Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոքրիկ խանութից՝ շոկոլադի կայսրություն. ինչպե՞ս ստեղծվեց «Քինդեր սյուրպրիզը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խոսելով «Kinder Surprise»- ի պատմության մասին՝ անպայման պետք է նշել, թե ինչպես է զարգացել շոկոլադ արտադրող իտալական խոշոր «Ֆերրերո» ընկերությունը: Ընկերության տարեկան շրջանառությունը ներկայումս կազմում է ավելի քան 7 միլիարդ եվրո, բայց այն անմիջապես չի դարձել այդպիսին: Այդ ընկերության պատմության արմատները գտնվում են անցյալ դարի քառասունականներում, երբ ամբողջ աշխարհը զբաղված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմով: Պիետրո Ֆերրերոն հանդիսացել է Թուրին քաղաքում (Իտալ իա) գտնվող այդ ընկերության առևտրի առաջին կրպակի հիմնադիրը: Նրա սկսած գործը խթան է հանդիսացել ընկերության հետագա զարգացման համար. նա կարողացել է աշխարհին տալ համեղ քաղցրավենիք (Tik-Tak dragees, Nutella շոկոլադե մածուկ, Kinder Surprise ձու, Raffaello կոնֆետներ): Պետք է նշել, որ Պիետրոյի հայրն է առաջինն սկսել այդ գործը՝ հանդիսանալով փոքրիկ հացաբուլկեղենի խանութի սեփականատեր:

Նա այն ժառանգել է որդուն 1930 թվականին: Բայց Պիետրոն ձգտել է ավելի հետաքրքիր բիզնեսով զբաղվել, և շուտով նրան հաջողվել է սովորական հացաբուլկեղենի խանութը վերածել հրուշակեղենի խանութի: Հենց այդտեղ էլ բացահայտվել է Ֆերրերոյի տաղանդը: Որպես հրուշակագործ, նա իսկապես սիրել է փորձեր կատարել արտադրատեսակների հետ, և կինը նրան օգնել է ամեն ինչում: Այնուամենայնիվ, Երկրորդ աշխարհամարտը ստիպել է զույգին տեղափոխվել Իտալիայի հյուսիս: 1942 թվականին Ալբա քաղաքում զույգը վերաբացել է հրուշակեղենի խանութը: Այնտեղ նրանք շարունակել են իրենց փորձարկումները՝ հորինելով ավելի ու ավելի համեղ քաղցրեղեն: Նոր տեղում ընտանիքի հրուշակեղենը մեծ ճանաչում է գտել, ապա այդ մասին լուրերը տարածվել են ամբողջ Իտալիայում, որից հետո էլ, ժամանակի ընթացքում, ամբողջ աշխարհով:

1946 թվականին Ալբայում բացվում է «Ֆերրերո» ընկերության առաջին գործարանը: Ընկերությունը 10 տարվա ընթացքում դուրս է եկել Իտալիայից և Գերմանիայում բացել ներկայացուցչություն: Իսկ հիմա «Kinder Surprise»-ի ստեղծման պատմության մասին: «Ձու խաղալիքի» գաղափարը չի կարելի նոր անվանել: Ի վերջո, ԽՍՀՄ-ում նախապատերազմյան տարիներին եղել է քաղցրավենիք, որը երեխաներն անվանել են «շոկոլադե ռումբ», քանի որ ներսում կարելի էր գտնել փայտե սրտեր, տիկնիկներ և այլ փոքրիկ իրեր: Բացի այդ, Իտալիայում կա հին ավանդույթ, երբ Զատիկի համար թխված ձվաձև թխվածքների ներսում տեղադրում են փոքրիկ անակնկալ (մետաղադրամ կամ խաղալիք): Պիետոյի որդին՝ 24-ամյա Միշել Ֆերրերոն, որը դարձել էր ընտանեկան բիզնեսի իրավահաջորդը, հիմք է ընդունել հենց այդ սովորույթը:

Եվ քանի որ նա մանկուց հրաժարվել էր կաթ խմելուց (դա նրան դուր չէր գալիս), նա հիանալի միտք է հղացել՝ արտադրել այնպիսի մանկական հրուշակեղեն, որի մեջ կաթի պարունակությունը կկազմի մոտ 42%: Այդ ժամանակից էլ մանկական Kinder շոկոլադը սկսել է իր ճանապարհորդությունը: Որոշվել է անակնկալներով ձվեր պատրաստել Kinder շոկոլադից: Դրանք սկսել են արտադրել 1974 թվականից՝ սպիտակ և կաթնային (երկշերտ) շոկոլադից: Միջուկը եղել է դեղին պլաստիկ պարկուճ, որն ունի իսկական ձվի դեղնուցի ձև: Ֆերրերո ընտանիքն անմիջապես արտոնագրել է իր գյուտը: Բայց գաղափարը` ստեղծել խաղալիքների շարք, որոնք կարող են տեղադրվել պլաստիկ ձվի դեղնուցի մեջ, պատկանում է շվեյցարացի արդյունաբերական դիզայներ Հենրի Ռոթին:

Kinder Surprise-ի սերիական շատ խաղալիքներ, հատկապես հները, նրա գաղափարներն են: Այդ շոկոլադե ձվերի համար հսկայական հերթ է առաջացել, երբ դրանք առաջին անգամ հայտնվել են խանութներում:Ընդամենը մեկ ժամվա ընթացքում վաճառվել է ամբողջ առաջին խմբաքանակը: Այդ շոկոլադի ներսի խաղալիքների հավաքածուներ սկսել են հավաքել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: Ներկայումս ձեռքով նկարվող որոշ խաղալիքների գինը հասնում է մինչև 500 դոլարի: 2007 թվականին աճուրդով 90 000 խաղալիք ունեցող հավաքածուն վաճառվել է 30 հազար եվրոյով:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal