Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անգլիական քորոց կամ՝ «բուլավկա». ո՞վ և ինչպե՞ս է այն հորինել․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկությունն արդեն չի հիշում, թե ով և երբ է ստեղծել թուղթը կամ գործվածքը ամրացնելու այնպիսի միջոցը, ինչպիսին քորոցն է (գնդասեղ): Հենց սկզբից էլ դրանց հիմքի վրա ստեղծվել են տարբեր զարդեր, որոնք հետագայում կոչվել են կրծքազարդեր՝ «բրոշներ»: Քորոցների մեջ ամենատարածվածն ու հարմարը համարվում է բազմաֆունկցիոնալ անգլիական քորոցը (ժողովրդական լեզվով՝ այն անվանվում է «բուլավկա»): Այդ իրի գյուտի պատմությունը կապված է ինժեներ Ուոլտեր Հանթի հետ: Հենց նա է 1849 թվականին հորինել այդ «ամրակը»: Ի դեպ, նա հորինել է նաև կարի մեքենայի այն ասեղը, որը ծայրին ակոս ունի:

Ծնված լինելով Ամերիկայում՝ Ուոլտերը արտոնագրել է իր բոլոր գյուտերը, չնայած այն ժամանակներում դա դեռ այնքան էլ հանրաճանաչ և պարտադիր չի եղել, այնպես որ, բոլորն էլ հնարավորություն են ունեցել օգտվել Հանթի գաղափարներից իրենց նպատակներին հասնելու համար: Բայց Ուոլտերը եղել է հաջողակ, և ոչ ոք չի համարձակվել նրանից գաղափարներ գողանալ: Փոխարենը նա կարողացել է պարտքի դիմաց վաճառել իր հեղինակային իրավունքը:

Գնորդը եղել է Անգլիայից ժամանած ձեռնարկատեր Չարլզ Ռոուլին, որը զբաղվել է պատուհանի կցամասերի արտադրությամբ: Այնուամենայնիվ, Հանտի քորոցի մեջ նա չի նկատել հեռանկարային բիզնես, ինչպես նաև չի հասկացել այդ իրի հետագա կարևորությունը: Իսկ քորոցը ստեղծողն իր գյուտի համար շատ ցածր գին էր նշանակել` ընդամենը 15 դոլար, որքան և կազմում էր պարտքի գումարը: Այդ պահից ի վեր Հանթը քորոցի պատմության մեջ այլևս չի հիշատակվել, և հայտնվել է մեզ համար արդեն ծանոթ «անգլիական քորոց» անունը: Քորոցը արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Այն նաև սկսել են անվանել «safety pin»՝ «անվտանգ քորոց»:

Այն իր մրցակիցներին՝ այլ քորոցներին գերազանցել է մի քանի առումով. շատ ավելի հարմար է օգտագործել, քանի որ սովորական քորոցները կարող էին դուրս գալ գործվածքից, վնասվածք հասցնելու տեսակետից ևս անվտանգ են և այդ ամենի հետ մեկտեղ՝ էժան: Անգլիական անվտանգ քորոցը լայն տարածում է գտել շնորհիվ դերձակների, որոնք ներկայումս էլ այն մշտապես օգտագործում են իրենց աշխատանքում ինչպես կարելիս, այնպես էլ այլ տարբեր գործողություններ կատարելիս: Այս գյուտի հարմարավետությունն ու հուսալիությունը կարող են գնահատել նաև մայրիկները, որոնք երեխաներին բարուրելիս չեն անհանգստանում, որ տակաշորը ֆիքսող քորոցը կարող է վնասել փոքրիկին: Անգլիական քորոցի հանրաճանաչության երկրորդ փուլը սկսվել է այն ժամանակ, երբ երաժիշտները սկսել են այն լայնորեն օգտագործել իրենց հագուստների և սարքերի համար:

Օրինակ՝ Sex Pistols խումբն առաջիններից մեկն է, որը սկսել է քորոցներով ամրացնել բաճկոնները և պատռած ջինսերը: Նրանց հետևել են երիտասարդական տարատեսակ շարժումները ՝պանկերը և մետալիստները: Անվտանգ քորոցները օգտագործվում են նույնիսկ սպորտում: Դրանք մի տեսակ փրկարարներ են լողորդների մկանային ցնցումների դեմ պայքարի գործում: Բաց ծովում լողալիս անհրաժեշտ է քորոց կպցնել լողաթափերին և անհրաժեշտության դեպքում այն օգտագործել:

Իսկ ԽՍՀՄ-ում դեֆիցիտի ժամանակ անվտանգ քորոցները ամրակների հետ միասին օգտագործվել են տարբեր շղթաներ պատրաստելու համար: Ընդհանրապես, իր գոյության պատմության ողջ ընթացքում անգլիական քորոցը եղել է անփոխարինելի օգնական տարբեր նպատակներով օգտագործման դեպքերում և իրավամբ վաստակել է հանրաճանաչություն ամբողջ աշխարհում:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal