Վաղը, ըստ իրավիճակի, կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան Սաղաթելյան
POLITICSԵրկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն և ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաև նա է, որ պահպանի Սահմանադրությունը և դիմի ՍԴ: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք այդ ակնկալիքն ունեն նախագահից:
Նա ասաց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը, ըստ իրավիճակի, կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ ունեն՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. «Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է»,-ասաց Սաղաթելյանը: