Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունը փորձում է գոյատևել. այդ գոյության ամեն օրը մեր պետության վրա առնվազն մեկ ամսվա կորուստ է արժենում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը: Ի թիվս այլ հարցերի, քննարկման կիզակետում կրկին մարդկանց քանակն էր: Իրականում հասարակությունը միլիոնով, թե, օրինակ՝ 20-30 հազարով դուրս կգա փողոց, ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, ավելի շուտ տեխնիկական հարց է:

«Այն, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից, ակնհայտ փաստ է: Հաշվի առնելով, թե քանի հոգի է փողոց դուրս գալիս, շատերն այդպես փորձում են գնահատել, թե քանի հոգի է դժգոհ իշխանություններից: Իհարկե, դա սխալ է, որովհետև շատերը դժգոհ են, բայց փողոց դուրս չեն գալիս տարբեր պատճառներով: Մի մասը դեպրեսիայի մեջ է, մի մասը պատերազմի հետևանքով դեռևս լուրջ ողբերգության մեջ է, մի մասը հիասթափված է թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ միտինգավորներից:

Մի մասն էլ պարզապես մրսում է: Այնպես որ, սա իսկապես քաղաքական առումով էական չէ, բայց տեխնիկապես էական է: Այն առումով է էական, որ եթե մեծ թվով միտինգավորներ են լինում, ապա ոստիկանությունն ու անվտանգության մյուս ծառայությունները պարզապես չեն կարողանում ճնշել այդքան մեծ զանգվածների բողոքը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ենոքյանը: Անդրադառնալով վերջին օրերին իշխանության իրականացրած գործողություններին՝ կապված նաև մի շարք ձերբակալությունների, կալանավորումների հետ՝ Աղասի Ենոքյանը մի քանի պատճառ մատնանշեց:

«Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ, հանրության մեջ հայտնի մարդկանց ձերբակալելով՝ փորձում են ընդհանրապես վախեցնել հասարակությանը, ճնշել բողոքի ցանկացած քայլ, ճնշել ազատ մտքի, ազատ խոսքի արտահայտություն: Երկրորդ՝ պարզապես փորձում են հասարակությունից մեկուսացնել այն մարդկանց, որոնց խոսքը կարևոր է հասարակության համար:Իշխանություններին թվում է, որ եթե այդ փոքր աղբյուրը, այդ կաթիլը պակասի, իրենց իշխանությունն ավելի է ամրանում դրանով: Եվ, ի վերջո, ես այս ամենի մեջ մի շատ վատ միտում եմ տեսնում: Այս ամեն ինչով պարզապես փորձում են նսեմացնել, վարկաբեկել Ազգային անվտանգության ծառայությանը, որ դրանից հետո այլևս որևէ մեկը որևէ հարցով չվստահի այդ ծառայությանը»,-նկատեց մեր զրուցակիցը: Աղասի Ենոքյանի խոսքով, իշխանության նման քայլերը մեկ տեղ են տանում. «Սա պարզապես տանում է դիկտատուրայի, նաև նրան, որ մարդիկ իրենց միտքն արտահայտելու իրավունք չունենան, երբ մի անհեթեթ պատճառով, օրինակ՝ մի ֆեյքի հետ կապելով՝ կարող են բազմաթիվ մարդկանց ձերբակալել»: Ըստ քաղաքագետի, այս ամենը վտանգավոր է նաև այլ՝ ավելի կարևոր խնդրի տեսանկյունից:

«Տեսեք, մենք արդեն մոռացել ենք Արցախը, մենք մոռացել ենք կորուսյալ 10 հազար կիլոմետրը, մենք մոռացել ենք 5000 զոհված տղաներին, և հիմա արդեն սկսում ենք խոսել Սյունիքը պահելու մասին: Խնդիրն այն է, որ արդեն Սյունիքի հարցն էլ ենք մոռանում, խոսում ենք այն մասին, թե քանի մարդ էր եկել հանրահավաքին՝ մոռանալով, թե հանրահավաքի խնդիրը որն էր: Ի վերջո, խոսում ենք այն մասին, թե քանի հոգի են ձերբակալել՝ 3, 4… Այստեղ իսկապես օրակարգ շեղելու խնդիր կա: Թեև հասարակությանը շեղելու կարևոր խնդիր կա, բայց ես կարծում եմ, որ կազմակերպված ընդդիմությունն այս հարցերով չպետք է շեղվի: Պետք է իր օրակարգը դնի ու հենց այդ օրակարգն առաջ տանի: Նման շեղումներն ընդդիմությանը չպետք է դուրս հանեն իր հիմնական ճանապարհից»,-հավելեց նա:

Իսկ թե որը պետք է լինի այդ հիմնական ճանապարհն ու օրակարգը, քաղաքագետը նշեց. «Այս պահին հիմնական խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որովհետև մնացած ամեն ինչը՝ թե՛ հանրային այս բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնումը, թե՛ տնտեսության վերափոխումը, թե՛ անվտանգության հարցերը, թե՛ բանակի վերականգնումն ու անգամ գերիների հարցը միայն դրանից հետո կարելի է դնել: Ինչո՞ւ. որովհետև տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս հարցերը չեն լուծվելու, այս հարցերը նրա համար պարզապես էական չեն: Նիկոլ Փաշինյանի համար հիմա էականը իշխանությունն օր ավելի պահելն է: Իշխանության նպատակը, մեծ հաշվով, մեկն է՝ հնարավորինս երկար մնալ աթոռներին, որովհետև բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե Ն. Փաշինյանն իշխանության չլինի, բանտախցում է հայտնվելու:

Եվ այս առումով մեկ օր ավելի իշխանության մնալու ցանկությունը բնական է: Իսկ այն, որ կառավարության նիստում դրամարկղային կտրոններ են հաշվում, Ազգային ժողովի նիստում անհեթեթ օրենքներ են քննարկում, իրականում այդ ամենը պարզապես գործունեության իմիտացիայի և ժամանակ երկարացնելու նպատակ ունի. իշխանության հիմնական խնդիրը մեկ օր ավելի իշխանության մնալն է: Այս իշխանությունը ոչ միայն գլոբալ, այլև անգամ մարտավարական որևէ խնդիր չի դնում»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի կարծում, թե իրականությունից կտրված լինելու խնդիր կա: «Շատ լավ հասկանում են իրականությունը և հասկանում են, որ անելիք չունեն այս իրականության մեջ և այս երկրում: Պարզապես փորձում են իրենց գոյատևելը երկարացնել: Ես չեմ վախենա ասել, որ այս ցանկությունը պետությանը կործանման է տանում. մենք, փաստորեն, տապալել ենք անվտանգության պարզագույն խնդիրները, տապալել ենք տնտեսական պարզագույն խնդիրները, և որևէ խնդիր ու օրակարգ չկա: Իշխանությունը փորձում է գոյատևել, ու իր գոյության ամեն օրը մեր պետության վրա առնվազն մեկ ամսվա կորուստ է արժենում»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia