Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չեմ ուզում սերիալներում նկարահանվել». Էրմինա Զախարովան` ոճափոխության, ռիսկի դիմելու և սիրելիի արձագանքի մասին

LIFE

Դերասանուհի Էրմինա Զախարովան սիրում է պարբերաբար ոճափոխություն անել։ Օրերս նա ներկայացել է նոր կերպարով՝ 2 շաբաթով գանգրացնելով վարսերը և դրանց ծավալ հաղորդելով։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ոճափոխությունների, սիրելիի արձագանքի և սերիալներում չնկարահանվելու պատճառի մասին:

Դերասանուհու խոսքով՝ այս սանրվածքը տեսել էր Ռուասատանում ապրող մի աղջկա էջում: «Հայաստանում նման աշխատանք անող մասնագետ դժվարությամբ գտա, բայց շատ մեծ գումար ուզեցին, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են: Հետո գտա մեկ այլ մասնագետի, ով ստացավ սանրվածքը: Նա նախկինում նման աշխատանք չէր արել, առաջին անգամվա համար շատ լավ արդյունք ստացավ: Մոտ 6 ժամ անդադար աշխատել է, տանջվել, ասում էր՝ պետք է վերջնական ստանամ տեսքը, թեև ես էլ էի արդեն հոգնել: Իմ բնական մազերը թեթև ալիքներ են, այսպիսի արդյունքը կպահպանվի մոտ երկու շաբաթ՝ կախված մազի աճից»,- ասաց նա:

«Շիրազի Վարդը» հեռուստասերիալի ավարտից հետո էրմինան վերադարձել է մազերի նախկին գույնին: «Հեռուստասերիալի նկարահանումների համար մազերիս երանգը մգեցրել էի, բնականին մոտ, որովհետև շատ էին վնասվել, նաև կարճ կտրվածք էի արել: Նկարահանումների ավարտից հետո կրկին շիկահեր դարձա, որովհետև մուգ մազերով ինքս ինձ դուր չեմ գալիս: Մի անգամ էլ տարիներ առաջ էի մազերս մուգ ներկել, վատ գույն էր, 5 օր հետո նորից գունաբացում արեցի, որովհետև կարծես մեծահասակ լինեի: Կարծում եմ երբևէ շիկահեր եղած բոլոր աղջիկներն իրենց այլևս չեն հավանում մուգ մազերով: Ուղղակի շիկահեր լինելը բարդ է, մազերը շատ խնամք են պահանջում, գունաբացող նյութերից վնասվում են»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ մինչև փոփոխությունն անելը, սանրվածքը մայրիկին ցույց է տվել: «Նրան շատ էր դուր եկել: Առհասարակ մայրս հաճախ ներկում է մազերս, իր մոտ լավ ստացվում է, վտահում եմ նրան,- ասաց նա և հավելեց, որ սանրվածքը սիրելիին ևս դուր է եկել,- Սիրելիս շատ լավ արձագանքեց, մեզ մոտ արգելքներ չկան: Առհասարակ, նման փոփոխություններից առաջ ես բոլորի հետ քննարկում եմ, կարծիք հարցում, վտահում եմ ինձ հարազատ մարդկանց: Ես փոփոխությունների հեշտ եմ գնում, հեշտ եմ հարմարվում, քանի որ փոփոխությունները միատոն և չոր լինելուց ավելի լավ են: Ես չեմ կարողանում երկար ժամանակ նույն սանրվածքով մնալ, դեկտեմբերին դիմացի հատվածից մի մազափունջ կապույտ էի ներկել: Հատկապես իմ մասնագիտության համար փոփոխություններն անհրաժեշտ են, ամեն դերի համար նոր կերպար է պետք»:

Դերասանուհին նաև շեշտեց, որ սիրում է ռիսկի դիմել, միապաղաղ կյանք չի սիրում: «Ռիսկի դիմելիս մտածում եմ, որ այն արդարացված է լինելու: Եթե համոզված չլինեմ, որ լավ է լինելու, ռիսկի չեմ դիմի: Քայլ անելուց առաջ երկար չեմ մտածում, բայց հաշվարկում եմ բոլոր ռիսկերը: Երբ առավոտյան աչքերս բացում եմ, օրվա ծրագրերս հաշվարկված պետք է լինեն: Եթե ինչ-որ բան իմ ծրագրածով չի լինում, վատ տրամադրություն եմ ունենում: Կան իրադարձություններ, որոնք նույնիսկ մեկ ամիս առաջ եմ ծրագրում, շեղումներ, սովորաբար, չեն լինում»,- ասաց նա:

Խոսելով մասնագիտական գործունեության մասին՝ Էրմինան ասաց, որ շուտով նորություն կունենա, բայց դա կապված չէ սերիալների հետ: «Չեմ ուզում սերիալներում նկարահանվել, որովհետև դրանք ժամանակատար են: Այն, ինչ սովորել եմ համալասարանում, սերիալներում չկա: Դու պետք է միանգամից մի քանի տեսարան նկարահանվես, որն ինձ հոգնեցնում է թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով: Ժամանակ չի լինում զգացմունքային տեսարաններին պատրաստվելու համար: Կցանկանամ նկարահանվել հեռուստադրամաներում, սիթքոմներում, որտեղ սցենարը նախապես կա: Ես կտրուկ չեմ, հնարավոր է՝ լինի առաջարկ, հասկանամ՝ կերպարս որտեղի՞ց է սկսվում, որտե՞ղ ավարտվում: Բայց եթե սցենարիստը չկարողանա պատասխանել այս հարցերին, չեմ նկարահանվի»,- եզրափակեց Էրմինան:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia