որ ես գիրք ստանալ շատ-շատ եմ սիրում, բայց շատ «ժլատ» եմ գիրք տրամադրելու հարցում (ծիծաղում է), որովհետեւ, ցավոք սրտի, փորձը ցույց է տվել, որ գրքերը հիմնականում ետ չեն վերադարձվում, իսկ ինձ համար յուրաքանչյուր գիրք ունի իր մատիտը, իր նշումները, եւ ես այնքան հաճախ եմ անդրադառնում դրանց ընթերցելուց հետո, որ, այո, ես «ագահ» եմ ու չեմ կիսում գրքերս ուրիշ մեկի հետ»:

Երգչուհու համար ընթերցանությունը մի ամբողջ աշխարհ է. «Ընթերցանությունը հոգեբանություն է, տեսակ է, ուրիշ աշխարհ... Շատ եմ ցավում, որ այսօր շատերն ընթերցում են միայն «պրիստիժի», նկարներ տեղադրելու համար: Ես` ինքս, իմ սիրելի գրքերով կիսվում եմ, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց, չունեմ ինձ ցուցադրելու խնդիր, քանի որ թող անհամեստություն չհնչի, բայց ինձ իմ տարքում կայացած մարդ եմ համարում: Խորհուրդ կտամ, որ մարդիկ գիրքն ընթերցելուց առաջ ուսումնասիրեն հեղինակին, նրա ստեղծագործության մասին եւ անպայման հետեւություններ անեն»:

Երգչուհին հաճույքով համաձայնվեց իր ամենասիրելի գրքերի եռյակով կիսվել NEWS. am STYLE-ի ընթերցողների հետ` առաձնացնելով այն ստեղծագործությունները, որոնք իր կյանքում հայտնվել են ճիշտ ժամանակին:

«Շատ-շատ են այն գրքերը, որոնք կցանկանայի առանձնացնել. հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, իսկապես, ասելիք ունեցող ու օգտակար գրքեր եմ ընթերցում:

Առաջին գիրքը, որը կթվեմ, բոլոր ժամանակներում, կարծում եմ, արդիական է, լավն է`«Ազնավուրը Ազնավուրի մասին»: Ճիշտ է` այն ավելի շատ մասնագիտական է, եւ ես այս գիրքն ընթերցել եմ այն ժամանակ, երբ ինձ մոտ ինչ-որ «անկում էր», լճացում, նոր էտապ պետք է սկսեի իմ կյանքում, այն ինձ շատ ուղղորդեց, ու կարծում եմ` կարող է օգնել ցանկացած ոլորտի մասնագետի:

Երկրորդ գիրքը, որը խորհուրդ կտամ կարդալ, ավելի հոգեբանական է: Խոսքս ռուս հոգեթերապեւտ Միխայիլ Լաբկովսկու «Хочу и буду» աշխատության մասին է: Այն երկու անգամ ընթերցել եմ, ու ինչպես արդեն ասացի`այս գրքում էլ ունեմ նշումներ, եւ ամեն մեկն ինձ համար մի փոքրիկ աշխարհ է: Այս գիրքն ընթերցել եմ այն շրջանում, երբ սիրահարված ու հրապուրված էի իմ կյանքում մի շատ կարեւոր էակով, եւ այն ինձ շատ օգնեց իմ անձնական դաշտում: Կարծում եմ` յուրաքանչյուրն իրեն այս գրքում կգտնի:

Երրորդ սիրելի գիրքս Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին»/The Monk Who Sold His Ferrari ստեղծագործությունն է: Այն ինձ համար բացահայտում էր, շատ էի լսել գրքի մասին, բայց մտածում էի` երեւի անիմաստ մոտիվացիա է, որովհետեւ վերջին շրջանում շատ կարելի է հանդիպել «մոտիվացնող բեսթսելերների», որոնք կարդալուց հետո հասկանում ես, որ այնքան էլ օգտակար չէին, բայց այս գիրքն, իհարկե, այդ շարքից չէ: Սա հոգեբանություն է, փիլիսոփայություն... Այս գրքի մասին անվերջ կարող եմ խոսել:

Հենց այն ինձ օգնեց պանդեմիայի շրջանում հաղթահարել բոլոր լճացումները` թե աշխատանքային, թե անձնական, թե ընտանեկան: Վերանայեցի ինքս ինձ ու խորացա դրա մեջ, ու վստահ կարող եմ ասել, որ այն ֆանտաստիկ գրքերի շարքին է պատկանում, որը 6 միլիոնից ավելի վաճառք է ունեցել, ինչն  ինքնին խոսում է գրքի բովանդակության մասին:

Ի դեպ, մի քանի օր առաջ ընկերուհուս 30-ամյակին հենց այս գիրքն եմ նվիրել»,-նշեց երգչուհին, իսկ հարցին, թե ինքն ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ այսօր, պատասխանեց.

«Կցանկանայի նվեր ստանալ Ջոն Կեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ»/Mind Power into the 21st Century գիրքը: Շատ եմ լսել այս գրքի մասին, բայց մոտ մեկ ամիս փնտրել եմ Երեւանի բոլոր գրախանութներում, դեռեւս չեմ գտել: Եթե կա մեկն, ով ունի ցանկություն ինձ այդ գիրքը նվիրելու, ես շատ շնորհակալ ու գոհ կլինեմ, եւ այդ արարքը չի մնա անպատասխան (ծիծաղում է)»:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia